Ընկեր
Ո՞վ էր Աբիսը
Հուլիս 2024


«Ո՞վ էր Աբիսը» Ընկեր, հուլիս 2024, 24-25։

Սովորեք Մորմոնի Գրքի մասին

Ո՞վ էր Աբիսը

Նկար
Աբիսը զամբյուղով

Աբիսը լամանացի էր։ Նա աշխատում էր թագուհու և թագավորի համար։

Նկար
Աբիսը նայում է, թե ինչպես է Ամմոնն ուսուցանում

Մի օր Աբիսը տեսավ, թե ինչպես է Ամմոնն ուսուցանում նրանց Հիսուս Քրիստոսի մասին։ Բոլոր լսողներն այնքան ուժեղ զգացին Հոգին, որ ընկան գետնին։

Նկար
Աբիսը զարմացած նայում է մարդկանց, որոնք ընկան գետնին։

Աբիսն արդեն իսկ հավատում էր Հիսուս Քրիստոսին։ Նա գիտեր, որ Աստծո զորությունը ստիպել էր մյուսներին գետնին ընկնել։

Նկար
Աբիսը խոսում է դրսում գտնվող մարդկանց հետ

Նա վազեց դուրս և ասաց մարդկանց, որ գան ու տեսնեն թագուհու և թագավորի հետ կատարված հրաշքը։

Նկար
Աբիսն օգնում է թագուհուն կանգնել

Նա օգնեց թագուհուն կանգնել։

Նկար
Թագավորը և թագուհին խոսում են ժողովրդի հետ

Թագավորն ու թագուհին մյուսների հետ կիսվեցին Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններով։ (Տես Ալմա 19․16-17, 28-31։)

Սուրբ գրությունների մարտահրավեր

  • Ո՞վ ուսուցանեց թագավոր Լամոնիին Աստծո մասին։ (Ալմա 18․26-28)

  • Ի՞նչ նոր անունով իրենց կոչեցին լամանացիները Հիսուս Քրիստոսին հետևելուց հետո։ (Ալմա 23․17)

  • Ի՞նչ թաղեցին մարդիկ Ալմա 24․19 հատվածում։

Ես կարողանում եմ կարդալ Մորմոնի Գիրքը

Նկար
Գունավորելու էջ, որտեղ ժողովուրդը թաղում է զենքերը

Կարդալուց հետո գունավորեք նկարի մի մասը։ Դուք կարող եք կարդալ այս սուրբ գրությունները, որոնք Եկ, հետևիր ինձ ծրագրի յուրաքանչյուր շաբաթվա ընթերցանության ցանկում են։

Նկար
Պատմություն PDF

Նկարները` Բրայան Բիչի

Տպել