«Կիրակնօրյա միջոցառումներ», Ընկեր, հուլիս 2024, 17։
Զվարճալի բաներ
Կիրակնօրյա միջոցառումներ
Էջի վրա գցեք մի փոքրիկ առարկա, օրինակ՝ լոբի կամ մետաղադրամ։ Այնուհետև կատարեք այն գործողությունը, որի վրա ընկնում է առարկան։ Ավարտելուց հետո փորձեք կրկին։ Շարունակեք, մինչև անընդմեջ չորսը քայլ կկատարեք։
-
Կարդացեք պատմություն Ընկեր ամսագրից։
-
Գնացեք բնության գրկում զբոսնելու ձեր ընտանիքի հետ։
-
Նայեք տաճարների նկարներ։
-
Ձեր ընտանիքի հետ մի խաղ խաղացեք։
-
Սովորեք Երեխաների միության մի երգ։
-
Նամակ գրեք որևէ միսիոների:
-
Թվարկեք տասը բան, որոնց համար դուք երախտապարտ եք։
-
Նկարեք ձեր ընտանիքի մի նկար։
-
Խնդրեք ծնողներից մեկին պատմել ընտանեկան մի պատմություն։
-
Զանգահարեք ընտանիքի մի անդամի, որը հեռվում է ապրում։
-
Կարդացեք սուրբ գրություններ տանից դուրս։
-
Շնորհակալական մի երկտող գրեք որևէ մեկին։
-
Տաճար կառուցեք խորանարդիկներից կամ փայտիկներից։
-
Բեմադրեք սուրբգրային որևէ պատմություն։
-
Այցելեք մեկին, ով միայնակ է կամ օգնության կարիք ունի։
-
Պատրաստեք քաղցրավենիք և տարեք ձեր հարևաններին։
-
Դիտեք սուրբգրային մի տեսանյութ ChurchofJesusChrist.org կայքում։
-
Երգեք Երեխաների միության երգ կամ օրհներգ։
-
Որևէ լավ բան արեք ձեր ընտանիքի անդամների համար։
-
Կատարեք Ընկեր ամսագրի վարժության էջը։
-
Գրի առեք ձեր վկայությունը։
-
Օգնեք ձեր ընտանիքին պատրաստել ընթրիք կամ որևէ ուտեստ։
-
Ներկեք մի նկար կամ շնորհակալական մի երկտող գրեք Երեխաների միության ուսուցչի համար։
-
Անգիր սովորեք Հավատո հանգանակներից մեկը։
-
Նկարների կոլաժ հավաքեք Ընկեր ամսագրերից։