«Ես ինձ սիրված եմ զգում», Ընկեր, հուլիս 2024, 42։
Գրված ձեր կողմից
Ես ինձ սիրված եմ զգում
Ես բժշկական խնդիրներ ունեմ, որոնք իսկապես ծանր են եղել։ Ես ի ծնե տարբերվում եմ ուրիշներից, չունեմ լոգարանից օգտվելու որևէ միջոց։ Ես երեք մեծ վիրահատություն եմ տարել և մի քանի փոքր։
Երբեմն ես մտածում եմ, թե ինչու եմ ես այդպիսին, բայց Աստծո և Նրա փրկության ծրագրի մասին մտածելն օգնում է ինձ հիշել, որ ես նույնքան սիրված եմ, որքան բոլորը։ Ավետարանի մասին վկայություն ունենալը հրաշալի է, և ես գիտեմ, որ կարող եմ ապավինել Տիրոջը։
Ես շատ եմ սիրում իմ մարմինը։ Ես գիտեմ, որ ես իսկապես լույսի պարգև եմ (դա իմ անվան նշանակությունն է)։ Չնայած ես պայքարում եմ դժվարությունների դեմ, ես գիտեմ, որ միշտ կարող եմ Աստծուց օգնություն խնդրել։