Ընկեր
Երջանկության ծրագիրը․ ձեռագործ
Հուլիս 2024


«Երջանկության ծրագիրը․ ձեռագործ», Ընկեր, հուլիս 2024, 12-13։

Զվարճալի բաներ

Երջանկության ծրագիրը․ ձեռագործ

Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Մարինա Փեսարոդոնայի

Պատրաստեք այս ձեռագործը, որը կօգնի ձեզ ուսուցանել Երկնային Հոր երջանկության ծրագիրը։ Այս ծրագրի մասին կարող եք կարդալ Ալմա 18․36, 39 և Ալմա 22․8-16 հատվածներում։

  1. Կտրեք ստորև տրված հատվածները նշված կետագծերով։ Յուրաքանչյուր սպիտակ շրջանակի մեջ անց բացեք։

  2. Թելն անցկացրեք անցքերով և իրար միացրեք համապատասխան բառերն ու նկարները։ Մեկ այլ թել անցկացրեք վերևի անցքով։

  3. Բոլոր թելերը կապեք փայտիկից։ Ապա կախեք ձեր ձեռագործը։

Արարում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը և այն ամենը, ինչ կա դրանցում։

Անկում Ադամն ու Եվան ընտրեցին ուտել բարու և չարի գիտության ծառի պտուղը։ Սա թույլ տվեց նրանց ընտանիք ունենալ։

Կյանք Երկրի վրա։ Մենք բոլորս ծնվել ու երկիր ենք եկել՝ սովորելու և աճելու։

Հիսուս Քրիստոսի Քավությունը։ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր։ Որպես Իր Քավության մաս, Նա զգաց մեր բոլոր ցավերը և վճարեց մեր մեղքերի համար։ Նա մահացավ և կրկին ապրում է։ Նրա շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել և կրկին ապրել Երկնային Հոր հետ՝ մեր մահից հետո։

Տպել