Ընկեր
Միասին հետևենք Հիսուսին
Հուլիս 2024


«Միասին հետևենք Հիսուսին», Ընկեր, հուլիս 2024, 20-21։

Միասին հետևենք Հիսուսին

Երեխաների միության երեխաները ձեռագործերով

Բոլիվիայի Պեդրո Դոմինգո Մուրիլյո նահանգի երեխաները սովորեցին տաճարին պատրաստվելու կարևորության մասին։ Նրանք գծագրեր և մոդելներ պատրաստեցին, թե ինչպիսին կարող է լինել Լա Պազ Բոլիվիա ապագա տաճարը։

Աղջիկ՝ պլաստիկ աղյուսներից պատրաստված տաճարի մոդելով

Լիլի Մ., 10 տարեկան, Արիզոնա (ԱՄՆ)

Տղան՝ թիթեղները թաղող Մորոնիի ինքնաշեն տեսարանով

«Մորոնին թաղում է ոսկե թիթեղները», Արթուր Ս., 6 տարեկան, Ալյասկա (ԱՄՆ)

Երեխայի նկար. տաճար

«Տիրոջ տունը», Աուդրեյ Բ., 9 տարեկան, Ալբերտա (Կանադա)

Երեխան նկարել է մի մարդու, որը կրում է Աստծո սպառազինությունը։

«Աստծո սպառազինությունը», Իթեն Մ., 10 տարեկան, Վիրջինիա (ԱՄՆ)

Մկրտության տեսարան՝ պատրաստված պլաստիկ ուլունքներով

«Մկրտություն», Քուին Ս., 8 տարեկան, Կոլորադո (ԱՄՆ)

Եդեմի պարտեզը

«Գեթսեմանիի պարտեզը», Աբիգեյլ Բ., 10 տարեկան, Կանզաս (ԱՄՆ)

Աղջկա գլուխ

Ես զգացի Սուրբ Հոգին, երբ եկեղեցում լսեցի մի ելույթ։

Սերֆինա Կ., 9 տարեկան, Մվանզայի շրջան (Տանզանիա)

Աղջիկ՝ ձեռքին ստվարաթղթե վագոն

Իմ նախնիները Յուտա ուղևորվեցին ձեռնասայլերի ընկերության հետ։ Ես պատրաստեցի ձեռագործ վագոնը՝ հիշելու նրանց արած լավ գործերը։

Մադի Ջ., 9 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

Տղայի գլուխ

Մենք շատ գրքեր ունենք մեր տանը, բայց այն գիրքը, որը մենք ամենաշատն ենք կարդում, Մորմոնի Գիրքն է։ Ես իմ հայրիկից սովորեցի, որ ամեն անգամ, երբ կարդաք Մորմոնի Գիրքը, նոր բաներ կսովորեք։

Լուի Ս., 10 տարեկան, Թաոյուանի շրջան (Թայվան)

Աղջկա գլուխ

Ես չէի կարողանում գտնել իմ կոշիկները և աղոթք ասացի օգնության համար։ Ես կարծում էի, որ պատասխանը անմիջապես կգա, բայց այդպես չեղավ։ Ես հիասթափված էի, ուստի վերցրի հատակին ընկած վերնաշապիկը և մի կողմ նետեցի։ Կոշիկներս վերնաշապիկի տակ էին։ Իմ աղոթքը չպատասխանվեց այնպես, ինչպես ես ակնկալում էի, բայց ես գիտեի, որ իմ աղոթքը լսվեց։

Կոզետ Կ., 10 տարեկան, Քվինսլենդ (Ավստրալիա)

Տղայի գլուխ

Ես ծաղիկներ տնկեցի իմ թաղամասում գտնվող քրոջ համար և կերակրեցի նրա փիսիկին։ Ես երջանիկ էի ծառայելու այնպես, ինչպես Հիսուսը։

Վաթիաս Վ., 8 տարեկան, Սանտյագ Մետրոպոլիտենի շրջան (Չիլի)