Ընկեր
Սուրբ գրքի թատրոն
Հուլիս 2024


«Սուրբ գրքի թատրոն», Ընկեր, հուլիս 2024, 14-15։

Սուրբ գրքի թատրոն

«Գուցե բերենք կիրակնօրյա արկղը, ի՞նչ կասեք»,- հարցրեց Ջոնին։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

«Ես ձանձրանում եմ»։ Ջոնին պառկել էր հյուրասենյակի հատակին։

Նրա քույրը՝ Ջենան, նայում էր պատուհանից դուրս։ «Անելու ոչինչ չկա»,- ասաց նա։

Ջոնին նայում էր առաստաղին։ Ինչու՞ էր թվում, թե կիրակի օրերը զվարճալի չեն։

Հետո մի բան մտածեց։ «Գուցե բերենք կիրակնօրյա արկղը, ի՞նչ կասեք»,- հարցրեց Ջոնին։ Կիրակնօրյա արկղը հատուկ տուփ էր, որը լցված էր կիրակի օրվա համար նախատեսված խաղերով։

Ջենայի դեմքին ժպիտ հայտնվեց։ «Զվարճալի է թվում»։

Տղան և աղջիկը արկղից հանում են խաղեր

Ջոնին և Ջենան վազեցին մայրիկի սենյակ։ Նրանք մեծ տուփը քարշ տվեցին հյուրասենյակ։

«Առաջինը ի՞նչ ենք անելու»,- հարցրեց Ջոնին։ Նա բացեց արկղը և հանեց մի քանի նկարազարդ գիրք և քարտերով խաղ։

«Եկեք խաղանք սուրբ գրությունների հերոսների համընկնումների խաղը»,- ասաց Ջենան։

Խաղն ուներ Մորմոնի գրքի մարգարեների նկարներով քարտեր։ Ջենան քարտերը շրջված դրեց հատակին։ Նրանք հերթով վերցնում էին քարտերը և փորձում էին գտնել համընկնումները։

Ջոնին վերցրեց երկու տարբեր քարտեր Մորոնի զորապետի նկարով։ «Ես գտա համընկնում»,- բղավեց նա։

«Ես նույնպես»։ Ջենին բարձրացրեց երկու քարտ Սարիայի նկարներով։

Ջոնին և Ջենան շարունակեցին խաղալ։ Զվարճալի էր մտածել Մորմոնի գրքից իրենց սիրելի պատմությունների մասին։

Որոշ ժամանակ անց Ջենան ասաց. «Եկեք ուրիշ խաղ խաղանք»։

«Լավ։ Եկեք բեմադրենք սուրբ գրությունների մեր սիրած պատմություններից մեկը։ Մենք կունենանք սուրբ գրության բեմադրում»։ Ջոնին սկսեց հավաքել քարտերը։

«Այո»: Ջենան օգնեց հավաքել խաղը և տեղը դնել։

Ջոնին այնքան փնտրեց, մինչև գտավ տուփում որոշ հագուստներ։ Նա հանեց մի շագանակագույն թիկնոց և հագավ այն։ «Ես Սամուել Լամանացին եմ»։ Նա բարձրացավ աթոռի վրա և սկսեց խաղալ Սամուելի դերը՝ ուսուցանելով քաղաքի պարսպի վրայից։

Ջենան բացեց Մորմոնի գրքի նկարազարդումները։ Նա թերթեց էջերը, մինչև հասավ Սամուել Լամանացուն։ Նա բարձրաձայն կարդում էր, մինչ Ջոնին բեմադրում էր պատմությունը։

Երեխաները մի քանի անգամ փորձեցին բեմադրել այդ պատմությունը։ Ջոնին ջերմ ու խաղաղ զգացում ունեցավ ներքուստ։ Հաճելի էր հիշել մարգարեներին, որոնք ուսուցանել էին Հիսուս Քրիստոսի մասին։

Երբ նրանք պատրաստ էին, Ջոնին վազեց և կանչեց մայրիկին, հայրիկին և իրենց կրտսեր քրոջը՝ Մաքենային։ «Եկեք, տեսեք մեր բեմադրությունը»։

Ջենան կանգնեց սենյակի մեջտեղում՝ ձեռքերը լայն բացած։ «Բարի գալուստ մեր սուրբ գրքի թատրոն։ Այսօր մենք կներկայացնենք … Սամուել Լամանացու պատմությունը։

Ահա նա սկսեց պատմությունը։ «Երկար տարիներ առաջ Սամուել անունով մի մարգարե եկավ ուսուցանելու նեփիացիներին …»։

Երբ եկավ Ջոնիի հերթը, նա կանգնեց աթոռին։ Նա բարձր ձայնով ասաց։ «Ես Սամուելն եմ, և Երկնային Հայրն ուզում է, որ դուք լավ ընտրություններ կատարեք։ Դադարեք վատ բաներ անել։ Քանի որ հինգ տարի հետո Հիսուս Քրիստոսը կծնվի։

Տղան և աղջիկը խալաթներով են, իսկ մյուս տղան կանգնել է աթոռին

«Աստծո զորությունը Սամուելի հետ էր»,- ասաց Ջենան։ Նա մինչև վերջ պատմեց պատմությունը։ Երբ ավարտեցին, մայրիկը, հայրիկը և Մաքենան ծափահարեցին։

«Հրաշալի էր»,- ասաց մայրիկը։

Ջոնին և Ջենան խոնարհվեցին։ Նրանք լայն ժպտում էին։

«Եկեք մեկ այլ բան բեմադրենք»,- ասաց Ջոնին։

«Ուրախ կլինենք տեսնել ևս մեկը»,- ասաց մայրիկը։ Մաքենան ծափահարեց ու ժպտաց։

Ջենան և Ջոնին վազեցին դեպի կիրակնօրյա արկղը՝ ավելի շատ զգեստներ վերցնելու համար։

«Կիրակին զվարճալի է»։ «Ես սիրում եմ սովորել սուրբ գրությունների մասին»,- ասաց Ջենան։

«Եվ Հիսուսին»։ Ջոնին ժպտաց, երբ գտավ մեկ այլ բեմական հագուստ։ Կիրակին իսկապես հատուկ օր էր։

Պատմություն PDF

Նկարները՝ Շոն Ջ. Ք.Թեննեյի