«Ահարոնը սովորեցնում է թագավորին», Ընկեր, հուլիս 2024, 26-27։
Սուրբ գրությունների պատմություններ
Ահարոնը սովորեցնում է թագավորին
Նկարները՝ Էնդրյու Բոսլիի
Ահարոնը Մոսիայի որդիներից մեկն էր։ Նա միսիոներ էր։ Նա ուսուցանեց լամանացիների ողջ երկրի թագավորին։
Ահարոնը հարցրեց թագավորին՝ արդյոք նա հավատում է Աստծուն։ Թագավորն ասաց, որ կհավատա, եթե Ահարոնն ասի իրեն, որ Աստված իսկապես գոյություն ունի։ Նա խնդրեց Ահարոնին ավելին պատմել Աստծո մասին։
Ահարոնը սուրբ գրություններից կարդաց թագավորի համար։ Նա ուսուցանեց երկրի արարման մասին։ Նա ուսուցանեց Աստծո ծրագրի մասին։ Նա պատմեց է թագավորին Հիսուս Քրիստոսի մասին։
Դրանից հետո թագավորն աղոթում է։ Նա հարցնում է Աստծուն՝ արդյոք Ահարոնի ասածները ճիշտ են։ Թագավորը պատասխան ստացավ, որ այն ճշմարիտ է։
Թագավորը հավատում է Ահարոնի ուսուցանածին։ Նրա ողջ ընտանիքը նույպես հավատում է։ Նրանք մկրտվում են և ընտրում հետևել Հիսուս Քրիստոսին։