Ընկեր
Զրույց Ալենի հետ՝ Հավատո Հանգանակների մասին
Հուլիս 2024


«Զրույց Ալենի հետ՝ Հավատո Հանգանակների մասին», Ընկեր, հուլիս 2024, 40-41։

Զրույց Ալենի հետ՝ Հավատո Հանգանակների մասին

Ալենը Մալագայից է (Իսպանիա)։ Մենք նրան որոշ հարցեր ուղղեցինք այն մասին, թե նա ինչպես սովորեց Հավատո Հանգանակը։

Նկար
Ալենի դիմապատկերը

Պատմեք մեզ ձեր մասին

Նկար
Տղան լաբորատոր հագուստով` հեղուկաչափը ձեռքին
Նկար
Իսպանական ձվածեղ

Ես ութ տարեկան եմ։ Երբ մեծանամ, ուզում եմ հայտնի գիտնական դառնալ։ Իմ սիրելի գույնը նարնջագույնն է, իսկ իմ սիրելի ուտելիքը՝ tortillas de patatas՝ (իսպանական ձվածեղ), որ պատրաստում է տատիկս։

Ինչպե՞ս եք սովորել Հավատո Հանգանակները

Ես սկսել եմ սովորել դրանք Երեխաների միությունում։ Մենք երգում էինք երգեր, որոնք օգնում էին մեզ անգիր սովորել դրանք։ Երբեմն մեր ուսուցիչները դրանք գրում էին գրատախտակին և ջնջում որոշ բառեր։ Մենք նաև նկարներ էինք նկարում՝ բացատրելու համար, թե ինչ նշանակություն ունի Հավատո Հանգանակներից յուրաքանչյուրը։

Ես նաև սովորեցի դրանք՝ կրկնելով ընտանիքիս հետ մեքենայով դպրոց գնալու ճանապարհին։ Ես օգնում եմ իմ փոքր քրոջը՝ Մայային, նույնպես սովորել դրանք։ Նա արդեն գիտի առաջին վեց հանգանակները։

Հավատո Հանգանակներից ո՞րն է ձեր սիրելին

Նկար
Գրասեղանի մոտ նստած տղան՝ բաց գրքով

Ես սիրում եմ իններորդը։ «Մենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո արքայության վերաբերյալ»։ Այն ուսուցանում է, որ Երկնային Հայրը ավելի շատ բաներ ունի, որոնք մենք պետք է աստիճանաբար սովորենք։

Ինչպե՞ս է ձեզ օգնել Հավատո Հանգանակների իմացությունը

Մի օր դպրոցում ընկերուհիս՝ Սոֆյան, հարցրեց ինձ, թե ինչին եմ ես հավատում և արդյոք որևէ կրոնի եմ պատկանում։ Ես հիշեցի Հավատո Հանգանակներից առաջինը․ «Մենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն»։ Այսպիսով, ես կիսվեցի դրանով նրա հետ։

Ես նաև ասացի նրան, որ ես քրիստոնյա եմ և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ։ Նա լսեց ինձ և հասկացավ իմ ասածները։

Ի՞նչ եք զգացել այդ փորձառությունից հետո

Ես ինձ շատ լավ էի զգում, որովհետև գիտեի, որ համարձակ գտնվեցի՝ իմ համոզմունքներով կիսվելով ընկերոջս հետ։ Հավատո Հանգանակները սովորելու իմ ջանասեր աշխատանքի շնորհիվ ես կարողացա կիսվել ավետարանով և իմանալ, թե ինչ ասել։

Նկար
Երեխաները միասին կանգնել են
Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Թոբի Նյուսոմի

Տպել