Ընկեր
Հրավառության բարձր ձայնը և վառ գույները
Հուլիս 2024


«Հրավառության բարձր ձայնը և վառ գույները», Ընկեր, հուլիս 2024, 10-11։

Հրավառության բարձր ձայնը և վառ գույները

«Ինչո՞ւ Երկնային Հայրը չի հեռացնում բարձր ձայները»,- հարցրեց Շառլոթը։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Շառլոթն ատում էր բարձր ձայները։ Նրան դուր չէր գալիս, թե ինչպես էին ձայները հնչում իր ականջներում կամ արձագանքում գլխում։ Նույնիսկ, երբ նա գիտեր, որ անվտանգ է, միևնույն է, լարվում էր մեքենաների ճռռոցից, ամբոխի բացականչություններից կամ թմբուկների հարվածներից։

Եվ Շառլոթը իսկապես չէր սիրում հրավառություն։

Նրա ընտանիքը շատ բաներ էր փորձում նրան մխիթարելու համար, երբ բարձր ձայներ էին լսվում։ Հայրիկը նրա համար գնեց հատուկ ականջակալներ, որոնք օգնում են արգելափակել աղմուկը։ Երբ կայծակն էր որոտում, մայրիկը նրա հետ միասին թաքնվում էր վերմակի տակ։ Շառլոթը նաև աղոթում էր օգնության համար, որպեսզի չվախենար։

Այդ ամենն օգտակար եղավ։ Բայց բարձր ձայները դեռ վախեցնում էին նրան։

«Այս երեկո մենք գնում ենք այգում հատուկ հրավառության տոնակատարության»,- ասաց մայրիկը Շառլոթին։ «Ցանկանո՞ւմ ես գալ»։

Շառլոթը խոժոռվեց։ «Բայց հրավառությունները բարձր ձայն են արձակում»։

«Հիմա, երբ դու մեծացել ես, գուցե հրավառություն դիտելն ավելի զվարճալի կլինի»,- ասաց մայրիկը։ «Քո բոլոր ընկերներն այնտեղ կլինեն։ Մենք կարող ենք մեզ հետ վերցնել նույնիսկ քո հատուկ ականջակալները։ Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ ես փորձել»։

Շառլոթը հոգոց հանեց։ «Լավ։ Կարծում եմ՝ կփորձեմ»։

Այգում հրավառության տոնակատարությունը հիանալի կերպով սկսվեց։ Շառլոթը և նրա ընկերները վազում էին բացատում՝ հյուրասիրություններ բաժանելով և խաղեր խաղալով։ Շուտով երկինքը մթնեց։ Շառլոթը նստեց և դրեց ականջակալները, մինչ նա նյարդայնացած նայում էր երկնքին։

ԲՈւՄ։ ԲՈւՄ։ ԲՈւՄ։

Շառլոտի սիրտն ավելի արագ էր բաբախում, իսկ կրծքավանդակը սեղմվում էր։ Նա վեր թռավ տեղից և փորձեց փախչել շուրջբոլորը հնչող պայթյուններից։

Մայրիկը վազեց Շառլոթի հետևից և իր գիրկն առավ նրան։ Նրանք նորից նստեցին, և մայրիկը գրկեց նրան։ Արցունքները հոսեցին Շառլոթի այտերի վրայով։

«Ցավում եմ, որ այն վախեցրեց քեզ»,- ասաց մայրիկը։ «Ես քո կողքին եմ։ Արի կենտրոնանանք գույների վրա, որպեսզի դու այդքան շատ չնկատես ձայնը։ Ի՞նչ ես տեսնում դու»։

Շառլոթը խորը շունչ քաշեց։ «Ես տեսնում եմ ոսկեգույն, կարմիր և կանաչ գույներ»։

«Այժմ դիմենք քո հոտառությանը»,- ասաց մայրիկը։ «Ի՞նչ հոտ ես զգում»։

«Ես զգում եմ ծխի և թարմ խոտի բույրը»,- ասաց Շառլոթը։ «Եվ ադիբուդիի հոտը»։

«Ուրիշ ի՞նչ զգայարան կարող ես գործի դնել այս պահին»։

Շառլոթը փակեց աչքերը։ «Ես զգում եմ դրանք։ Երբ հրավառությունը պայթում է, ես իմ կրծքում ցնցում եմ զգում»։

«Կարո՞ղ ես ինչ-որ համ զգալ»,- հարցրեց մայրիկը։

Շառլոթը դուրս հանեց լեզուն․ «Ես չեմ զգում հրավառության համը»,- ծիծաղեց նա։

Այս ամենը հետաքրքրություն առաջացրեց Շառլոթի մոտ։ Ինչպե՞ս են մարդիկ տարբեր գույներ ստեղծում,- մտածեց նա։ Ինչո՞ւ են պայթում հրավառությունները։ Դրանք ինչպե՞ս են տարբեր ձևեր ստանում։ Հրավառություններն այժմն ինձ այնքան էլ վախեցնող չէին թվում։

«Մայրիկ, հրավառությունները հրաշալի են»,- ասաց Շառլոթը։

Ականջակալներով աղջիկը և մայրիկը պառկել են խոտածածկ բլրի վրա և միասին հրավառություն են դիտում

Երբ մայրիկն այդ գիշեր Շառլոթին պառկեցրեց անկողնում, նա հարցրեց. «Ինչո՞ւ Երկնային Հայրը չի պատասխանում իմ աղոթքներին, երբ ես խնդրում եմ Նրան հեռացնել բարձր ձայները»։

Մայրիկը մի պահ մտածեց։ «Երկնային Հայրը միշտ չէ, որ հեռացնում է սարսափելի բաները»,- ասաց նա։ «Բայց երբեմն Նա օգնում է մեզ տեսնել իրերն այլ կերպ կամ տալիս է մարդկանց, ովքեր օգնում են մեզ մխիթարվել»։

«Ինչպես նա օգնեց ինձ այս երեկո»,- ասաց Շառլոթը։

«Ճիշտ է»,- ասաց մայրիկը։ «Դու մասնակցեցիր հրավառությանը, թեև վախենում էիր։ Ապա Երկնային Հայրն օգնեց քեզ ցրել քո վախերը։ Նա նաև օգնեց քեզ տեսնել հրավառության գեղեցկությունը՝ օգտագործելով քո մյուս զգայարանները»։

Շառլոթը մտածեց երկնքի վառ գույների մասին և ժպտաց։ Նա այժմ էլ չի սիրում բարձր ձայներ։ Դրանք շարունակում են վախեցնել նրան։ Սակայն նա գիտի, որ Երկնային Հայրը կարող է միշտ օգնել իրեն լինել համարձակ։

Պատմություն PDF

Նկարի հեղինակ՝ Ադամ Հոուլինգ