«Հիսուսի հետևորդները Նիկարագուայում», Ընկեր, հուլիս 2024, 6-7։
Հիսուսի հետևորդները Նիկարագուայում
Ծանոթացեք Ֆելիքսի հետ
Ինչպես է Ֆելիքսը հետևում Հիսուսին
Ֆելիքսը հետևում է Հիսուսին՝ հնազանդ լինելով Նա աղոթում է, փորձում է պահել պատվիրանները և գնում է եկեղեցի։ «Ես շատ բան եմ սովորում Երեխաների միությունում»,- ասում է նա։ «Երեխաների միությունում շատ երեխաներ կան և մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի մասին»։
Ֆելիքսը սիրում է խաղալ իր զարմիկի հետ։ Բայց երբեմն նա և իր զարմիկը չեն կարողանում լեզու գտնել։ «Երկնային Հայրն օգնում է ինձ համբերատար լինել»,- ասում է նա։
Ֆելիքսը նաև օգնում է ուրիշներին։ Դպրոցում Ֆելիքսը նկատեց, որ դասընկերը ուտելու բան չունի։ Ֆելիքսը կիսվեց իր ուտելիքով։ Նա նաև հոգ է տանում իր կրտսեր քրոջ մասին։ Նրան զգուշությամբ կերակրում է փոքրիկ կտորներով։
Ֆելիքսի մասին
Տարիքը. 7
Բնակության վայրը․ Մանագուա (Նիկարագուա)
Լեզուն. իսպաներեն
Նպատակը․ 1) Դառնալ տիեզերագնաց և թռչել լուսին և միգուցե Մարս։ 2) Մի օր հավեր պահել։
Նախասիրություններ․ Սովորել տիեզերքի մասին, դաշնամուր նվագել և ուտելիք պատրաստել
Ընտանիքը. Ֆելիքսը, մայրը, հայրը և կրտսեր քույրը
Ինչ է նա սիրում
Մորմոնի Գրքի պատմությունը. Երբ Հիսուսն այցելեց Ամերիկա և բժշկեց բոլոր մարդկանց (3 Նեփի 17)
Տոնը․ Սուրբ ծնունդ
Միրգը․ Ելակ և ձմերուկ
Գույնը. կապույտ
Երեխաների միության երգը․ “I Will Walk with Jesus” (Friend, Feb. 2020, 27)։