Ընկեր
Այցելություն տատիկին ու պապիկին
Հուլիս 2024


«Այցելություն տատիկին ու պապիկին», Ընկեր, հուլիս 2024, 30-31։

Այցելություն տատիկին ու պապիկին

Էռնեստոն ցանկանում էր կիսվել Երեխաների միությունում իր սովորածով։

Այս պատմությունը տեղի է ունեցել Ինդոնեզիայում։

Էռնեստոն ևս մեկ վերնաշապիկ դրեց իր պայուսակի մեջ։ Նա նայեցի իր շուրջը։ Ուրիշ ի՞նչ պետք է տաներ։ Նա տեսավ իր Մորմոնի Գիրքը սեղանի վրա։ Նա չէր կարող մոռանալ այն։

Ամառային արձակուրդներն էին։ Էռնեստոյի ընտանիքը պատրաստվում էր այցելել տատիկին ու պապիկին։ Նա այնքան ուրախ էր տեսնելու իր տատիկին ու պապիկին։

Տղան ու ծնողները ողջունում են տատիկին ու պապիկին։

Երբ Էռնեստոն և նրա ընտանիքը տեղ հասան, պապիկն ամուր գրկեց նրան։ «Անչափ ուրախ եմ, որ այստեղ ես»։

«Մենք կարոտել էինք քեզ»։ Տատիկը ժպտաց և նույնպես գրկեց Էռնեստոյին։

«Ես շատ երկար եմ սպասել այս օրվան։ Մենք սիրով ենք այցելում ձեզ»,- ասաց Էռնեստոն։

«Եկեք ներս մտնենք»,- ասաց պապիկը։ «Տատիկը կպատրաստի ձեր սիրած բոլոր կերակուրները»։

Էռնեստոն տուն մտավ տատիկի ու պապիկի հետ։ Նա շատ ուրախ էր նրանց հետ ժամանակ անցկացնելու համար։

Հաջորդ առավոտ Էռնեստոն արթնացավ եփվող բրնձի բույրից։ Մայրիկն ու տատիկը զբաղված էին խոհանոցում։ Նա համբուրեց երկուսի այտերը։ Ապա դուրս վազեց բակ։

Հայրիկն ու պապիկը դրսում նստած զրուցում էին և ինչ-որ բան էին ըմպում։

«Բարի լույս։ Թեյ կուզե՞ս»։ Առաջարկեց պապիկն Էռնեստոյին։

Էռնեստոն նայեց թեյի բաժակին, իսկ հետո պապիկին։ Նա ցանկանում էր կիսվել Երեխաների միությունում իր սովորածով։ «Ոչ, շնորհակալ եմ, պապիկ»,- ասաց նա։ «Ես իմ եկեղեցում սովորեցի, որ թեյը, սուրճը և ծխախոտը օգտակար չեն մեր օրգանիզմի համար։ Ես ուզում եմ հետևել այն ամենին, ինչ Հիսուսն է ուզում, որ ես անեմ»։

Հայրը ժպտաց։ «Մեր ընտանիքը հնազանդվում է Իմաստության Խոսքին, բայց պապիկը այլ կերպ է հավատում, և դա նորմալ է»։

«Շնորհակալ եմ, որ կիսվում ես այն ամենով, ինչին հավատում ես»,- ասաց պապը Էռնեստոյին։ «Դու լավ տղա ես։ Դու կարող ես տաք ջուր խմել, ինչպես հայրդ»։ Պապը Էռնեստոյի համար թեյնիկից մի բաժակ ջուր լցրեց։

Էռնեստոն մի կում խմեց։ Նա ներքուստ իրեն երջանիկ զգաց ճիշտն ընտրելու համար։

Ճաշի ժամանակ Էռնեստոն հնարավորություն ունեցավ ուտելու իր սիրած կերակուրները։ Տատիկը պատրաստեց nasi goreng (նասի գորենգ)՝ բրնձով, ձվով, մսով և բանջարեղենով ճաշատեսակ։ Շատ համեղ էր։ Ճաշի ընթացքում Էռնեստոն նաև սիրով զրուցեց տատիկի ու պապիկի հետ։

Ափսե, որի մեջ կա բրինձ և ձու

Կեսօրին ընտանիքը միասին պահմտոցի խաղաց։ Նույնիսկ տատիկն ու պապիկը խաղացին։

«Ես քեզ տեսնում եմ ծառի հետևում, Էռնեստո»,- գոչեց հայրիկը՝ նրա ուղղությամբ վազելով։ Էռնեստոն ծիծաղելով փորձեց հեռանալ։ Իր ընտանիքի հետ խաղալը զվարճալի էր։

Այդ գիշեր բոլորը նստեցին պապի շուրջը, մինչ նա որոշ պատմություններ էր պատմում։ Երբ պապն ավարտեց, Էռնեստոն հիշեց, որ չեն կարդացել սուրբ գրությունները։

Էռնեստոն վեր թռավ տեղից։ «Հիմա կգամ»:

Նա վազեց ու բերեց իր Մորմոնի Գիրքը։ Երբ վերադարձավ, նա հարցրեց. «Կարո՞ղ ենք կարդալ»։

«Ուրախ եմ, որ հիշեցիք»։ Մայրիկը Էռնեստոյից վերցրեց գիրքը և բացեց իր սիրելի հատվածը։ Նա բարձրաձայն կարդաց այն։ Ապա բոլորը ծնկի իջան։

«Կցանկանա՞ք աղոթել մեզ հետ»,- Էռնեստոն հարցրեց տատիկին ու պապիկին։

«Այո, սիրով»,- ասաց տատիկը։ Նա ծնկի իջավ պապի կողքին։

Ընտանիքը միասին կարդում է Մորմոնի Գիրքը

Հայրիկը աղոթեց։ Նա շնորհակալություն հայտնեց Երկնային Հորը, որ հնարավորություն ունեցան ժամանակ անցկացնել ընտանիքով։

Աղոթքից հետո պապը գրկեց Էռնեստոյին։ «Լավ է, որ ձեր ընտանիքն աղոթում է»,- ասաց նա։ «Ուրախ եմ, որ դուք ուզում եք մոտ լինել Աստծուն։ Դա կօգնի ձեր ընտանիքին ամուր մնալ»։

Էռնեստոն ջերմ ու խաղաղ զգացում ունեցավ ներքուստ։ Նա հաճույքով կիսվում էր իր համոզմունքներով (մի բան, որ սիրում էր) իր տատիկի ու պապիկի հետ, մարդկանց հետ, որոնց սիրում էր։

Պատմություն PDF

Նկարները՝ Մելիսսա Մանվիլ Կաշիվագիի