«Ողջույններ Նիկարագուայից» Ընկեր, հուլիս 2024, 8-9։
Ողջույններ Նիկարագուայից
Իմացեք ամբողջ աշխարհում ապրող Երկնային Հոր զավակների մասին:
Նիկարագուան պետություն է Կենտրոնական Ամերիկայում։ Այնտեղ բնակվում է շուրջ 7 միլիոն մարդ։
Լեզու
Պաշտոնական լեզուն իսպաներենն է։ Որոշ մարդիկ նաև խոսում են մայրենի լեզուներով, ինչպիսիք են միսկիտոն, սումոն և ռաման։
Ավետարանի տարածումը
Առաջին միսիոներները Նիկարագուա եկան 1953 թվականին։ Այսօր այնտեղ Եկեղեցում ավելի քան 100000 անդամ կա։ Նույնիսկ կառուցվող տաճար կա այնտեղ։
Նիկարագուա լճի շնաձկները
Ցուլ շնաձկները կարող են ապրել ծովի ջրերում և քաղցրահամ ջրերում։ Սա նշանակում է, որ նրանք կարող են ապրել օվկիանոսներում, գետերում և լճերում։ Նրանք Ատլանտյան օվկիանոսից լողում են երկար գետի միջով՝ Նիկարագուա լճում ապրելու համար։
Պալո դե Մայո
Նիկարագուայում անձրևների սեզոնին մարդիկ անցկացնում են մեծ փառատոն, որը կոչվում է Պալո դե Մայո։ Նրանք զարդարում են ծառը կամ ձողը գունավոր ժապավեններով, որպեսզի պարեն ու զվարճանան ամբողջ ամիս։