«Սովորելու ուրախությունը», Ընկեր, հուլիս 2024, 32-33։
Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին
Սովորելու ուրախությունը
Հատված Օլիվիա Քիթերմանի և Նոել Լամբերտ Բարուսի հետ անցկացրած հարցազրույցից։
Դպրոցական տարիներին ես ինձ լավ աշակերտ չէի համարում։ Իմ բոլոր եղբայրներն ու քույրերը շատ խելացի էին։ Նրանք լավ գնահատականներ էին ստանում։ Նրանք ամենաբարդ դասընթացներին էին մասնակցում։ Ես շարունակում էի փորձել մասնակցել ամենաբարդ դասընթացներն, բայց ինձ այդպես էլ չընդունեցին։ Մաթեմատիկան շատ բարդ էր։ Այսպիսով, ես մտածեցի. «Դե, ես ենթադրում եմ, որ խելացի չեմ»։ Ես չէի կարծում, որ ամեն բան կարող էր փոխվել։
Հետո մի տարի ես ունեցա ուսուցիչ, որը տվեց ինձ անհրաժեշտ վստահությունը։ Ուսուցիչս իմ մեջ ավելի շատ տաղանդ էր տեսնում, քան ես։ Նա ասաց. «Քլարկ, դու կարող ես լավ աշակերտ լինել։ Պարզապես պետք է հավատաս ինքդ քեզ»։
Ուստի, ես շարունակեցի փորձել։ Ես ջանասիրաբար սովորում էի։ Նաև աշխատում էի ավելի կազմակերպված լինել։ Ես սովորեցի, թե ինչպես հետևել իմ տնային աշխատանքներին։ Հեռուստացույցն անջատելը օգնեց ինձ կենտրոնանալ դպրոցական աշխատանքիս վրա։ Շուտով ես ավելի լավ աշակերտ դարձա։ Եվ իմ վստահությունը մեծացավ։
Երբ ես գնացի միսիա ծառայելու, հասկացա, որ սովորելիս միայնակ չէի։ Ես խնդրեցի Երկնային Հորը օգնել ինձ։ Եվ ես լսեցի Սուրբ Հոգուն։ Ջանասեր աշխատանքի միջոցով ես հնարավորություն ունեցա ուսուցանելու և օգնելու մարդկանց։ Երբ միսիայից տուն վերադարձա, գնացի քոլեջ։ Ես աղոթքով դիմում էի Աստծո օգնությանը յուրաքանչյուր դասի ժամանակ։ Ես դարձա ավելի լավ ուսանող և նույնիսկ սկսեցի սիրել մաթեմատիկան։
Ես կարծում էի, որ խելացի լինելը նշանակում է, որ դու շատ բան գիտես և դպրոցում հեշտ է քեզ համար։ Դա այդպես չէ։ Եթե դուք պատրաստ եք ներգրավել Տիրոջը ձեր ուսման մեջ և քրտնաջան աշխատել կատարելագործվելու համար, դուք խելացի եք։
Եթե ամեն ինչ դժվար է այս պահին, հիշեք, որ դուք Աստծո զավակն եք։ Դուք անհավանական ներուժ ունեք։ Դուք կարող եք դժվար գործեր կատարել: Պարզապես շարունակեք փորձել։ Խնդրեք Երկնային Հոր օգնությունը։ Նա ցանկանում է, որ դուք հաջողեք։ Դուք կարող եք անել դա:
Սովորելը զվարճալի է
Ստորև տրված աղյուսակում գտեք դպրոցական պարագաների յուրաքանչյուր օրինակ։ Ինչի՞ մասին եք սիրում սովորել դպրոցում։