2009
Արձագանքներ
April 2009


արձագանքներ

Օգնեք բարելավվել

Ես երախտապարտ եմ, որ Լիահոնան կա իմ կյանքում: Ես և իմ ընտանիքը օգտագործում ենք Լիահոնան ընտանեկան երեկոների դասերի համար և օգնելու հետաքրքրվողներին ավելին իմանալ Եկեղեցու մասին: Հիմնականում Լիահոնան օգնում է ինձ կատարելագործվել: Հոդվածները կարդալով, ես ավելի լավը դառնալու և հոդվածներում տրված ուսմունքներին համաձայն նպատակներ դնելու մեծ ցանկություն եմ ունենում: Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը և ամեն օր բարելավվելու հնարավորությունը, որ այն ընձեռում է մեզ:

Գրազել Լուիզա Ռամոս դե Ֆրեյտաս, Բրազիլիա

Հոգևոր ընթերցանություն

Լիահոնան մեծ օրհնություն է, և ես մեծ բավականություն եմ ստանում այն կարդալիս: Երբեմն ես նվեր եմ տալիս Լիահոնան, որպեսզի մարդիկ հոգևոր փորձառություն ունենան այն կարդալիս: Ինձ շատ դուր եկավ 2008թ. ապրիլյան համարի երեխաների բաժնում տրված Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ելույթը, որը կոչվում էր «Երեք կամուրջները»: Այն ամենը, ինչի մասին նա խոսում էր, կենսական նշանակություն ունի մեզ համար, եթե ուզում ենք զգալ հոգևոր խաղաղությունը և ապրել մեր կյանքը ըստ Տիրոջ պատվիրանների: Լիահոնան հրաշալի հոգևոր ընթերցանություն է:

Էլեանոր Գրիմալդի, Դոմինիկյան Հանրապետություն