Չվառելով գիշերվա յուղը
Երբ եկավ քոլեջն ավարտելու ժամանակը, ես հայտնաբերեցի, որ ավետարանի սկզբունքներն օրհնել էին ոչ միայն իմ աշխարհիկ, այլ նաև իմ հոգևոր կյանքը:
Նույնիսկ, երբ ես երիտասարդ կին էի, իմ եկեղեցական կոչումների մեծ մասը ներառում էր Երեխաների Միությունում դասավանդելը և սա ազդեց տարրական կրթության բնագավառում գիտական աստիճան ստանալու իմ որոշման վրա: Բայց գլխավոր ընտրությունը միակ ուղին չէ, որով Եկեղեցու ուսմունքներն ազդեցին իմ կրթության վրա: Դա խիստ հստակ դարձավ, երբ ես նախապատրաստվում էի ավարտական քննությանը:
Վերջին ծրագիրը, որը ես պետք է լրացնեի, դիսերտացիան էր, որը պետք է պաշտպանեի բանավոր քննության ժամանակ՝ երեք քննողների առջև: Քննողները ինձ դասավանդած որոշ ուսուցիչներից էին:
Դիսերտացիաս խնամքով ավարտելուց հետո, բանավոր քննությունից առաջ ես երեկոյի մի մասն անցկացրեցի ընկերոջս ընտանիքի հետ: Երբ պատրաստվում էի տուն գնալ, նրա մայրն ասաց, որ հույս ունի ամեն ինչ լավ կլինի և մեջբերեց «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա» ՎևՈՒ 38.30:
Եկավ հաջորդ օրը: Բազում հիշողություններ անցան մտքովս: Ես հիշեցի, թե ինչպես որոշեցի թողնել քաղաքը, որտեղ մեծացել էի, կրթությունս շարունակելու համար, ես հիշեցի այն բոլոր զոհաբերությունները, որոնք ընտանիքս արել էր՝ այն ֆինանսավորելու համար: Ես չէի կարող նրանց հուսախաբ անել: Իմ ավարտական քննությունը պետք է հաջող լիներ:
Դասընկերներս ևս սպասում էին հանձնելու իրենց քննությունը: Մենք բոլորս մտահոգված էինք այն հարցերի կապակցությամբ, որոնք դասախոսները կարող էին տալ, բայց ես ապահով էի զգում, որովհետև աղոթել էի օգնության համար և քանի որ գիտեի, որ Աստված գիտեր այն ջանքը, որ ես գործադրել էի կազմակերպելու, հետազոտելու և գրելու համար դիսերտացիաս:
Եկավ իմ հերթը: Դիսերտացիաս հանձնաժողովին բացատրելուց հետո, ես սկսեցի պատասխանել հարցերին: Իմ արծարծած թեմայի շուրջ մի քանի հարց տալուց հետո, քննողներից մեկը հարցրեց. «Որքա՞ն աշխատանք եք ներդրել այս դիսերտացիայի վրա»:
«Բավականին շատ»,- պատասխանեցի ես: «Ես տվեցի այն ամենը, ինչ ես ունեի, որովհետև կամենում էի, որ այն նորարարական լիներ»:
«Երևի վառեցիր գիշերվա յուղը»:
«Ոչ, ես սովորաբար չեմ մնում մինչև ուշ գիշեր դասերս անելու համար»,- ասացի ես: «Ես այնպես եմ կազմակերպում օրս, որ կարողանամ հասցնել անել աշխատանքս»:
Քննողների դեմքերը հստակորեն զարմանք արտահայտեցին: Նույն քննողը նշեց. «Ես տարօրինակ եմ համարում, որ դուք նշեցիք, որ չեք աշխատել մինչև ուշ գիշեր: Մենք գիտենք, որ ձեր համակուրսեցիները այդպես են արել շատ գիշերներ»:
Մյուս քննողներից մեկն ասաց. «Թույլ տվեք պատմել ձեզ այդ ուսանողի մասին: Նա ժամանկ ունի ամեն ինչի համար: Ես կարող եմ այդպես ասել, որովհետև գիտեմ նրան: Նա ունի ժամանակ իր ուսման, իր ընկերների, իր ընտանիքի և նույնիսկ եկեղեցու համար»:
«Իսկապե՞ս»: Մյուս քննողը կրկին զարմացավ: «Ի՞նչ եկեղեցի եք հաճախում»:
«Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ»:
«Օ, այո, ես գիտեմ, թե ինչ եկեղեցի է դա»,- ասաց նրանցից մեկը:
«Մեզ ուսուցանվում է վաղ գնալ անկողին, որպեսզի կարողանանք առույգ լինել հաջորդ օրը»:
Ես հանգիստ և ապահով էի զգում՝ խոսելով ավետարանի մասին, չնայած զարմացած էի, որ կրոնի մասին ինձ հարցրեցին մասնագիտական քննության ժամանակ:
«Ձեր դիսերտացիան մեծ զգացումով է գրված: Այն գերազանց է: Կարծում եմ սա նաև այն սովորույթների շնորհիվ է, որոնք արմատավորվել են ձեր մեջ ձեր եկեղեցու կողմից»:
«Այո»,-ասացի ես: «Ինձ եկեղեցում սովորեցրել են, թե ինչպես ուսուցանեմ երեխաներին և այն իսկապես օգնեց ինձ՝ իմ գիտական աստիճանը ստանալու համար»:
«Դուք այն արել եք ինչպես ձուկը ջրում»,- կատակեց քննողներից մեկը: «Մենք հուսով ենք, դուք չեք դադարի եկեղեցի գնալ, որովհետև դուք շատ բանով եք պարտական այն արժեքներին, որոնք դուք ձեռք եք բերել այնտեղ»:
Շուտով ես հեռացա սենյակից, որպեսզի քննողները կարողանային որոշման հանգել: Երկու րոպե անց նրանք ինձ ետ կանչեցին:
«Մեզ համար դժվար չէր համաձայնության գալ: Հաշվի առնելով ձեր օրինակելի վարքը, ձեր գերազանց գնահատականները և դիսերտացիան, որը պաշտպանեցիք այսօր, մեր վճիռը միաձայն է՝ ի նպաստ շնորհակալության նշմամբ գիտական կոչում շնորհելուն: Շնորհավորում ենք»:
Երբ ես պատմեցի ընտանիքիս, նրանք ուրախությունից արտասվեցին:
Ես վկայում եմ, որ երբ Երկնային Հայրը պատվիրեց մեզ. «Վաղ մտեք ձեր անկողինը, որպեսզի չհոգնեք. վաղ վեր կացեք, որ ձեր մարմինն ու միտքն առույգ լինեն» (ՎևՈՒ 88.124), Նա դա արեց մեզ օրհնելու նպատակով: Ես երախտապարտ եմ Նրան, որ թույլ տվեց, որ ավետարանը մեզ երջանկություն բերի մեր կյանքի բոլոր բնագավառներում: