Տող առ տող
Հակոբոս Ա.5–6
Հակոբոս Առաքյալն ուսուցանում է մեզ Աստծո իմաստությունը ստանալու գաղտնիքը:
Խնդրեք Աստծուց
Այս հատվածը կարդալով Ջոզեֆ Սմիթը գնաց աղոթելու Սուրբ Պուրակում, որտեղ նա տեսավ Առաջին Տեսիլքը (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.11–17): Կարող եք մտաբերել օրինակներ ձեր ընտանիքից կամ ձեր անձնական կյանքից, որտեղ գիտելիք փնտրողը ստացել է իր աղոթքի պատասխանը: Ձեր օրագրում գրեք այդ մասին:
Ամենին տալիս է
«Աստծո զավակների արտոնությունն է՝ գալ Աստծո մոտ և հայտնություն ստանալ: … Աստված անաչառ է. մենք բոլորս էլ նույն արտոնությունն ունենք»:
Մարգարե Ջոզեֆ Սմիթ, Եկեղեցու Նախագահների ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ (Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության դասընթաց, 2007), 132:
Առատորեն
Առատորեն—անվճար, շատ, ազատորեն:
Նախատում
Նախատել—քննադատել, կշտամբել, հանդիմանել: Այլ խոսքով, Աստված կպատասխանի ձեզ և երբեք չի շրջվի ձեզանից, երբ անկեղծորեն աղոթեք Նրան որևէ հարցի պատասխանն ակնկալելով:
Կտրվի
Երկնային Հայրը լսում և պատասխանում է ձեր աղոթքներին: Նրա պատասխանները գալիս են Իր ժամանակին և տարբեր միջոցներով, օրինակ՝ կախված ձեր կյանքի պայմաններից այն կարող է գալ ուրիշների բարի գործերի միջոցով կամ Սուրբ Հոգու հանգիստ, մեղմ ձայնով: Ստորև տրվում են մի քանի եղանակներ, թե ինչպես կարող եք պատրաստվել ստանալու Հոգու առաջնորդությունը («Հայտնություն»-ից, Հավատին հավատրիմ [2004], 141–43):
-
Աղոթեք առաջնորդության համար:
-
Եղեք ակնածալից:
-
Եղեք խոնարհ:
-
Պահեք պատվիրանները:
-
Արժանիորեն ընդունեք հաղորդությունը:
-
Ամեն օր ուսումնասիրեք սուրբ գրությունները:
-
Խորհելու համար ժամանակ տրամարդեք:
-
Հատուկ առաջնորդություն փնտրելիս՝ տվյալ խնդրի շուրջ մտածեք ձեր մտքում:
-
Համբերատար փնտրեք Աստծո կամքը:
Հավատքով խնդրեք
«Մարգարե [Ջոզեֆ Սմիթը] ասել է, որ այդ հատվածը կարդալուց հետո նա հաստատ գիտեր, որ պետք է կամ փորձեր Տիրոջը և խնդրեր Նրան, կամ էլ հավանաբար ընտրեր հավերժ խավարում մնալը: … Նա կարդացել էր այդ սուրբ գրությունը, նա հասկացել էր այն, նա վստահել էր Աստծուն, իր Հավերժական Հորը, և այժմ նա ծնկի իջավ և աղոթեց, իմանալով, որ Աստված կտա իրեն լուսավորվածություն, որին նա մեծ փափագով ձգտում էր: Մարգարե Ջոզեֆ Սմիթը մեզ օրինակով ուսուցանեց հավատի սկզբունքը»:
President Thomas S. Monson, “The Prophet Joseph Smith: Teacher by Example,” Tambuli, June 1994, 5; Ensign, June 1994, 4.