2009
Գրագիտության պարգևը
April 2009


Գրագիտության պարգևը

Մեր ավագ որդին սիրում էր մանկապարտեզը և կարծես թե լավ էր սովորում դպրոցում: Սակայն առաջին դասարանում, մեզ ակնհայտ դարձավ, որ նա չէր կարդում: Նա կարողանում էր կարդալ մի քանի բառ այստեղ կամ այնտեղ, բայց դժվարանում էր, նույնիսկ, սկզբնական կարդալու հանձնարարությունները կատարել: Ամիսներ անցան և մեր որդու ընթերցանության հմտությունները գրեթե չփոխվեցին: Ամուսինս և ես սկսեցինք խիստ մտահոգվել:

Մի օր ես հիշեցի մի բան, որը տարիներ առաջ սովորեցրել էր իմ միսիայի նախագահը: Ես կանչվել էի օտար լեզվով միսիայի: Ռուսերեն լեզուն սովորելը տարբեր աստիճանների մարտահրավեր էր յուրաքանչյուր միսիոների համար և մեր միսիայի նախագահը խորհուրդ տվեց մեզ ամեն օր կարդալ ռուսերեն Մորմոնի Գիրքը: Նա խոստացավ մեզ, որ Մորմոնի Գրքի զորությունը կօգնի զարգացնել ռուսերեն հաղորդակցվելու մեր ունակությունը: Նա իրավացի էր: Ժամանակի ընթացքում լավացավ ինչպես իմ խոսելու, այնպես էլ լեզուն հասկանալու կարողությունս և իմ վկայությունն աճեց:

Իմ միսիայից տարիներ անց ես ակամա մտածեցի. «Եթե այն օգնեց ինձ տիրապետել ռուսերենին, ինչո՞ւ չպետք է օգնի իմ որդու անգլերենին»: Ռուսերեն սովորելու իմ դժվարությունների և իմ միսիայի նախագահի խորհրդի մասին մեր որդուն պատմելուց հետո, ամուսինս և ես հանձնարարեցինք նրան ամեն օր ինքնուրույն կարդալ Մորմոնի Գրքից: Նա ժամանակ էր անցկացնում, ընդգծելով Աստված և Տեր բառերը, երբ գտնում էր դրանք էջերում: Շուտով նա անցավ Հիսուս բառին: Դրանից հետո նա ընտրում էր բառերը, որոնք տեսնում էր և հարցնում, թե դրանք ինչ էին նշանակում: Նա ջանասեր էր իր ամենօրյա ընթերցանության մեջ և տարվա վերջին նրա կարդալու մակարդակը գերազանցեց մեր սպասումները:

Այժմ մեր որդին վեցերորդ դասարանում է: Նա բացառիկ կարդացող է և օգնում է սովորեցնել իր հինգ փոքր քույրերին և եղբայրներին այն պարգևի մասին, որ նա ստացավ Մորմոնի Գիրքը կարդալու միջոցով: Մեր երեխաներից յուրաքանչյուրը զարգացրել է ուժեղ հմտություններ և Մորմոնի Գիրքը կարդալու սովորույթ: Նրանք սկսում են զգալ դրա ճշմարտության հզոր ոգին, երբ նրանց վկայություններն աճում են: