2009
Երգեր և պատմվածքներ
April 2009


Երգեր և պատմվածքներ

Երբ կինս՝ Սանդրան և ես կանչվեցինք ծառայելու Հարավային Աֆրիկայի Դուրբանի Միսիայում, մենք սկսեցինք փնտրել հասարակական ծառայության որևէ ծրագիր: Ավելի քան 20 տարի ես Մորմոն Թաբերնաքլի Երգչախմբի անդամ էի եղել, իսկ կինս գրադարանավարի օգնական էր և տարրական դպրոցում վարում էր պատմվածքների ժամը: Երբ մեր միսիայի նախագահը որոշեց միսիոներական աշխատանք բացել մոտակա գյուղաքաղաքում, մենք գիտեինք, որ դա մեր հնարավորությունն էր:

Մենք այցելեցինք գյուղաքաղաքը և հայտնաբերեցինք, որ այնտեղ դպրոցներում չկային գրադարաններ, քաղաքում կար ընդամենը մի փոքրիկ հանրային գրադարան: Երիտասարդ երեցները ներկայացրեցին մեզ գրադարանի տնօրենին: Մենք բացատրեցինք նրան, որ մենք կկամենայինք երեխաների համար ամենշաբաթյա պատմվածքներ պատմելու ժամ անցկացնել: Նա կասկածամտորեն էր տրամադրված, բայց մի փոքր մտածելուց հետո, համաձայնվեց և մենք կարող էինք փորձել:

Առաջին օրը հինգ երեխա մասնակցեցին: Աստիճանաբար եկան ավելի շատ երախաներ: Մի քանի ամիս անց մենք հրավիրեցինք մի երիտասարդ նորադարձ տիկնոջ, օգնելու մեզ, որը գեղեցիկ անգլերեն էր խոսում և Զուլու: Պատմվածքի ժամին հաճախումները մեծացան և տնօրենն ու ծնողները ոգևորված նրանով, ինչ տեղի էր ունենում:

Զուլուի ժողովուրդը սիրում էր երգել, այնպես որ մենք մեր պատմվածքի ժամին ավելացրեցինք պարզ երգեր և հանգավորված բանաստեղծություններ: Մեր միսիայի ավարտից առաջ մենք շաբաթական երկու կամ երեք երգի և պատմվածքի ժամ էինք անցկացնում՝ հարմարեցնելու ավելի քան 100 հաճախող երեխաների պարապմունքները: Ինչպիսի օրհնություն էր, երբ մենք այլ տեղերում երեխաներ էինք տեսնում և նրանք սկսում էին երգել մեր երգերը և արտասանել մեր բանաստեղծությունները մեզ համար:

Այս տարածքում մեր ծառայությունից եկավ մեկ այլ օրհնություն: Երբ այդտեղի Եկեղեցու անդամների թիվն աճեց և մենք մեր կիրակնօրյա ժողովներն անցկացնել համար տեղի կարիք ունեինք, գրադարանի տնօրենը պնդեց, որ մենք գրադարանն անվճար օգտագործեինք այդ նպատակի համար:

Մենք այնքան երախտապարտ էինք, որ Տերն օգնեց մեզ մի ուղի գտնել օգտագործելու մեր տաղանդները՝ հասարակությանը ծառայելու համար և օգնելու բացել միսայի մի տարածք: