Բոնդիի փրկությունից դեպի Բագիոյի փրկությունը:
Բլեյք ՄակՔեոն՝ հայտնի որպես «նորաթուխ» փրկարար Ավստրալիական Բոնդիի փրկությունը, հեռուստաներկայացման մեջ, անցյալ տարվա մայիսին թողեց իր ծովափնյա պաշտոնը այլ տեսակի փրկարար աշխատանք կատարելու համար: Նա ընդունեց Բագիոում, Ֆիլիպիններ, ծառայելու միսիոներական կանչը: Նա կիսվեց այս նորությամբ և իր զգացումներով գործընկերների և ներկայացման հանդիսատեսի հետ:
«Երբ իմացա, որ պետք է գնամ Ֆիլիպիններ, ոգևորվեցի»,- ասաց նա: «Ես իհարկե կկարոտեմ ծովափը, բայց միսիայի գնալը ինձ համար կարևոր է: Դա մի բան է, որին ողջ կյանքում աշխատում էի հասնել:
Բլեյքն ասում է. «Չկա ոչինչ, որ ես ավելի շատ կգերադասեի անել անցած երկու տարիների ընթացքում, քան ծովափին աշխատելուց. այն լավագույն աշխատանքն է աշխարհում, բայց հաջորդ երկու տարիների ընթացքում չկա ավելի լավ որևէ բան, որ ես կկամենայի անել, քան միսիայում ծառայելը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այնպիսի կրոն չէ, որի մասին կարող եք ասել, որ դրա մի մասն եք կազմում, դա մի կրոն է, որով պետք է ապրել…. Այն իմ կյանքն է: Ես բոլորովին այլ անձնավորություն կլինեի, եթե չլիներ Եկեղեցին»: