2009
Մտքեր ընտանեկան երեկոյի համար
April 2009


Մտքեր ընտանեկան երեկոյի համար

Ուսուցման այս մտքերը կարող են օգտագործվել դասարանում և տանը: Կարող եք այս մտքերը հարմարեցնել ձեր ընտանիքին կամ դասարանին:

«Ի՞նչ է Քավությունը նշանակում ձեզ համար» էջ 14. Ընտանիքի անդամներին խնդրեք կիսվել այն ամենով, ինչ գիտեն Նեփիի մասին: Հարցրեք, թե ինչու էր նա երջանիկ, թեև դժվար փորձությունների հանդիպեց (տես 2 Նեփի 5.27): Ամփոփեք «Երջանկություն Քավության միջոցով» բաժինը: Քննարկեք, թե ինչպես Նեփին հաղթահարեց իր խնդիրները և ինչպես կարելի է նրա մոտեցումը կիրառել ձեր ընտանիքում: Եզրափակեք, կարդալով հոդվածի վերջին երկու պարբերությունները:

«Կրթությունը և Վերջին Օրերի Սրբերը» էջ 26: Նախապես կարդացեք հոդվածը և ընտրեք այն պարբերությունները, որոնք ձեր ընտանիքի համար առավել մեծ կարևորություն են ներկայացնում: Ընտանիքի անդամներին խնդրեք կարդալ ընտրված պարբերությունները և քննարկել իրենց կարդացածը: Եզրափակեք, կարդալով հոդվածի վերջին երկու պարբերությունները:

«Մարգարեի խոստումները» էջ Ը6: Հոդվածը կարդալուց հետո ընտանիքի անդամներին խնդրեք բացել իրենց սուրբ գրությունները պատահական էջի վրա և փորձել կարդալ որևէ հատված վերևից ներքև: Քննարկեք, թե ինչպես կարող է սուրբ գրությունների կանոնավոր ընթերցումը օրհնել ընտանիքի յուրաքանչյուր անդամին: Վերընթերցեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի տված խոստումը (տես հոդվածի սկիզբը) և նպատակ դրեք շարունակել միասին կանոնավոր կարդալ սուրբ գրությունները:

«Սովորելու խանդավառություն» էջ Ը12:Երեխաներին խնդրեք առանց խոսելու հերթով ցուցադրել մի մասնագիտություն, իսկ մյուսները թող կռահեն, թե դա ինչ մասնագիտություն է: Քննարկեք, թե ինչ պետք է սովորեն ընտանիքի անդամները տվյալ մասնագիտությամբ աշխատելու համար: Կարդացեք պատմությունը: Գտեք այն, ինչ Ռասելը պետք է իմանար դինոզավրերի մասին սովորելուց առաջ: Ավարտեք, կարդալով Վարդապետություն և Ուխտեր 88.118: