2009
Խնդրում եմ փրկիր հայրիկիս
April 2009


Խնդրում եմ փրկիր հայրիկիս

Հայրս էր, որ փնտրեց ճշմարտությունը և գտավ միսիոներներին: Նրանք սովորեցրեցին մեզ ավետարանը և ոչ շատ անց, մենք՝ ծնողներս, հինգ եղբայրներս և քույրերս մկրտվեցին: Մեր վկայությունները գնալով ուժեղացան: Մենք այնքան շատ բաներ սովորեցինք, հատկապես Փրկչի և ընտանիքների մասին:

1992 թվականին, երբ հայրս ծառայում էր որպես մեր ծխի եպիսկոպոս Ֆիլիպիններում, նա սրտի կաթված ստացավ: Նրան գրասենյակից հասցրեցին հիվանդանոց: Երբ տեղ հասավ լուրն այն մասին, որ նա ինտենսիվ խնամքի տակ էր, մեր ընտանիքը մեծ ցնցում ապրեց: Մեր սրտերը լցվեցին վախով: Հայրիկիս կենդանի մնալու հավանականությունը շատ փոքր էր: Մայրս արտասվում էր և խնդրեց մեզ բոլորիս աղոթել:

Այդ պահից ի վեր ես կորցրեցի ժամանակի զգացողությունը՝ այնքան շատ հիշողություններ ետ առկայծեցին: Արցունքները դեմքիս արցունքներ, ես ծնկի իջա աղոթելու: Սիրտս այնքան ծանր էր, իսկ կրծքավանդակս կարծես պատռվում էր: Ես ցանկանում էի գոռալ, որպեսզի թեթևացնեի ցավս և հեռացնեի այդ օրը ինձ տանջող վախը: Փոխարենը ես պարզապես աղոթեցի. «Խնդրում եմ փրկիր հայրիկիս»: Դա անկեղծ աղոթք էր, որ պետք էլսվեր:

Այդ գիշեր ինձ թույլ տրվեց մտնել ինտենսիվ խնամքի սենյակ: Հայրս կոմայի մեջ էր ընկել, իսկ մայրս, քույրերս, եղբայրներս և ես պետք է մեզ հավաքեինք վատթարագույնի համար: Դա ցավոտ փորձառություն էր մեր ընտանիքի համար: Ապագան գորշ և անորոշ էր թվում: Երբ լուռ մնաս բարով մաղթեցի նրան, ես հիշեցի մեր առաջին ընտանեկան երեկոն: Մենք դիտեցինք Եկեղեցու ֆիլմերից մեկը՝ Ընտանիքները հավերժ են:

Նախքան իմ անկողին մտնելն այդ գիշեր, իմ երկրային հայրը լուռ վերադարձավ իր Երկնային Հոր մոտ:

Հորս մահը, երբ ես 22 տարեկան էի, իմ կյանքում նշեց հարյուրավոր փոփոխությունների սկիզբը: Նրա բացակայությամբ ես իմացա, որ ունեի ուժեր, որոնց մասին անտեղյակ էի: Ես արեցի ավելին իմ կյանքի հետ, քան հակառակ պարագայում կկարողանայի անել, որովհետև փոփոխություններն ու աճը լիցք հաղորդեցին ինձ:

Երբ Երկնային Հայրը չբավարարեց իմ խնդրանքը, իմ մտքով երբեք չանցավ, որ Նա ինձ չէր լսել: Ես գիտեմ, որ նա լսում էր: Նա ճշգրիտ գիտեր, թե ինչով էի ես անցնում: Նա ճշգրիտ գիտեր, թե մեր ընտանիքը ինչի կարիք ուներ այդ ժամանակ, և Նա տվեց դա մեզ՝ ուժ հաղթահարելու կյանքի մարտահրավերները, ուժ դիմակայելու իրականությանը: Նա սովորեցրեց մեզ, թե ինչպես հավատքով դիմակայեինք մեր փորձություններին:

Ավելի քան 15 տարի է անցել այդ ցավոտ օրից: Ես դեռ սովորում եմ, ես դեռ աճում եմ ավետարանում: Այժմ ես ունեմ իմ սեփական ընտանիքը, և ես այնքան երջանիկ եմ, որ մենք կնքվել ենք տաճարում: Ես երբեք չեմ հեռացրել աչքերս այն ճանապարհից, որ հայրս էր նշել մեզ համար:

Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության միջոցով, ես գիտեմ, որ մի օր մեր ընտանիքը նորից միասին կլինի: Ես դեռ երկար ճանապարհ ունեմ գնալու, բայց ես երջանիկ եմ՝ մտածելով, որ կտեսնեմ հորս այդ ճամփորդության վերջում: