2009
Ապահով վերադառնալ Երկնային Հոր մոտ
April 2009


Եկեք լսենք Մարգարեին

Ապահով վերադառնալ Երկնային Հոր մոտ

2007թ. ապրիլի գերագույն համաժողովի ելույթից

Նախագահ Ուխդորֆը ուսուցանում է, որ Քավության շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել և միշտ հույս ունենալ:

President Dieter F. Uchtdorf

Ապահով վերադարձի կետը

Օդաչու դառնալու համար իմ ուսուցման ժամանակ ես սովորեցի ինչպես վարել օդանավը երկար տարածությունների վրա: Ահռելի մեծության օվկիանոսների, լայն անապատների վրայով և մայրցամաքների միջև թռիչքները մանրակրկիտ պլանավորում էին պահանջում, որպեսզի հնարավոր լինել ապահով հասնել նախատեսված վայրը: Առանց կանգառի այդ թռիչքները կարող էին երբեմն տևել մինչև 14 ժամ և անցնել 14,500 կմ տարածություն:

Այդ երկարատև թռիչքների ժամանակ կա որոշիչ մի կարևոր կետ, որը կոչվում է ապահով վերադարձի կետ: Մինչև այդ կետը օդանավը ունի բավական վառելիք, որպեսզի շրջվի և ապահով վերադառնա թռիչքի ելման օդանավակայան: Ապահով վերադարձի այդ կետն անցնելուց հետո օդանավի հրամանատարը կորցնում է այդ հնարավորությունը և պետք է շարունակի թռիչքը: Այդ պատճառով է այդ կետը հաճախ կոչվում կետ, որից ետադարձ չկա:

Երբեք ուշ չէ

Սատանան ցանկանում է մենք մտածենք, որ երբ մեղք ենք գործում, մենք անցնում ենք «կետը, որից ետադարձ ուղի չկա», այսնիքն, որ շատ ուշ է փոխել մեր ուղղությունը: Հիսուս Քրիստոսի Քավությունը Իր զավակներին Աստծո պարգևն է, որը հնարավորություն է տալիս ուղղել կամ հաղթահարել մեղքի հետևանքները: Քրիստոսն եկավ մեզ փրկելու: Եթե մենք սխալ ուղի ենք բռնում, Հիսուս Քրիստոսի Քավությունը մեզ հավաստիացում է տալիս, որ մեղքը անդառնալի կետ չէ: Ապահով վերադարձը հնարավոր է, եթե մենք հետևենք մեր փրկության համար տրված Աստծո ծրագրին:

Միշտ հույս կա

Կյանքի այս ճանապարհորդության ժամանակ որտեղ էլ որ դուք գտնվեք, ինչպիսի փորձությունների էլ որ հանդիպեք, միշտ կա ապահով վերադարձի կետ, միշտ հույս կա: Դուք ձեր կյանքի հրամանատարն եք, և Աստված ծրագիր է պատրաստել, որպեսզի ձեզ ապահով բերի ետ՝ Իր մոտ, ձեր աստվածային նպատակին:

Հիսուս Քրիստոսի Քավության պարգևը միշտ և ցանկացած վայրում մեզ ապաշխարության և ներման օրհնություններ է տալիս: Այդ պարգևի շնորհիվ մենք բոլորս ունենք մեղքի աղետալի ճանապարհից ապահով ետդարձի հնարավորություն: Երջանկությունն այս կյանքում և հավերժական ուրախությունը գալիք կյանքում կլինեն մեր պարգևատրումը նրա համար, որ մենք ընդունեցինք և կիրառեցինք մեր Երկնային Հոր այս պարգևը:

Նկարները՝ Սքոթ Գրիերի