Հարեր և պատասխաններ Եկեղեցու կազմակերպության մասին
Ինչո՞ւ է Եկեղեցին անվանվել Հիսուսի անունով:
Հիսուսն ասաց կոչել այն Իր անունով, որովհետև դա Նրա Եկեղեցին է (տես 3 Նեփի 27.8): Նա կազմակերպեց այն՝ օգնելու համար մեզ վերադառնալ Երկնային Հոր մոտ: Հիսուս Քրիստոսը Եկեղեցու գլուխն է:
Ի՞նչ է նշանակում «վերջին օրեր»:
Հիսուսն ասել է. «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» (ՎևՈւ 115.4): «Վերջին օրեր»-ը այն ժամանակն է, որում մենք ապրում ենք:
Ի՞նչ է նշանակում «Սրբեր» բառը:
«Սրբեր» նշանակում է Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Սուրբ գրությունները պատմում են Սրբերի մասին տարբեր ժամանակներում:
Հին Կտակարանի ժամանակներ. Երկրորդ Օրինաց ԼԳ.3; Սաղմոս Լ.4
Նոր Կտակարանի ժամանակներ. Ա Կորնթացիս Ա.2
Մորմոնի Գրքի ժամանակներ. 1 Նեփի 14.14; Մորոնի 8.26
Ջոզեֆ Սմիթի ժամանակներ. Վարդապետություն և Ուխտեր 57.1; 84.2
Այսօր Եկեղեցու անդամները նույնպես կոչվում են Սրբեր:
Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսը կազմակերպեց Իր Եկեղեցին:
Հիսուսը կազմակերպեց Իր Եկեղեցին, երբ Նա ապրում էր երկրի վրա, երբ Նա այցելեց Ամերիկյան մայրցամաք, և երբ Նա վերականգնեց այն Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Ամեն անգամ Նա ընտրում էր Տասներկու Առաքյալների կամ աշակերտների, որոնք օգնում էին Իրեն երկրի վրա կառուցել Աստծո արքայությունը, քարոզելով ավետարանը (տես Մարկոս ԺԶ.14–15; 3 Նեփի 12.1):
Հիսուսը նաև կանչում է մարգարե, որը ղեկավարում է Եկեղեցին: Եկեղեցու Նախագահը մարգարե է: Հիսուսը կանչեց Ջոզեֆ Սմիթին լինելու վերջին օրերի առաջին մարգարեն: Թոմաս Ս. Մոնսոնը Եկեղեցու 16-րդ Նախագահն է: Մարգարեն միակ անձն է, որը կարող է հայտնություն ստանալ ողջ Եկեղեցու համար:
Ինչպե՞ս են մեր Եկեղեցու ղեկավարները օգնում Հիսուսին:
Եկեղեցու բոլոր ղեկավարները օգնում են Հիսուսին՝ ծառայելով Եկեղեցու մյուս անդամներին:
Մարգարեն ղեկավարում է Տասներկու Առաքյալներին:
Առաքյալները ղեկավարում են Յոթանասունի Քվորումները:
Յոթանասունի Քվորումը օգնում է Առաքյալներին ուսուցանել ցցերի և շրջանների նախագահներին:
Ցցերի և շրջանների նախագահները օգնում են եպիսկոպոսներին և ճյուղերի նախագահներին:
Ծխերում և ճյուղերում, եպիսկոպոսները և ճյուղերի նախագահները ղեկավարում են Սփոփող Միության նախագահներին, Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց նախագահներին, Երեխաների Միության նախագահներին, Կիրակնօրյա Դպրոցի նախագահներին, տնային և այցելող ուսուցիչներին և մյուս ղեկավարներին:
Ղեկավարները և ուսուցիչները ծխերում և ճյուղերում ծառայում են մեզ բոլորիս:
Ինչպե՞ս դուք կարող եք օգնել Հիսուսին:
Դուք օգնում եք Հիսուսին, երբ պահում եք Նրա պատվիրանները: Դուք Նրան օգնում եք, երբ հետևում եք մարգարեին: Դուք օգնում եք Նրան, երբ սովորում եք Նրա մասին, հաճախելով եկեղեցի և կարդալով սուրբ գրությունները: Դուք օգնում եք Նրան, երբ ընտրում եք ճիշտը: Այդ ամենը կատարելով, դուք պատրաստվում եք լինելու Նրա Եկեղեցու, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու, ապագա ղեկավարը: