2009
Հաշտվել թշնամիների հետ
April 2009


Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքից

Հաշտվել թշնամիների հետ

Օգտագործված է Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության դասագիրք, 2007), 339–41:

Մի օր երբ Մարգարեն այցելել էր իր ծնողներին Ֆար Վեստում, մի խումբ ոստիկաններ ներխուժեցին տուն:

Ո՞վ է Ջո Սմիթը:

Մենք եկել ենք սպանելու նրան:

Ջոզեֆն անմիջապես առաջ եկավ, ժպտաց և սեղմեց նրանց ձեռքը:

Ես եմ Ջոզեֆը: Ուրախ եմ ձեզ տեսնել: Խնդրում եմ, ներս եկեք և նստեք:

Տղամարդիկ, չհավատալով իրենց աչքերին, հառել էին իրենց հայացքները Մարգարեի վրա, մինչ նա շարունակում էր խոսել:

Մենք, Մորմոններս, հավատում ենք Հիսուս Քրիստոսին, և միայն խաղաղություն ենք ցանկանում: Սակայն մենք այս վերջին ամիսների ընթացքում, ինչ տեղափոխվել ենք Միսսուրի, մեծ հալածանքների ենք ենթարկվում: Որքան ես գիտեմ, մեզանից ոչ ոք չի խախտել օրենքը: Բայց եթե մենք խախտել ենք, պատրաստ ենք դատվել օրենքով:

Մայրի՛կ, ես պետք է տուն գնամ: Էմման կսպասի ինձ:

Դու չպետք է մենակ գնաս, վտանգավոր է:

Մենք կգանք քեզ հետ և կհսկենք քեզ:

Շնորհակալություն:

Մենք խոստանում ենք բաց թողնել մեր ենթակա միլիցիային և գնալ տուն:

Եթե դուք մեր կարիքն ունենաք, մենք հետ կգանք և կանենք այն, ինչ ձեզ հարկավոր է:

Ջոզեֆի ծնողների տան մոտ կանգնած տղամարդիկ խոսում էին Մարգարեի հետ իրենց հանդիպման մասին:

Դուք ձեզ տարօրինակ չզգացիք, երբ նա բռնեց ձեր ձեռքը: Իմ կյանքում երբեք նման բան չեմ զգացել:

Ես, կարծես, չէի կարողանում շարժվել: Ես այդ մարդու գլխի անգամ մեկ մազը չեմ վնասի ողջ աշխարհի համար:

Սա վերջին անգամ է, որ դուք երբևէ կստիպեք ինձ գալ և սպանել Ջո Սմիթին կամ որևէ Մորմոնի:

Նկարները՝ Սալ Վելլուտոի և Եվգենիո Մատոզիի