ԱՅՑԵԼՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՒՂԵՐՁ
Ջանասիրաբար քննեք սուրբ գրքերը
Ուսուցանեք սուրբ գրքերը և մեջբերումները, որոնք կօգնեն քույրերին, որոնց այցելում եք, հասկանալ այդ սկզբունքները: Նրանց, ում ուսուցանում եք, հրավիրեք կիսվել իրենց զգացմունքներով և սովորածով:
Ինչո՞ւ պետք է քննել սուրբ գրությունները:
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր (1907–95). «Ես ձեզ եմ հղում Աստծո հայտնությունները որպես չափանիշ, որով մենք պետք է ապրենք մեր կյանքը, և որով մենք պետք է գնահատենք ամեն որոշում և ամեն գործ: Այսինքն, երբ անհանգստություններ և դժվարություններ եք ունենում, դիմակայեք դրանց՝ դառնալով դեպի սուրբ գրքերը և մարգարեները» (“Fear Not, Little Flock,” in 1988–89 Devotional and Fireside Speeches [1989], 112):
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն (1899–1994). «Արդարակեցության մեջ առաջանալը, խաբեությունից խույս տալը և գայթակղությանը դիմակայելը, մեր առօրյա կյանքում առաջնորդություն ստանալը, հոգին ապաքինելը՝ միայն մի քանիսն են Տիրոջ խոստումներից, որոնք տրվել են նրանց, ովքեր կընդունեն Նրա խոսքը: … Որոշ օրհնություններ կարելի է գտնել միայն սուրբ գրություններում, միայն ընդունելով Տիրոջ խոսքը և կառչելով դրանից: …
… Կրկին պարտավորվեք ուսումնասիրել սուրբ գրությունները: Ամեն օր խորասուզվեք դրանցում, որպեսզի Հոգու զորությունն ունենաք ձեր կոչումները կատարելիս: Կարդացեք դրանք ձեր ընտանիքով և ուսուցանեք ձեր երեխաներին սիրել և գնահատել դրանք» (“The Power of the Word,” Ensign, May 1986, 82):
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ (1895–1985). «Ավելի ու ավելի լավ ծանոթանալով սուրբ գրքերի ճշմարտություններին, դուք ավելի արդյունավետորեն կպահեք երկրորդ մեծ պատվիրանը՝ սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ: Դարձեք սուրբ գրքերի մասնագետներ՝ ոչ թե մյուսներին ցածրացնելու, այլ բարձրացնելու համար: Ի վերջո, ո՞վ ավելի մեծ կարիք ունի «գանձելու» ավետարանի ճշմարտությունները (որոնք կարող են կիրառել իրենց կարիքի պահին), քան կանայք և մայրերը, ովքեր այդքան շատ խնամում և սովորեցնում են: (“The Role of Righteous Women,” Ensign, Nov. 1979, 102):
Ինչպե՞ս կարող եմ գանձել սուրբ գրությունները:
2 Նեփի 4.15. «Քանի որ հոգիս հրճվում է սուրբ գրքերով և սիրտս խորհում է դրանք, և գրում եմ իմ զավակների ուսման և օգուտի համար»:
Ջուլի Բ. Բեք՝ Սփոփող Միության գերագույն նախագահ. «Սուրբ գրքերի ուսումնասիրության լավ սկիզբ է դրանք մեզ «վերագրելը» (տես 1 Նեփի 19.23): Ոմանք սկսում են Թեմատիկ ուղեցույցից, ընտրելով մի թեմա, որի մասին ցանկանում են ավելին իմանալ: Կամ էլ սկսում են սուրբ գրքի սկզբից և փնտրում հատուկ ուսմունքներ: …
Ինչպես էլ մարդ սկսի սերտել սուրբ գրքերը, կարևոր գիտելիքների դռան բանալին սերտել շարունակելն է: Ես երբեք չեմ հոգնում հայտնաբերել սուրբ գրքերի ճշմարտության հարուստ գանձերը, որովհետև դրանք ուսուցանում են «պարզությամբ, նույնիսկ այնքան պարզ, որքան կարող է լինել խոսքը» (2 Նեփի 32.7): Սուրբ գրքերը վկայում են Քրիստոսի մասին (տես Հովհաննես Ե.39): Դրանք մեզ ասում են բոլոր բաները, որ պետք է անենք (տես 2 Նեփի 32.3): Դրանք մեզ «իմաստուն են անում փրկության համար» (Բ Տիմոթեոս Գ.15):
Սուրբ գրքեր կարդալու և իմ ուսումնասիրությունը զուգընթաց աղոթքներիս միջոցով ես գիտելիք եմ ստացել, որն ինձ խաղաղություն է բերում և օգնում է, որ իմ եռանդը կենտրոնանա հավերժական արդյունք ունեցող նախընտրությունների վրա: Քանի որ ես սկսել եմ ամեն օր կարդալ սուրբ գրքերը, ես սովորել եմ իմ Երկնային Հոր, Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի և այն մասին, թե ինչպես կարող եմ նմանվել նրանց» («Հոգիս հրճվում է սուրբ գրքերով», Լիահոնա և Ensign, մայիս 2004, 108–9):
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն. «Սուրբ գրքերը զարդարում են մեր գրապահարանները: Հավաստիացեք, որ դրանք սնուցում են ձեր միտքն ու ուղեցույց հանդիսանում ձեր կյանքում» Ensign, Nov. 1997, 95):