Փրկչի Հարությունից հետո, Տերը ծառայեց շատերին Սուրբ Երկրում (տես էջեր 8–11) և Ամերիկաներում (տես էջեր 12–13): Հնում շատերը վկայում էին կենդանի Քրիստոսի մասին, ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթը մեր ժամանակներում. «Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ նա ապրո՛ւմ է»: (ՎևՈւ 76.22 ):
Վերևում. Նա հարություն առավ, Դել Փարսոն
Քահանայապետերն ու դպիրները «կմատնեն [Քրիստոսին] հեթանոսներին՝ խայտառակելու և ծեծելու և խաչ հանելու. և նա երրորդ օրը հարություն կառնե» (Մատթեոս Ի.19 ):
Աջում. Նա այստեղ չէ, Վոլթեր Ռեյն
«Այստեղ չէ. որովհետև հարություն առավ» (Մատթեոս ԻԸ.6 ):
Վերևում. Սկսեց լուսանալ, Էլսփեթ Յանգ
«Շաբաթ իրիկուն՝ որ միաշաբաթ էր լուսանում, Մարիամ Մագդաղենացին եկավ՝ և մյուս Մարիամը, գերեզմանը տեսնելու» (Մատթեոս ԻԸ.1 ):
Վերևում. Զատկի առավոտյան, Վիլիամ Ֆ. Վիթեկեր Կրտ.
«Հիսուսը նրան ասեց. Մարիամ. Եվ նա դարձավ և ասեց նրան. Ռաբբունի, որ կթարգմանուի Վարդապետ» (Հովհաննես Ի.16 ):
Ներքևում. Երեք Մարիամները գերեզմանի մոտ, Վիլիամ-Ադոլֆ Բուգուրոու
«Մի երիտասարդ տեսան՝ աջ կողմը նստած՝ սպիտակ պատմուճան հագած. և շատ զարհուրեցին» (Մարկոս ԺԶ.5 ):
Վերևում. Գերեզմանի պարտեզը, Լինդա Քըրլի Քրիսչենսեն
«Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ գնաց՝ դռնից այն քարը հեռու թավալեց» (Մատթեոս ԻԸ.2 ):
Աջում. Հարության առավոտյան աշակերտները՝ Պետրոսն ու Հովհաննեսը վազում են գերեզմանի մոտ, Դան Բըր
«Դուրս եկավ Պետրոսը և մյուս աշակերտը, …
Եվ երկուսը միասին վազում էին. և մյուս աշակերտը վազեց և անցավ Պետրոսիցը, և առաջ եկավ դեպի գերեզմանը» (Հովհաննես Ի.3–4 ):
Վերևում. Կասկածող Թովմասը, Կառլ Հեյնրիխ Բլոխ
Քրիստոսն ասաց Թովմասին. «Բեր քո մատը այստեղ. և տես իմ ձեռքերը, և քո ձեռքը բեր … և մի լինիր անհավատ՝ այլ հավատացյալ» (Հովհաննես Ի.27 ):
Աջում. Հարություն առած Քրիստոսը Գալիլեայում, Գերի Սմիթ
«Եվ Հիսուսը մոտ գալով [տասնմեկ աշակերտների] հետ խոսեց և ասեց, …
Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք» (Մատթեոս ԻԸ.18–19 ):
Վերևում. Արածեցրու իմ ոչխարները, Կամիլ Քորրի
«Սիմոն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ. Նրան ասեց. Այո, Տեր, դու գիտես որ ես սիրում եմ քեզ. Նորան ասեց, Արածեցրու իմ ոչխարները» (Հովհաննես ԻԱ.16 ):
Ներքևում. Քրիստոսն Էմմաուսի ճանապարհին, Գրեգ Օլսեն
«Եվ նրանք բռնադատեցին նրան և ասեցին. Մնա մեզ հետ, որովհետև իրիկվա դեմ է և օրն էջել է. Եվ նա մտավ որ նրանց հետ մնա» (Ղուկաս ԻԴ.29 ):
© 1989, չի կարելի բազմացնել
Աջում. Հիսուսի համբարձումը, Հենրի Անդերսոն
«Եվ եղավ որ նա նրանց օրհնելիս, ջոկվեց նրանցից, և վերանում էր երկինքը» (Ղուկաս ԻԴ.51 ):
Ներքևում. Քրիստոսը հայտնվում է արևմտյան կիսագնդում, Առնոլդ Ֆրայբերգ
«Եվ եղավ այնպես, երբ նրանք հասկացան, նրանք կրկին հառեցին իրենց աչքերը վեր՝ դեպի երկինք. և ահա, նրանք տեսան [Քրիստոսին] երկնքից իջնելիս» (3 Նեփի 11.8 ):
Վերևում. Սամուէլ Լամանացին մարգարեանում է, Առնոլդ Ֆրայբերգ
Այն Նեփիացիները, որոնք չէին հավատում, «քարեր շպրտեցին նրա վրա՝ դեպի պատը, և նաև շատերը նետեր արձակեցին նրա վրա» (Հելաման 16.2 ):
Աջում. Քրիստոսը Լիառատ երկրում, Սայմոն Դյուի
«Բազմությունն առաջ եկավ, … և շոշափեց մեխերի տեղերը նրա ձեռքերի վրա …ու վկայեցին, որ դա [Քրիստոսն] էր» (3 Նեփի 11.15 ):
Ձախում. Բերեք հիշատակարանը, Ռոբերտ Թ. Բարեթ
«Այո՛, Տեր, Սամուէլը մարգարեացավ՝ համաձայն քո խոսքերի, և դրանք բոլորը կատարվեցին:
Եվ Հիսուսն ասաց նրանց. Ինչպե՞ս է, որ դուք չեք գրել այս բանը»: (3 Նեփի 23.10–11 ):
Ներքևում. Քրիստոսը և Մորմոնի Գրքի երեխաները, Դել Փարսոն
«[Քրիստոսն] արտասվեց, և բազմությունը վկայեց դա, և նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց» (3 Նեփի 17.21 ):
Ձախում. Քրիստոսը աղոթում է Նեփիացիների հետ, Թեն Հենիգեր
«Եվ ոչ մեկը չի կարող երևակայել այն ուրախությունը, որը լցրեց մեր հոգիներն այն պահին, երբ մենք լսում էինք [Քրիստոսին] մեզ համար Հորն աղոթելիս» (3 Նեփի 17.17 ):
Ներքևում. Հիսուս Քրիստոսը այցելում է Ամերիկաներ, Ջոն Սքոթ
«Եվ [Նեփիացիներն] ընկան ցած՝ Հիսուսի ոտքերը և երկրպագեցին նրան» (3 Նեփի 11.17 ):