2009
Կրթությունը և Վերջին Օրերի Սրբերը
April 2009


Կրթությունը և Վերջին Օրերի Սրբերը

Գիտելիք կուտակելը կյանքի տևողություն ունեցող սուրբ գործ է, որը գոհացնում է մեր Երկնային Հորը և գովաբանվում Նրա ծառաների կողմից:

«Նա, ով ներխուժում է գիտելիքի շտեմարան, պետք է դրան մոտենա ինչպես Մովսեսը մոտեցավ վառվող մորենուն. դուք կանգնում եք սուրբ հողի վրա. դուք ձեռք եք բերում սուրբ բաներ», – ասել է Նախագահ Ջ. Ռուբեն Քլարք Կրտ.-ը (1871–1961), Առաջին Նախագահության անդամը, խոսելով Բրիգամ Յանգ Համալսարանի նոր նախագահի նշանակման պաշտոնական հանդիսությանը: «Մենք պետք է ճշմարտություն փնտրենք մարդկային գիտելիքի բոլոր բնագավառներում՝ ոչ միայն ակնածանքով, այլև երկրպագության ոգով»:1

Որպես Վերջին Օրերի Սրբեր մենք հավատում ենք կրթությանը, և մենք ունենք մեր բացատրությունը, թե ինչպես և ինչու ենք ձգտում դրան: Մեր կրոնական հավատքն ուսուցանում է մեզ, որ մենք պետք է ձգտենք սովորել Հոգով, և պարտավորվել մեր գիտելիքն օգտագործել հօգուտ մարդկության:

Ճշմարտության մեր ձգտումը

«Մեր կրոնը … խրախուսում է մեզ ջանասիրաբար գիտելիք փնտրել»,- ուսուցանել է Նախագահ Բրիգամ Յանգը (1801–77): Գոյություն չունի մեկ այլ ժողովուրդ, որն ավելի մեծ ձգտում ունի ճշմարտությունը տեսնելու, սովորելու և հասկանալու»:2

Ճշմարտության մեր ձգտումը պետք է այնքան ընդգրկուն լինի, որքան մեր կյանքի գործունեությունը և այնքան խորը, որքան մեր հանգամանքներն են թույլ տալիս: Կրթված Վերջին Օրերի Սուրբը պետք է ձգտի հասկանալ մեր օրերի հոգևոր, ֆիզիկական, սոցիալական և քաղաքական խնդիրները: Որքան ավելի շատ գիտելիք մենք ունենք երկնային օրենքների և երկրային երևույթների մասին, այնքան ավելի մեծ ազդեցություն կարող ենք ունենալ մեր շրջապատում և ավելի կապահովագրվենք բիրտ ու չար ազդեցություններից, որոնք կարող են շփոթեցնել և կործանել մեզ:

Ճշմարտությանը ձգտելիս մենք պետք է օգնություն փնտրենք մեր Երկնային Հորից: Նրա Հոգին կարող է ուղղորդել և ավելացնել սովորելու մեր ջանքերը և մեծացնել ճշմարտությունը յուրացնելու մեր կարողությունը: Հոգով սովորելը չի սահմանափակվում դասարանով կամ դպրոցի քննություններին պատրաստվելով: Դա վերաբերում է այն ամենին, ինչ մենք անում ենք կյանքում և ամենուր՝ լինի դա տանը, աշխատանքի վայրում, թե եկեղեցում:

Երբ մենք ձգտում ենք ստանալ և կիրառել Հոգու առաջնորդությունն աշխարհում, որը տարված է ուղղվածություններով և օրվա խնդիրներով, մենք հաճախ ենք հանդիպում սխալ և առօրյա տեղեկության հոսքի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Մի դիտորդի խոսքերով մենք «մարդ-յուղաբլիթ» դառնալու վտանգի տակ ենք, այսինքն՝ տարածվում ենք կապվելով այն վիթխարի տեղեկատվական ցանցին, որը մատչելի է լոկ մատի սեղմելու միջոցով»:3

Մենք նաև ենթարկվում ենք հանրահայտ հեռուստածրագրերի վարողների, հեռուստատեսային հոգեբանների, ժամանակակից ամսագրերի և լրատվամիջոցների մեկնաբանների գրոհումներին, որոնց խեղաթյուրված արժեքները և կասկածելի գործունեությունը կարող են ազդել մեր կարծիքի և վարքի վրա: Օրինակ, Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) ասել է. «Երբեք չի եղել ժամանակ, երբ աշխարհում կնոջ և տղամարդու դերերն այդքան միախառնված լինեն:4

Այս պայմաններում, խառնվածությունը, հուսահատությունը կամ կասկածը կարող են սկսել քայքայել մեր հավատը, և մեզ հեռացնել Հոգուց և երկրի վրա Նրա արքայությունը կառուցելուց: Եթե մեր որոշումները կենտրոնացնենք տարածված ուղղվածությունների և աշխարիկ ուղիների վրա, մենք կլինենք «երերուած և տատանուած վարդապետության ամեն քամուցը մարդկանց խաբեբայությունովը որ մոլորեցնեն խաբեբայության խորամանկությունովը» (Եփեսացիս Դ.14):

Չազդվելով հասարակական կարծիքից, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին սկզբունքներ է ուսուցանում: Տարբերությունը մեծ է: Տարածված ուղղվածությունները, ժամանակակից ոճը և փխրուն գաղափարախոսությունը ծանծաղ են և անցողիկ: Սկզբունքները ծառայում են որպես ապահովության, ուղղության և ճշմարտության խարիսխներ: Եթե մենք ուղղում ենք մեր իդեալները և ուղղվածությունը դեպի վարդապետություն և սկզբունքներ, ինչպես օրինակ հավատն առ Տեր Հիսուս Քրիստոս և մարգարեին հետևելը, մենք կունենանք լիովին վստահելի, անփոփոխ ուղեցույց մեր կյանքի որոշումների համար:5

Մենք չպետք է վախենանք: Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական՝ Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է. «Տերը գիտե, թե ինչ է Նա ուզում, որ դուք անեք և ինչի կարիքը դուք ունեք: Նա բարի է և ամենագետ: Այսպիսով, դուք կարրող եք վստահ ակնկալել, որ Նա հնարավորություններ է պատրաստել ձեզ համար սովորելու ի պատրաստություն այն ծառայության, որ դուք կմատուցեք: Դուք պարզորոշ չեք տեսնի այդ հնարավորությունները: … Սակայն երբ ձեր կյանքում հոգևոր բաները դնեք առաջին տեղում, դուք կօրհնվեք ուղղորդվելու դեպի սովորելու որոշակի ոլորտ, և դուք կներշնչվեք ավելի տքնաջան աշխատելու»:6

Անձնական արժանիություն

Սովորելու մեր ջանքերին պետք է միանա մեր անձնական արժանիությունը, որպեսզի Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանանք: Մենք պետք է խուսափենք սեռական անմաքրությունից, պոռնոգրաֆիայից և հակումներից, ինչպես նաև մյուսների և մեր հանդեպ բացասական զգացումներից: Մեղքը հեռացնում է Տիրոջ Հոգին, և երբ դա տեղի է ունենում, Հոգու հատուկ լուսավորությունը անցնում է և սովորելու լապտերը մարում է:

Ժամանակակից հայտնության մեջ մենք խոստում ունենք, որ եթե պարզ աչքով ուղղված լինենք Աստծո փառքին, որը ներառում է անձնական արժանիություն, մեր «ամբողջ մարմինը լցված կլինի լույսով, և [մեր] մեջ չի լինի խավար. և այն մարմինը, որը լցված է լույսով, ըմբռնում է բոլոր բաները» (ՎևՈւ 88.67):

Մենք կարող ենք հաստատել այս հավերժական սկզբունքը անձնական ուղղակի փորձառությամբ: Հիշեք այն ժամանակը, երբ դուք զայրացած էիք, կռվարար կամ վիճաբանող: Դուք կարողացե՞լ եք արդյունավետորեն ուսանել: Դուք ինչ-որ լուսավորվածություն ստացե՞լ եք այդ ժամանակահատվածում:

Մեղքն ու զայրութը մթագնում են միտքը: Դրանք առաջացնում են մի վիճակ, որը հակասում է բանականությանը բնորոշ լույսին և ճշմարտությանը, բանականություն, որն Աստծո փառքն է (տես ՎևՈւ 93.36): Ապաշխարությունը, որը կարող է մաքրել մեզ մեղքից Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության միջոցով, կարևոր քայլ է ուսումնառության ճանապարհին բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են լույս ու ճշմարտություն՝ Սուրբ Հոգու ուսուցանող զորությամբ:

Մենք անկատար ենք, սակայն մեզանից յուրաքանչյուրը կարող է ձգտել լինել Հոգու ընկերակցությանն ավելի արժանի, որը կմեծացնի մեր անձնական խորաթափանցությունը և պատրաստել մեզ ավելի լավ պաշտպանել ճշմարտությունը, դիմակայել սոցիալական ճնշումներին և ունենալ դրական ավանդ:

Կրթություն

Մեր կրթական ընտրություններում մենք պետք է պատրաստվենք աջակցելու մեզ և նրանց, ովքեր կարող են կախված լինել մեզանից: Կարևոր է, որ մենք ունենանք մրցունակ հմտություններ: Կրթությունը կարևոր է անձնական պաշտպանության և բարօրության համար:

Մեր Երկնային Հայրն ակնկալում է մեզանից օգտագործել մեր ընտրելու ազատությունը և ոգեշնչումը քննելու մեզ և մեր կարողությունները և որոշելու ուսումնառության ինչպիսի ոլորտ պետք է ընտրենք: Սա հատկապես կարևոր է երիտասարդների համար, ովքեր ավարտել են դպրոցը և միսիոներական ծառայությունը և այժմ կանգնած են հետագա կրթություն և աշխատանք ընտրելու առջև: Մինչ տղամարդկանց և կանանց ընտրությունները կարող են բավականին տարբեր լինել, մենք կկիսվենք մեր հակադիր փորձառություններով, քանի որ հավատում ենք, որ դրանք բնորոշ են շատ Վերջին Օրերի Սրբերին:

Երեց Օուքս. Շատ երիտասարդների պես, իմ կրթական ձգտումները շատ էին, շարունակական և ձգտում էի որակավորում ստանալ, որպեսզի կարողանամ ընտանիք պահել: Քոլեջից հետո համալսարան ընդունվեցի: Դա ֆինանսավորվում էր կես դրույք աշխատանքով և վարկով, որը պետք է վճարեի ավարտելուց հետո բարձր աշխատավարձից: Ընթացքում ես ամուսնացա, և մենք սկսեցինք երեխաներ ունենալ: Կնոջս աջակցությունը և աճող ընտանիքի պատասխանատվությունը բարձրացրեց իմ առաջադիմությունը համալսարանում և ինձ համար հզոր ազդակ հանդիսացավ ավարտելու և աշխատանքի անցնելու համար: Իմ կրթությունն ավարտելուց հետո, ես ազատ ժամանակս նվիրեցի իմ մասնագիտությամբ կրթությունս շարունակելուն և միշտ բաղձալի Եկեղեցու պատմության և ընդհանուր կրթական ոլոտների վերաբերյալ կարդալուն:

Քույր Օուքս. Կանանց և տղամարդկանց կրթական ուղիները և փորձառությունները հաճախ շատ են տարբերվում միմյանցից: Իմ «խնդիրը» այն էր, որ ես երբեք հաշվի չեմ առել դրանցից ոչ մեկը: Ֆինանսապես ինձ ապահովելը ինչ-որ բան էր, որ հնարավոր և անհրաժեշտ չէի համարում: Ես սիրել եմ սովորել և գիտեի ինչպես աշխատել. իրականում, ես սիրում էի աշխատել: Ես շատ ամառային աշխատանքներ եմ կատարել, և լավ էի սովորում համալսարանում: Երբ կանգնեցի այն փաստի առաջ, որ պետք է լիովին ապահովեմ ինքս ինձ, ես վախեցա, գրեթե կաթվածահար էի եղել անկանխատեսելի դժվարություններից, որ կարծես նշմարվում էին իմ առաջ: Ես աշխատանքային հմտություններ չունեի: Արվեստի գծով իմ ուսումը սնուցել էր հոգիս, սակայն այժմ պետք է սնուցեի իմ դրամապանակը:

Ես գնացի համալսարան, որպեսզի փորձ ձեռք բերեմ ինձ պահելու համար: Ես սիրում էի սովորելու ամեն րոպեն և հանդիպում էի ոչ միայն նոր գաղափարների, այլև հայտնաբերում էի իմ ունակությունները: Որտեղ ամաչկոտ ու ինչ-որ կերպ խոցելի էի զգում ինձ, այժմ զգում էի ունակ ու գիտակ կյանքում ինքնուրույն ապրելու համար:

Խաչմերուկներ

Մենք գիտենք, որ ոչինչ այնքան շփոթեցնող չէ, որքան ապագայի հետ կապված անորոշությունը, սակայն ոչինչ այնքան անհատապես վարձատրող չէ, որքան անձնական ունակությունները հայտնաբերելը: Կարդացեք ձեր հայրապետական օրհնությունը, քննեք ձեր բնական ընդունակություններն ու տաղանդները, և առաջ գնացեք: Կատարեք առաջին քայլը, և դռները կբացվեն: Օրինակ, երբ քույր Օուքսն ուսանում էր անգլերեն գրականություն, նա երբեք չէր երազում, որ դա նրան կտանի Բոստոնի հրատարակչություն: Երբ Երեց Օուքսը ուսանում էր հաշվապահություն, նա երբեք չէր ենթադրում, որ դրանից հետո նա կստանա իրավաբանական կրթություն Բրիգամ Յանգ Համալսարանում և ապա կաշխատի Յուտայի Գերագույն դատարանում: Տիրոջ հետ «ամեն բաները գործակից են լինում դեպի [մեր] բարին» (Հռովմայեցիս Ը.28), և մեր ստացած կրթությունն ավելի շահութաբեր է դառնում, երբ կյանքի դռները բացվում են մեր առաջ:

Մենք պետք է զգուշորեն ընտրենք մեր կրթական ոլորտը, քանի որ կրթությունը ունի հավերժական կյանք, և ինչպիսի օգտակար գիտելիք, իմաստություն կամ «բանական սկզբունք» որ ստանում ենք այս կյանքում, «այն կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ» (ՎևՈւ 130.18):

Անհանգստացնող է այն հանգամանքը, որ շատ շատերը, հատկապես կանայք, կասկածում են իրենց հաջողությանը հասնելու համար իրենց ունակության մեջ: 2005թ. մարտին մաթեմատիկա, գիտություն և ճարտարագիտություն սովորող կին ուսանողներին իր խոսքը հղելով, Յոթանասունական և ԲՅՀ նախագահ Երեց Սեսիլ Օ. Սեմյուելսոն Կրտ.-ն ասաց. «Ձեր դասախոսներից մեկն ինձ տեղեկացրեց, … որ ձեզանից ոմանք վստահ չեն իրենց ունակությունների և հեռանկարների վրա, ի տարբերություն ձեր դասընկեր տղաների, թեև այդպես կարծելու հիմքեր չկան: Դուք պետք է ճանաչեք ձեր տաղանդները, հմտությունները, ընդունակությունները, ուժեղ կողմերը և ընդունեք Աստծո կողմից ձեզ տրված պարգևները»:7

Հատկապես մեծ է հավանակությունը, որ կանայք բացասական արձագանք կստանան մասնագիտական կրթության իրենց ձգտումների համար: 30 տարեկանին մոտ մի երիտասարդ քույր, խորհուրդ ակնկալելով, նամակ էր գրել: Նա հայտնում էր, որ մոտեցել էր եկեղեցու իշխանավորի և խորհուրդ հարցրել իրավագիտություն սովորելու վերաբերյալ, սակայն վերջինս վհատեցրել էր իրեն: Մենք չգիտենք նրա ունակությունների կամ սահմանափակումների մասին, նրա ստացած խորհուրդը հնարավոր է հիմնվել է դրանց վրա կամ նրա հանգամանքներով պայմանավորված ոգեշնչման վրա: Սակայն նրա նամակի էջերից զգացվում էր նրա վճռականությունը, և պարզ էր, որ նրան պետք է խորհուրդ տրվեր ձգտել հասնելու իր ողջ ներուժին:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, 2007թ. սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած Սփոփող Միության գերագույն ժողովին հղած իր ուղերձի մի մաս ասաց կանանց. «Մի՛ աղոթեք, որ խնդիրները հավասարվեն ձեր ունակություններին, այլ աղոթեք, որպեսզի ձեր ունակությունները բավարար լինեն ձեր խնդիրների համար: Այդ դեպքում ձեր խնդիրների կատարումը չի լինի հրաշք, այլ դուք կլինեք հրաշքը»:8

Մենք զգուշացնում ենք, որ կրթությունը ավարտելու և ֆինանսապես ապահովված լինելու կարիքի հետ միասին տղամարդիկ և կանայք հնարավոր է գայթակղվեն ամուսնությանը առաջնահերթություն չտալ: Հավերժական տեսակետից կարճատեսություն է հետամուտ լինել մասնագիտական կրթությանը և տեղ չտալ հավերժական արժեք համարվող ամուսնությանը, քանի որ դա չի տեղավորվում աշխարհիկ արժեք համարվող մասնագիտական ժամանակացույցում:

Մի ընկեր միացավ իր դստերը Միացյալ Նահանգների արևելքում համալսարան ընտրելիս: Նրա շատ նպատակային և տաղանդավոր դուստրը գիտեր, որ իր ընտրած համար առաջին համալսարանը հաճախելու դեպքում բազմաթիվ պարտքեր կկուտակի: Հաճախ լավագույն կրթության համար արժե վճարել, բայց այս դեպքում նրա դուստրն աղոթեց և զգաց, որ մեծ պարտքը հնարավոր է չխանգարի իրեն ամուսնանալ, սակայն դա, ի վերջո, հնարավոր է իրեն թույլ չտա, որպեսզի չաշխատի և մնա իր երեխաների հետ տանը: Եղեք իմաստուն: Մեզանից յուրաքանչյուրը տարբեր է: Եթե փնտրում եք Տիրոջ խորհուրդը, Նա ձեզ կասի, թե որն է ձեզ համար լավագույն տարբերակը:

Սովորելու քաղց

Յոթանասունի Նախագահությունից Երեց Ջեյ Ի. Ջենսենն ուսուցանել է, որ մենք միշտ կարիք ունենք «սուր պահել սովորելու, աճելու եզրը»:9 Այդ եզրը պետք է սրել սովորելու ցանկությամբ, ուղղորդվելով հավերժական առաջնահերթություններով:

Բացի մեր մասնագիտական որակումները բարձրացնելուց, մենք պետք է ցանկանանք սովորել, ինչպես դառնալ էմոցիոնալ առումով հավասարակշռված, ավելի հմուտ մեր անձնական հարաբերություններում և ավելի լավ ծնողներ ու քաղաքացիներ: Կան մի քանի ավելի բավարարող և զվարճալի բաներ, քան ինչ-որ նոր բան սովորելը: Մեծ երջանկություն, բավարարվածություն և ֆինանսական վարձք է գալիս դրանից: Կրթությունը չի սահմանափակվում ուսումնական դասընթացով: Ամբողջ կյանքում սովորելը կարող է ավելացնել մեզ շրջապատող աշխարհի գործերը և գեղեցկությունը գնահատելու և վայելելու մեր կարողությունը: Նման ուսումը գրքերից և նոր տեխնոլոգիայի, օրինակ՝ ինտերնետի ընտրովի օգտագործումից վեր է: Դա ընդգրկում է գեղագիտական ունակություններ: Դա նաև ընդգրկում է մարդկանց հետ շփվելու և տարբեր վայրերում լինելու փորձառություն՝ ընկերների հետ զրույց, թանգարաններ և համերգներ, ծառայության հնարավորություններ: Մենք պետք է ընդլայնենք մեր տեսահորիզոնը և վայելենք այս ճամփորդությունը:

Մենք կարող ենք պայքարել հասնելու մեր նպատակներին, սակայն մեր մաքառումները կարող են այնքան աճ ապահովել, որքան ուսումը: Դժվարությունները հաղթահարելու արդյունքում ունեցած ուժը մեզ հետ կլինի գալիք հավերժություններում: Մենք չպետք է նախանձենք նրանց, ում ֆինանասական կամ ինտելեկտուալ միջոցները դա հեշտացնում են: Աճը երբեք հեշտ չի լինում, և այն մարդիկ, ովքեր հեշտ են դա ստացել, կաճեն այլ զոհաբերությունների միջոցով կամ բաց կթողնեն առաջընթաց, որը կյանքի նպատակ է:

Ամենակարևորը, մենք պարտավոր ենք շարունակել մեր հոգևոր կրթությունը՝ ուսումնասիրելով սուրբ գրքերը և Եկեղեցու գրականությունը, հաճախելով եկեղեցի և տաճար: Կյանքի խոսքերով սնվելը կհարստացնի մեզ, կավելացնի մեր սիրելիներին ուսուցանելու մեր ունակությունը և կպատրաստի մեզ հավերժական կյանքին:

Կրթության կարևորագույն նպատակն է դարձնել մեզ ավելի լավ ծնողներ և արքայության ծառաներ: Երկարատև ժամանակաընթացքում ձեռք բերած աճը, գիտելիքն ու իմաստությունն է, որ վեհացնում է մեր հոգին և պատրաստում մեզ հավերժության համար, ոչ թե քոլեջի թվանշանները: Հոգու բաները հավերժական են, և քահանայության զորությամբ կնքված մեր ընտանեկան հարաբերությունները Հոգու կարևորագույն պտուղներն են: Կրթությունը Աստվածային պարգև է, դա մեր կրոնի անկյունաքարն է, երբ մենք օգտագործում ենք այն հօգուտ մյուսների:

Հղումներ

  1. J. Reuben Clark Jr., “Charge to President Howard S. McDonald,” Improvement Era, Jan. 1946, 15.

  2. Brigham Young, “Remarks by President Brigham Young,” Deseret News, Mar. 14, 1860, 11.

  3. Richard Foreman, quoted in Nicholas Carr, “Is Google Making Us Stupid?” Atlantic Monthly, July/Aug. 2008, 63.

  4. Spencer W. Kimball, Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (Melchizedek Priesthood and Relief Society course of study, 2006), 222.

  5. Հոդվածի այս և մի քանի այլ պարբերությունների բովանդակությունը վերցված է Քրիստեն Մ. Օուքսի A Single Voice (2008) հոդվածից:

  6. Հենրի Բ. Այրինգ, «Կրթություն իսկական կյանքի համար», Ensign, հոկտ. 2002, 18–19:

  7. Սեսիլ Օ. Սեմյուելսոն Կրտ., «Ինչը տեղին կլինի», չհրատարակված ելույթ:

  8. Թոմաս Ս. Մոնսոն, «Երեք նպատակներ, որոնք կարող են առաջնորդել ձեզ» Լիահոնա և Ensign, նոյ. 2007, 120:

  9. Ջեյ Ե. Ջենսենի նամակը հղված Դալլին Հ. Օուքսին, ամսաթիվ՝ 23 ապր., 2008թ.:

Ձախում. Լուսանկարը՝ Քրեյգ Դայմոնդի, աջում. լուսանկարները՝ Ջոն Լյուքի, Մեթյու Ռեյերի և Քրիստինա Սմիթի

Լուսանկարները՝ Ռոբերտ Քեյսիի, Մարինա Լուկաչի և Քրեյգ Դայմոնդի

Լուսանկարները՝ Մեթյու Ռեյերի, Քրեյգ Դայմոնդի և Քրիստինա Սմիթի

Հոգով սովորելը չի սահմանափակվում դասարանով կամ քննություններին պատրաստվելով: Դա վերաբերում է այն ամենին, ինչ մենք անում ենք կյանքում և ամենուր՝ լինի դա տանը, աշխատանքի վայրում, թե եկեղեցում:

Կրթությունը չպետք է սահմանափակվի կրթական համալիրում սովորելով: Ամբողջ կյանքում սովորելը կարող է ավելացնել մեզ շրջապատող աշխարհի գործերը և գեղեցկությունը գնահատելու և վայելելու մեր կարողությունը: