2009
Եկեղեցին Հունգարիայում
April 2009


Եկեղեցին Հունգարիայում

1887 թվականին Միշա Մարկովը դարձի եկավ Կոստանտապոլիսի (Ստամբուլ) մոտակայքում, Թուրքիա: 1899 թվականին նա ծառայեց որպես միսիոներ իր մայրենի հողում, բայց քարոզելու համար նա ձերբակալվեց և վտարվեց Հունգարիայից: Նա փորձեց կիսվել ավետարանով հարևան երկրներում, բայց դժվարություններ ունեցավ այնտեղ: Երեց Մարկովը և նրա զուգընկերը քարոզեցին Տեմեսվարում, Հունգարիա, մինչև կառավարությունը ստիպեց նրանց հեռանալ: Հեռանալու նախորդ օրը նրանք մկրտեցին, հաստատեցին 12 մարդ և նշանակեցին ղեկավարներ 31 հոգուց բաղկացած խմբի անդամների համար:

Նախքան Առաջին Համաշխարհային Պատերազմը Հունգարիայում ընդամենը 106 մարդ միացավ Եկեղեցուն: Այդ ժամանակ քաղաքական արգելափակումները սահմանափակում էին միսիոներական աշխատանքը մինչև 1980-ական թվականները:

1988 թվականի հունիսին Հունգարիան պաշտոնապես ճանաչեց Եկեղեցին: Մեկ տարի անց Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը նվիրագործեց երկրի առաջին ժողովատունը: Հունգարիայի Բուդապեշտի միսիան ստեղծվեց 1990 թվականի հունիսին:

Ահա մի քանի փաստեր Հունգարիայում այսօրվա Եկեղեցու մասին.

Անդամների թիվը

4,253

Միսիաներ

1

Ծխեր և ճյուղեր

19

Ընտանիքի պատմության կենտրոններ

5