2009
Արդյո՞ք հանուն միսիայի պետք է թողնեի համալսարանը
April 2009


Արդյո՞ք հանուն միսիայի պետք է թողնեի համալսարանը

Ես ավարտեցի միջնակարգ դպրոցը 1992 թվականին և անմիջապես փաստաթղթերս տվեցի ծառայելու լիաժամկետ միսիայում: Այն ժամանակ, երբ եկավ իմ կանչը ես հենց նոր էի ընդունվել Նիգերիայի լավագույն համալսարաններից մեկը՝ բժշկություն սովորելու համար:

Նիգերիայում բժշկական համալսարան ընդունվելը մրցութային գործընթաց էր և այդ հնարավորությունը չէր կարելի կորցնել Երբ որոշ ընկերների և ընտանիքի անդամների կողմից ինձ վրա ճնշում գործադրվեց՝ թողնելու իմ միսիոներական կանչը, ես բացատրեցի, որ ծառայելու պատասխանատվություն էի կրում և պատրաստվում էի դա կատարել, քանի որ վեց տարի առաջ միացել էի Եկեղեցուն: Ես համոզված էի, որ միսիայից հետո կկարողանայի նորից ընդունվել բժշկական համալսարան, բայց շատերը մտածում էին, որ ես կզղջամ իմ որոշման համար:

Ես երախտապարտ եմ տնային ուսուցիչներին, ընտանիքի անդամներին և Եկեղեցու ընկերներին, ովքեր աջակցեցին ծառայելու իմ որոշմանը: Սեմինարիա հաճախելը, սուրբ գրություններն ուսումնասիրելը և ավետարանով ապրելը հնարավորություն տվեցին ինձ հավատարիմ մնալ իմ համոզմունքներին:

Որպես միսիոներ ես անձնական նպատակներ դրեցի և տքնաջան աշխատեցի: Քսանչորս ամիս անց ես պատվավոր ազատում ստացա: Տերն օրհնում է վերադարձած միսիոներներին, բայց չի խոստանում, որ նրանք զերծ կլինեն փորձություններից: Նիգերիայի վերադարձած միսիոների համար, այդ փորձությունները ներառում են գործազրկությունը և կրթության համար ֆոնդերի բացակայությունը:

Միսիայից հետո առաջին երեք տարիների ընթացքում ես դիմեցի և անցա երեք ընդունելության քննություններ, բայց բժշկական համալսարան նորից չընդունվեցի: Այդ երեք տարիների ընթացքում ես չէի կարողանում աշխատանք գտնել: Ես գայթակղվեցի հավատալու, որ ընկերներիցս և ընտանիքիս անդամներից մի քանիսը երևի ճիշտ էին և որ սխալ էր կորցնել բժշկական համալսարանի իմ ընդունելությունը:

Միսիայում ես սովորել էի իմ բեռը գցել Տիրոջ վրա, և ես թողեցի, որ Նա ուղղություն տար իմ կյանքին՝ համաձայն Իր կամքի: Հենց որ այդ արեցի, գործերը սկսեցին լավանալ, բայց ոչ այնպես, ինչպես ես էի ծրագրել:

Ծոմի մի կիրակի ես որոշեցի ծոմ պահել և սևեռուն աղոթել Տիրոջը՝ օգնության համար: Այդ երեկո դռան թակոց լսվեց: Երբ բացեցի դուռը, ապշեցի, տեսնելով իմ ծանոթներից մեկին, որի հետ ես հանդիպել էի անվտանգության ուսուցման ժամանակ որին ես հաճախել էի վեց ամիս առաջ: Նա ասաց ինձ, որ անվտանգության գործակալի աշխատանքի հնարավորություն էր բացվել մի ընկերությունում, որտեղ նրա ավագ եղբայրն էր աշխատում, և որ ընկերությունը արագ պետք է լրացներ ազատված պաշտոնը: Ես միակ մարդն էի, որ եկա նրա միտքը:

Հաջորդ օրը ընկերությունը վարձեց ինձ: Այդ եզակի փորձառությունը համոզեց ինձ, որ Երկնային Հայրը չէր լքել ինձ և որ ես պետք է վստահեի Նրան: Այդ աշխատանքը դարձավ ցատկահարթակ այլ աշխատանքների համար:

Աստվածային օրհնությունները չեն չափվում միայն անցողիկ նվաճումներով: Իմ միսիայից հետո ես պայքարեցի չորս տարի՝ հասնելու համար նյութական կայունության, բայց Տերն օրհնեց ինձ հոգեպես: Իմ հայրապետական օրհնությունը թելադրում էր ինձ ամուսնանալ և ասում, որ բարձրագույն կրթության հնարավորությունը կգա: Այն եկավ:

Չնայած երբեք չգնացի բժշկական համալսարան, ես վաստակեցի համարժեք գիտական աստիճաններ հաշվապահության և մաթեմատիկայի բնագավառներում: Տերն ի վերջո օրհնեց ինձ բավականաչափ նյութական կայունությամբ, որպեսզի ես կարողանայի ամուսնանալ:

Եթե պատվավոր միսիա ենք ծառայում, Տերը պարտավորված է օրհնել մեզ, երբ մենք հետագայում հնարավորություններ ենք որոնում բարձրագույն կրթության համար: Ոչ մի բան երիտասարդ տղամարդու կամ երիտասարդ կնոջ կյանքում չեն կարող գերազանցել փորձառություններին, գիտելիքին և լիաժամկետ միսիոներական ծառայության օրհնություններին: