Օգնել Վիոլեթին
«Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մարկոս ԺԲ.31):
Ինչպե՞ս կարող էր Էմման բարի լինել, երբ Վիոլեթն այդքան չար էր:
Էմման ամուր բռնեց իր ուսապարկը, երբ ներս մտավ իր նոր դասասենյակը: Դա դպրոցական առաջին օրն էր: Նա հագել էր իր սիրելի զգեստը և մայրիկը հատուկ հյուրասիրություն էր դրել նախաճաշի հետ՝ կենդանիների պատկերներով կռեկերներ:
«Այսօր ամեն ինչ հիանալի է լինելու,- մտքում մտածեց Էմման,- Եթե միայն–»
Էմման կանգ առավ և նայեց դասասենյակին: Ահա և նա: Վիոլեթը:
Անցած տարի Վիոլեթը ամեն ընդմիջմանը ճոճվում էր երկաթաձողերից բռնած: Նա Էմմային անուններ էր կպցնում: Նա նույնիսկ գողացել էր Էմմայի լավագույն ընկերուհուն:
Վիոլեթը տեսնելով Էմմային լեզու ցույց տվեց: Էմման կատաղի նայվածք նետեց իր ուսապարկը էլ ավելի ամուր բռնելով: Վիոլեթը անբարյացակամ էր եղել անցած ողջ տարին և թվում էր այս տարի որևէ տարբերություն չէր լինելու:
«Բարի գալուստ նոր ուսումանական տարի, դասարան»,- ասաց Միս Քոլդուելը սենյակի հանդիպակած կողմից,- Եկեք նշանակենք նստատեղերը»:
Դասասենյակում նստարանները դրված էին երկուական շարքերով: Միս Քոլդուելը մատը սահեցրեց ցուցակի վրայով, ապա մատնացույց անելով վերջի մի զույգ նստարաններն ասաց. «Էմմա, դու կնստես այ այնտեղ, վերջում»:
Էմման նստեց հետևի նստարաններից մեկին: Նա հույս ուներ Լիզելը կնստեր իր կողքին: Կամ Ջեյմը: Կամ —
«Վիոլեթ»:
Էմմայի գլուխն առաջ ձգվեց: Միթե՞ ճիշտ էր լսել:
Այո: Միս Քոլդուելը դեռ մատնացույց էր անում իր կողքի նստարանը: «Դու կլինես Էմմայի հարևանը, Վիոլեթ», ասաց նա:
Վիոլեթը հոնքերը կիտած դժկամությամբ քայլեց դեպի Էմման: Էմման գլուխը դրեց իր նստարանին և սևեռեց հայացքը պատին: Դա երկար տարի էր լինելու:
Մաթեմատիկայի ժամին Միս Քոլդուելը գրատախտակին մի քանի խնդիրներ գրեց, որպեսզի դասարանը լուծեր: «Դուք կարող եք աշխատել միայնակ կամ ձեր հարևանի հետ», ասաց նա:
Էմման արագ կռացավ իր թղթի վրա, ձևացնելով, որ զբաղված էր: Խնդիրները բավականին հեշտ էին: Նա ուղղակի ձգտում էր խուսափել Վիոլեթից: Նա ոչ մի անգամ չնայեց նրան ողջ առավոտվա ընթացքում:
Ինչ որ բան բոթեց նրան ուսից: Դա մատիտի հպման էր նման: Էմման անտեսեց այն:
Մեկ ուրիշ բոթում: Վիոլեթը բոթում էր նրան: Էմման շարունակում էր համառորեն աշխատել:
Վիոլեթի երրորդ բոթումը բավականին ուժեղ էր, որ ցավ պատճառեց: Էմման ներսից զգում էր, որ բարկությունից եռում էր: Ինչ է, ամբողջ տարին այսպե՞ս էր լինելու: Նա մտածեց ձեռք բարձրացնի և ասի Միս Քոլդուելին: Կամ կարող էր մեկ անգամ էլ հայացք գցել Վիոլեթին:
Ապա Էմման լսեց, որ ինչ որ մեկը քիթը վեր էր քաշում: Միթե՞ ինչ որ մեկը լալիս էր: Մատիտը նորից նրան բոթեց: Նա վեր նայեց և տեսավ Վիոլեթն իրեն էր նայում: Նրա մատիտն իր ձեռքում էր և նրա աչքերում արցունքներ էին: Նրա թուղթը ծածկված էր ռետինի ջնջումներով:
Վիոլեթը պտտացնում էր մատիտը իր ձեռքում: «Կարո՞ղ ես օգնել ինձ»,- հարցրեց նա մեղմորեն:
Էմման մի պահ նրան նայեց ցնցված: Վիոլեթը ուզում էր, որ ինքն օգնե՞ր նրան: Այդքան անբարյացկամ լինելուց հետո՞: Էմման ետ դարձավ իր սեփական թղթին: Վիոլեթը կարող էր միայնակ աշխատել: Նա արժանի չէր Էմմայի օգնությանը, նույնիսկ եթե նա …
… իր հարևանն էր:
Էմման լուռ երեսը շրջեց: Նա լսում էր, թե Վիոլեթն ինչպես էր լալիս իր կողքին: Սուրբ գրքերը միշտ ասում են, որ սիրենք մեր հարևանին, բայց Վիոլեթը տարբեր էր: Էմման նստում էր նրա հարևանությամբ միայն դասարանում:
Էմման շարունակեց իր աշխատանքը: Ապա կանգ առավ: Գուցե Վիոլեթը տարբեր չէր: Գուցե, երբ սուրբ գրքերն ասում են սիրեք ձեր հարևանին, նրանք ի նկատի ունեն ամենքին: Նույնիսկ անբարյացակամներին: Նույնիսկ եթե դա դժվար էր:
Էմման հառաչեց և դանդաղ վայր դրեց իր մատիտը: Նա շրջվեց դեպի Վիոլեթը և իր ողջ ուժով փորձելով ժպտալ հարցրեց. «Կարո՞ղ եմ օգնել»:
Վիոլեթը գլխով արեց, ձեռքով սրբելով իր արցունքները:
Էմման թեքվեց Վիոլեթի թղթի վրա և սկսեց օգնել լուծելու առաջին խնդիրը: Նա արդեն մի ջերմ զգացում ուներ իր ներսում: Նրան արդեն հետաքրքրում էր, թե Վիոլեթն արդյոք սիրում էր կռեկերներ: