Կամիլլը Նյու Յորք Սիթիից
Ինը տարեկան Կամիլլը շատ ընկերներ ունի: «Իմ ընկերների մեջ իսկապես հավանում եմ այն է, որ նրանք բոլորը տարբեր են»,- ասում է նա: «Նրանք տարբեր վայրերից են և նրանք տարբեր ձևով են անում գործերը»: Կամիլլը սիրում է լավ բաներ սովորել իր ընկերներից, և նա սիրում է ինչ որ բաներով կիսվել իր ընկերեների հետ: Լավագույն բանը, որ նա երբևէ կիսվել է որևէ ընկերոջ հետ, ավետարանն է: Հավատքի հանգանակի առաջին կետը իր ընկերուհու՝ Յայլինի հետ կիսվելուց հետո, Կամիլլը հրավիրեց իր ընկերուհու ընտանիքին հանդիպել միսիոներների հետ: Կամիլլը նաև ուսուցանեց Յայլինին թե ինչպես աղոթի: Այժմ Յայլինը և նրա մայրը Եկեղեցու անդամներ են:
Իմ սիրելի երգերն են «Զավակն եմ Աստծո» և «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել»: Իմ սիրելի սուրբ գրությունը Վարդապետություն և Ուխտեր 19.23 հատվածն է. «Սովորիր ինձանից և լսիր իմ խոսքերը. քայլիր իմ Հոգու հեզությամբ, և դու խաղաղություն կունենաս ինձանում»: Այս սուրբ գրությունը ինձ միշտ մխիթարում է, երբ ես տխուր եմ լինում: