2013
Հարցեր և պատասխաններ
Հոկտեմբեր 2013


Հարցեր և պատասխաններ

«Ի՞նչ եմ ես ասում ոչ անդամներին, ովքեր հարցնում են, թե ինչու Եկեղեցու որոշ անդամներ չեն ապրում մեր չափանիշներով»:

Սքանչելի կլիներ, եթե Եկեղեցու յուրաքանչյուր անդամ լիովին ապրեր ավետարանով: Նրանք ոչ միայն ավելի շատ օրհնություններ կվայելեին իրենց կյանքում, այլև մեծ օրինակներ կլինեին իրենց շրջապատի մարդկանց համար: Բայց մենք մահկանացուներ ենք, այնպես որ մենք բոլորս էլ ինչ որ չափով սխալներ ենք կատարում: Պատճառը, որ ոմանք ավելի լիովին են ապրում ավետարանով, քան մյուսները այն է, որ մենք յուրաքանչյուրս մեր դարձի և մեր վկայությունների ուժի տարբեր կետերում ենք գտնվում: Մեզանից յուրաքանչյուրն ունի տարբեր փորձություններ և մեզ օգնող տարբեր աղբյուրներ և մարդիկ:

Ոչ անդամները չեն կարող հասկանալ այնպիսի տերմիններ, ինպիսիք են՝ «դարձ» և «վկայություն», բայց նրանք կհասկանան, որ յուրաքանչյուր անձնավորություն կարող է ընտրել ինչպես ապրել: Դուք կարող եք բացատրել, որ Երկնային Հայրը նախատեսել է դա, որ այդ ձևով լինի: Նա տվել է մեզ մեր ազատ կամքը, որպեսզի մենք հոգեպես կարողանանք աճել ընտրելով ճիշտը: Բայց Երկնային Հայրը գիտեր նաև, որ ամեն մեկը,–բացի Հիսուս Քրիստոսից–սխալներ կաներ, այնպես որ Նա տվել է Փրկիչ մեզ համար: Քավության շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել, ներվել, սովորել մեր սխալներից և առաջ շարժվել կյանքում:

Դուք կարող եք նաև բացատրել, որ մենք չենք դատում նրանց, ովքեր չեն հետևում Եկեղեցու չափանիշներին: Ընդհակառակը, մենք փորձում ենք օգնել նրանց, հասկանալ նրանց և համբերատար լինել նրանց հետ: Չնայած մենք չենք հանդուրժում մեղքը, մենք չենք դատապարտում մեղավորին (տես Հովհաննես Ը.11): Ապաշխարությունը դեռ հնարավոր է, մեզ բոլորիս համար:

Ուսումնասիրեք սուրբ գրությունները

Հարցի պատասխանը կարելի է գտնել սուրբ գրություններում: Երբ մարդիկ չեն պահում պատվիրանները, մենք պետք է խուսափենք դատապարտող լինելուց (տես Մատթեոս Է.1): Հռովմայեցիս Գ.23 հատվածն ասում է, «Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են»: Սակայն, ճիշտ է, որ Եկեղեցու անդամները պետք է փորձեն հնազանդ լինել:

Մադիսոն Մ., 13 տարեկան, Տեխաս, ԱՄՆ

Ուսուցանեք Քավության մասին

Երբ մարդիկ ավելի շուտ ասում են այսպիսի բաներ, քան մեղք գտնելով անդամի մեջ, ով չի հետևում կանոններին, ես օգտագործում եմ այն որպես հնարավորություն՝ ուսուցանելու Քավության մասին: Ես ասում եմ նրանց, որ քանի որ մենք ուղղակի Մորմոն ենք, չի նշանակում մենք կատարյալ ենք, և որ մենք ունենք Քավությունը, որպեսզի ապաշխարենք մեր մեղքերից և ուղղենք այդ սխալները: Սա սովորաբար դուռ է բացում դեպի ավելի շատ հարցերի:

Ջեյդ Հ., 16 տարեկան, Օրեգոն, ԱՄՆ

Եկեղեցին ուսուցանում է մեզ բարիք գործել

Ամենքի պես Եկեղեցու անդամներն էլ տանում են մարտահրավերներ և գայթակղություններ: Մենք բոլորս ունենք թուլություններ, բայց դա չի նշանակում, որ այս Եկեղեցին ճշմարիտ չէ: Սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է, որն օգնում է մարդկանց իմանալ ճշմարիտ ավետարանը և ստանալ վեհացում: Բնական մարդն է, որ չի հնազանդվում պատվիրաններին (տես Մոսիա 3.19), և դա Եկեղեցու մեղքով չէ: Եկեղեցին ուսուցանում է մեզ բարիք անել: Բայց մենք բոլորս ընտրություն ունենք:

Լավինիա Ս., 19 տարեկան, Ֆիլիպիններ

Չափանիշները մեր երջանկության համար են

Այս հարցն իսկապես ճիշտ նպատակակետին է խփում ինձ համար, որովհետև ես գիտեմ մարդկանց, ովքեր կատարել են ընտրություններ, որոնք նրանց հեռացրել են ավետարանից: Տերը մեզ պատվիրաններ է տալիս մեր երջանկության համար և «իրականացնելու մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Տերն ուզում է, որ մենք վերադառնանք Իր մոտ, սակայն, Նա կամենում է, որ մենք կատարենք մեր իսկ ընտրությունները: Այդ պատճառով որոշ անձինք չեն ապրում մեր չափանիշներով: Չափանիշներն անձնապես ինձ օգնում են, որովհետև ես գիտեմ, որ Երկնային Հայրը դրանք տվել է ինձ, որպեսզի ես վերադառնամ և ապրեմ Նրա հետ և լինեմ երջանիկ: Դրանք իմ հանդեպ Նրա սիրո ապացույցն են:

Մորգանե Դ., 18 տարեկան, Լանգուեդոք Ռուսսիլոն, Ֆրանսիա

Աղոթեք նրանց համար և այցելեք նրանց

Անդամները, ովքեր չեն ապրում մեր չափանիշներով, չեն կարող ունենալ Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացած վկայություն: Մենք պետք է աղոթենք նրանց համար, որպեսզի նրանք փնտրեն Հոգու առաջնորդությունը և որ նրանք կարողանան ձեռք բերել իրենց իսկ վկայությունը: Մենք պետք է այցելենք այս մարդկանց և օգնենք նրանց գալ դեպի Քրիստոս:

Անդրեա Կ., 13 տարեկան, Լիմա, Պերու

Եղեք օրինակ

Այս Եկեղեցին կարևոր է օգնելու մեզ կատարել մեր Երկնային Հոր պատվիրանները և ապրել Նրա հետ կրկին: Բայց հենց միայն այն պատճառով, որ ինչ որ մեկը պատկանում է Եկեղեցուն չի նշանակում, որ նա միշտ լավ անձնավորություն է լինելու: Նայեք այսօրվա ամբարշտությամբ և պղծություններով լցված մեր աշխարհին, չնայած աշխարհը լցված է մարդկանցով, ովքեր որոշել էին հետևել Հիսուս Քրիստոսին նախաերկրային կյանքում: Կարծում եմ լավագույն բանը, որ կարող ենք անել մեր ընկերների համար լավ օրինակ հանդիսանալն է:

Կադեն Ս., 15 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Ապրենք մեր չափանիշներով

Ճիշտ ինչպես որևէ այլ կազմակերպություն կամ կրոն, կան որոշ մարդիկ, ովքեր ավելի նվիրված են կամ ավելի քիչ նվիրված: Մենք ուղղակի պետք է ապրենք մեր չափանիշներով մեր կարողությունների լավագույնով, հուսանք և աղոթենք, որ մյուսներն էլ նույն կերպ ապրեն:

Մարեն Ս., 16 տարեկան, Արիզոնա, ԱՄՆ