2013
Սպասելով Վինթեր Քվորթերսում
Հոկտեմբեր 2013


Հետքերով

Սպասելով Վինթեր Քվորթերսում

Նոր քաղաք

Մարգարե Ջոզեֆ Սմիթի սպանվելուց հետո, Նավուն, Իլլինոյս, դարձավ վտանգավոր քաղաք: Սրբերը փախչում էին իրենց տներից ապրելու ավելի ապահով վայր գտնելու համար: 1846 թվականի փետրվարին Սրբերի առաջին խումբը սկսեց իր գաղթը դեպի արևմուտք, բայց վատ եղանակը և հիվանդությունները դանդաղեցրեցին նրանց երթը: Մինչ նրանք անցան Այովան, խիստ ուշ էր այդ տարվա համար նախքան ձմեռը Ռոքի լեռները անցնելու համար: Այսպիսով, Եկեղեցու ղեկավարներն ընտրեցին մի տեղ, որտեղ Սրբերը կկարողանային մնալ ձմռան ընթացքում: Նրանք անվանեցին այն Վինթեր Քվորթերս:

Աշխատելով միասին

Որոշ մարդիկ տներ կառուցեցին գերաններից կամ ճիմահողից: Մյուսներն ապրում էին վրաններում և քարայրներում: Սրբերը փորձում էին երջանիկ լինել երկար, ցուրտ ձմռան ընթացքում: Նրանք օգնում էին միմյանց: Նրանք գնում էին համերգներ և երգում էին ու պարում: Նրանք կառուցեցին ալրաղաց, քաղաքային դահլիճ և զամբյուղներ գործող ֆաբրիկա:

Առաջ շարժվելով

Սրբերի համար Վինթեր Քվորթերսում անցկացրած ժամանակը դժվարին էր: Շատ մարդիկ մահացան: Բայց ռահվիրաները հավատք ունեին, որ Տերը կօրհներ իրենց և կօգներ դառնալ Սիոն: Երբ գարունը վերջապես եկավ, ռահվիրաների առաջին խումբը թողեց Վինթեր Քվորթերսը՝ ճանապարհորդելու դեպի Սոլթ Լեյքի հովիտ:

Այսօր դուք կարող եք տեսնել գեղեցիկ Վինթեր Քվորթերսի Նեբրասկայի Տաճարը և կարող եք այցելել Մորմոնների Հետքերով Կենտրոնը Վինթեր Քվորթերսում՝ ավելի շատ բան իմանալու ռահվիրաների մասին:

Այս ցուցափեղկը Մորմոնների Հետքերով Կենտրոնի ներսում Վինթեր Քվորթերս քաղաքում վերաստեղծում է Այովայի հետքերով ճամբարը, որտեղ Վիլյամ Քլեյթոնը գրեց «Եկեք Սրբեր» օրհներգը (Հիմներ և մանկական երգեր, էջ 2):

Մորմոնների Հետքերով Կենտրոնում դուք կարող եք տեսնել պաշարների այն տեսակները, որոնք Սրբերը վերցնում էին իրենց հետ դեպի արևմուտք կատարած ճանապարհորդության ժամանակ: Եկեղեցու ղեկավարներն ասում էին նրանց իրենց հետ վերցնել ալյուր, համեմունքներ, բրինձ, լոբի և կաթնատու կովեր:

Սրբերից մի քանիսը կառուցեցին գերանաշեն տնակներ ապրելու համար, մինչ նրանք գտնվում էին Վինթեր Քվորթերսում:

Սրբերն անցնում են Միսսիսիպի գետը, Գրանթ Ռոմնի Քլաուսոնի © IRI; լուսանկարները Ջենիֆեր Մադդիի և Ուելդեն Ս. Անդերսոնի:

Այովայի հետքերով

Այովա

Նավու

Վինթեր Քվորթերս