Դառնալ Քարոզիր Իմ Ավետարանին համապատասխան միսիոներ
2011թ. հունիսի 24-ին Պրովոյի Միսիոներների ուսուցման կենտրոնում տրված շնորհանդեսի ելույթից
Դուք կարող եք դա անել: Տերը, որին դուք ներկայացնում եք և ծառայում, գիտի, որ դուք կարող եք դա անել: Ես գիտեմ, որ դուք կարող եք դա անել:
Առաքյալը առաջինը, ամենակարևորը և միշտ միսիոներ է: Այդ պատճառով ես հատկապես գոհ եմ դիմել ձեզ որպես ընկերակից ծառաներ վերջին օրերի այս վիթխարի աշխատանքում:
Ի՞նչ է Քարոզիր Իմ Ավետարանի միսիոները:
Քարոզիր Իմ Ավետարանի միսիոները Տիրոջ ծառան է՝ մարգարեությամբ և ձեռնադրմամբ լիազորված, ով հայտարարում է Փրկչի հավիտենական և վերականգված ավետարանը Նրա ձևով (տես ՎևՈւ 50.13–14, 17–24, ՎևՈՒ 68.1):
Միսիոների գերագույն նպատակը, որը նկարագրված է Քարոզիր Իմ Ավետարանը գրքում, «ուրիշներին հրավիրելն է գալ դեպի Քրիստոսը՝ օգնելով նրանց ստանալ վերականգված ավետարանը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևը ստանալու և մինչև վերջ համբերելու միջոցով»:1
Ավետարանը իշխանությամբ հռչակելու և փրկարար արարողությունները սպասավորելու սրբազան պարտականությունը գործարկվել է սկսած Եդեմական պարտեզից Ադամի վտարվելուց ի վեր և կշարունակվի մինչև «Մեծ Եհովան կասի՝ աշխատանքն ավարտված է»:2
Պահանջներ Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներներ դառնալու համար
Ես կամենում եմ քննարկել հինգ հիմնական պահանջներ Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներներ դառնալու համար:
Պահանջ #1. Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներները հասկանում են, որ նրանք ծառայում են և ներկայացնում Հիսուս Քրիստոսին:
Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներները գիտեն և հասկանում են, թե ում են իրենք ներկայացնում, ինչու են իրենք ծառայում և ինչ իրենք պետք է անեն: Լիաժամկետ միսիոներները կանչվում են ծառայելու և պատշաճորեն ձեռնադրվելու որպես Տեր Հիսուս Քրիստոսի ծառաներ և ներկայացուցիչներ: Մենք վկայություն ենք բերում Նրա անվան և իրական լինելու, աստվածայնության և Հիսուս Քրիստոսի առաքելության մասին յուրաքանչյուր ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի (տես ՎևՈՒ 133.37):
Մենք սիրում ենք Տիրոջը: Մենք ծառայում ենք Նրան: Մենք հետևում ենք Նրան: Մենք ներկայացնում ենք Նրան:
Նրա նպատակները մեր նպատակներն են: Նրա շահերը պետք է լինեն մեր շահերը: Նրա աշխատանքը պետք է լինի մեր աշխատանքը: Նրա կամքը հետզհետե աճելով պետք է դառնա մեր կամքը:
Որպես Քավչի ներկայացուցիչներ մենք քարոզում ենք Նրա վերականգված ավետարանի հիմնական վարդապետոթյուններն ու սկզբունքները պարզ և հստակ ձևով: Մենք չենք ներկայացնում անձնական կարծիքներ կամ տեսություններ: Մենք հայտարարում ենք և վկայում պարզ վերականգված ճշմարտությունը Տիրոջ ձևով և Նրա Հոգու զորությամբ:
Քարոզիր իմ Ավետարանի միսիոներները հասկանում են, որ Փրկչին ներկայացնելու պարտականությունը և Նրա մասին վկայություն բերելը երբեք չի ավարտվում: Խնդրում ենք հիշեք Նրան բոլոր բաներում, որ դուք մտածում եք, բոլոր բաներում, որ դուք անում եք և բոլոր բաներում, որ դուք ձգտում եք դառնալ և ներկայացրեք Նրան պատշաճորեն բոլոր Երկնային Հոր զավակներին, ում հետ դուք փոխազդեցության մեջ եք այժմ և միշտ:
Պահանջ #2. Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներները արժանի են:
Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներ դառնալու հիմնական նախապայմանը անձնական արժանավորությունն է Փրկչի առջև:
Թույլ տվեք նշել մի քանի պարզ ճշմարտություններ ճիշտ այնպես հստակորեն, ինչպես ես գիտեմ, թե ինչպես:
-
Մենք աշխարհի Քավչի և Փրկչի լիազորված ներկայացուցիչներն ենք:
-
Մենք կանչված ենք հայտարարելու Նրա վերականգված և հավիտենական ավետարանը:
-
Մենք չենք կարող կեղտոտվել աշխարհիկ արատներով և հեղինակավոր ձևով ներկայացնել Նրան և գործել Նրա սուրբ անվան զորությամբ:
-
Մենք չենք կարող օգնել ուրիշներին հաղթահարել մեղքի գերությունը, եթե մենք ինքներս ենք խճճված մեղքի մեջ (տես ՎևՈՒ 88.86):
-
Մենք չենք կարող օգնել ուրիշներին սովորել ապաշխարել, եթե մենք ինքներս չենք սովորել պատշաճորեն և ամբողջապես ապաշխարել:
-
Մենք կարող ենք հայտարարել և քարոզել զորությամբ միայն այն, ինչ մենք ձգտում ենք դառնալ:
-
Մենք հաշիվ ենք տալու Աստծո առջև մեր արդար ցանկությունների և որպես Նրա գործակալներ արժանավորությամբ գործելու համար:
Մեզանից չի պահանջվում ներկայումս կատարյալ լինել: Բայց մեզ պատվիրված է մաքուր լինել և շիտակ քայլել Իսրայելի Քավչի առջև: «Մաքուր եղեք, ով Տիրոջ սպասները կրողներ» (ՎևՈՒ 38.42):
Ապաշխարությունը հույսի և բժշկության, ոչ թե հուսալքության և հուսահատության սկզբունք է: Ապաշխարությունն իսկապես խոնարհեցնող է՝ բայց ոչ վախեցնող: Ապաշխարությունը միաժամանակ պահանջկոտ է և մխիթարող, խստապահանջ և հանգստացնող:
Եթե նույնիսկ դուք գործել եք լուրջ մեղքեր, Հիսուս Քրիստոսի Քավության և անկեղծ ապաշխարության միջոցով, դուք կարող եք կրկին մաքուր և արժանավոր դառնալ:
Կան երիտասարդներ, ովքեր դեռ պետք է լիովին ապաշխարեն: Ժամանակն այժմ է: Խնդրում ենք, խնդրում ենք, խնդրում ենք մի հետաձգեք ձեր ապաշխարության օրը:
Կան երիտասարդներ, ովքեր ապաշխարել են և շարունակում են ապաշխարել և հետաքրքրվում են, թե արդյոք արե՞լ են այն բոլորը, ինչ անհարաժեշտ է Տիրոջ կողմից ընդունվելու համար (տես ՎևՈՒ 97.8): Ձեր կյանքում կրկին գործող Սուրբ Հոգին Տիրոջ ներողամտության ամենահամոզիչ ցուցիչն է, որովհետև «Տիրոջ Հոգին չի բնակվում անսուրբ տաճարներում» (Հելաման 4.24): Եվ ընդունեք որ «բոլոր մարդկանց ներելու» մանդատը (ՎևՈՒ 64.10) ներառում է ինքներդ ձեզ ներելը:
Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներեները Տեր Հիսուս Քրիստոսի ուխտը հարգող և պատվիրանին հնազանդվող աշակերտներ են: Խնդրում ենք միշտ հիշեք Նրան և եղեք մաքուր և արժանավոր Նրան ներկայացնելու համար:
Պահանջ #3. Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներները գանձում են հավերժական կյանքի խոսքերը:
Ես հրավիրում եմ ձեզ. «ձեր մտքում գանձեք կյանքի խոսքերը» (ՎևՈւ 84.85): Հավերժական կյանքի խոսքերը գանձելն ավելի է, քան պարզապես ուսումնասիրելն ու սերտելը, ճիշտ ինչպես «սնվելով Քրիստոսի խոսք[եր]ով» (2 Նեփի 31.20, տես նաև 2 Նեփի 32.3) ավելին է, քան ուղղակի մի կտոր համտեսելը կամ ճաշակելը: Գանձելը ինձ թվում է կենտրոնանալը և աշխատելը, հետազոտելը և կլանելը, խորհելն ու աղոթելը, կիրառելն ու սովորելը, գնահատելն ու շնորհակալ լինելը և վայելելն ու հաճույքով ուտելն է:
Հիշեք, թե ինչպես Մոսիայի որդիները –չորս իսկապես նշանավոր միսիոներներ՝ Ամմոն, Ահարոն, Օմներ և Հիմնի անունով– «դարձել էին ուժեղ ճշմարտության իմացության մեջ. քանզի նրանք առողջ դատողությամբ մարդիկ էին և նրանք ջանասիրաբար քննել էին սուրբ գրքերը» (Ալմա 17.2):
Այս քաջարի միսիոներներն իսկապես անընդհատ գանձել էին հավերժական կյանքի խոսքերը: Նրանք չէին անտեսել կամ ուղղակի անցել սոուրբ գրությունների անհատական և խմբային ուսումնասիրություն: Հոգևոր գիտելիքը և հասկացողությունը ներթափանցել էր խորը նրանց իսկ հոգիներում և ավետարանի վարդապետություններն ու սկզբունքները հաստատվել էին նրանց սրտերում որպես ճշմարիտ՝ Սուրբ Հոգու զորության միջոցով:
Որպես Փրկչի ներկայացուցիչներ, դուք և ես ջանասիրաբար աշխատելու և մեր սրտերում և մտքերում վերականգված ավետարանի՝ հատկապես Մորմոնի Գրքի վարդապետություններն ու սկզբունքները արմատավորելու հարատև պատասխանատվություն ունենք: Երբ մենք անենք այդ, խոստացված օրհնությունն այն է, որ Սուրբ Հոգին «կյիշեցնէ [մեզ] ամեն ինչ» (Հովհաննես ԺԴ.26) և կզորացնի մեզ, երբ մենք ուսուցանենք և վկայենք: Բայց Հոգին կարող է աշխատել մեզ հետ և մեր միջոցով միայն այն դեպքում, եթե մենք տանք Նրան, ինչ որ բան, որի հետ աշխատի: Նա չի կարող օգնել մեզ հիշել բաներ, որոնք մենք չենք սովորել (տես Ալմա 31.5):
Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներներն անընդհատ գանձում են հավերժական կյանքի խոսքեր, նրանք ապավինում են խոսքի զորությանը, և նրանք ունեն խոսքի ուժը իրենց մեջ: Խնդրում ենք միշտ հիշեք Նրան, միշտ արժանի եղեք Նրան ներկայացնելու, և գանձեք և ապավինեք խոսքի զորությանը:
Պահանջ #4. Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներները հասկանում են, որ Սուրբ Հոգին է բարձրագույն և ճշմարիտ ուսուցիչը:
Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է, և Նա է վկան ամեն ճշմարտության և գերագույն և ճշմարիտ ուսուցիչը: Դասերը, որ մենք ուսուցանում ենք և վկայությունները, որ մենք բերում ենք, նախապատրաստում են ունկնդրին ինքնուրույն գործելուն և սովորելուն:
Որպես միսիոներներ, մեր ամենակարևոր դերերից մեկը ունկնդիրներին հրավիրելն է գործադրել իրենց բարոյական ազատությունը և գործել համաձայն Փրկչի ուսմունքների: Հոգևոր պարտավորություններ վերցնելն ու պահելը, ինչպես օրինակ աղոթելը ճշմարտության վերաբերյալ վկայություն ձեռք բերելու համար, Մորոմոնի Գրքի մասին ուսումնասիրելը և աղոթելը, Եկեղեցու ժողովներին հաճախելը և պատվիրանները պահելը պահանջում են ունկնդրից հավատք գործադրել, գործել և փոխվել:
Անկախ նրանից, թե որքան լրջորեն ենք մենք ծառայում, դուք և ես ուղղակի չենք կարող ունկնդիրների սրտերին պարտադրել կամ հարկադրել ճշմարտությունը: Մեր լավագույն ջանքերը կարող են ճշմարտության ուղերձը միայն դեպի սիրտը բերել (տես 2 Նեփի 33.1): Ի վերջո, ունկնդիրը պետք է գործի արդարորեն և դրանով հրավիրի ճշմարտությունը իր իսկ սրտի մեջ : Միայն այս ուղով կարող են ճշմարտության ազնիվ որոնողները և նորադարձները զարգացնել իրենց համար պատասխաններ գտնելու հոգևոր կարողությունը:
Քանի որ մեր պարտականությունն է օգնել ունկնդիրներին սովորել հավատքով և Սուրբ Հոգու զորությամբ, այս աշխատանքը երբեք ոչ իմն է և ոչ էլ ձերը: Մենք պետք է անենք այն ամենը, ինչ մեզանից կախված է՝ կատարելու մեր միսիոներական պարտականությունը և միաժամանակ «ճանապարհից հեռանալու», որպեսզի Սուրբ Հոգին կարողանա կատարել Իր սրբազան գործն ու աշխատանքը: Փաստորեն, ինչ էլ որ դուք կամ ես անում ենք որպես Փրկչի ներկայացուցիչներ, ովքեր գիտենալով և դիտավորյալ ուշադրությունը հրավիրում ենք մեզ վրա, այն ուղերձում, որ մենք ներկայացնում ենք, այն մեթոդներով, որ մենք գործում ենք, կամ մեր անձնական պահվածքով և արտաքինով, քահանայանենգման մի ձև է, որն արգելակում է Սուրբ Հոգու ուսուցանման արդյունավետությունը:
«Արդյո՞ք նա քարոզում է դա ճշմարտության Հոգով, թե՞ որևէ այլ ձևով: Եվ եթե լինի որևէ այլ ձևով, ապա Աստծուց չէ»: (ՎևՈՒ 50.17–18):
Խնդրում ենք միշտ հիշեք Նրան, արժանի եղեք ներկայացնել Նրան, գանձեք Նրա խոսքը և թույլ տվեք գերագույն և ճշմարիտ ուսուցչին՝ Սուրբ Հոգուն վկայել ողջ ճշմարտության մասին:
Պահանջ #5. Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներները հասկանում են, որ ուսուցանելը շատ ավելին է, քան խոսելը և պատմելը:
Երբ Փրկիչը նստած էր Ձիթենյաց սարի վրա, Նա հայտարարեց. «Հոգս չանէք թե ի՞նչ պիտի խօսիք, եւ ոչ էլ մտածեցէք. Այլ ինչ որ այն ժամումը կտրուի ձեզ, այն խօսեցէք. Որովհետեւ դուք չէք խօսողները՝ բայց Սուրբ Հոգին»: (Մարկոս ԺԳ.11):
Փրկիչն այս տնտեսության վաղ օրերին հրահանգեց միսիոներներին՝ «Բացեք ձեր բերանը և այն պիտի լցվի» (ՎևՈՒ 33.8, 10) և «Բարձրացրեք ձեր ձայնը դեպի այս ժողովուրդը. Ասեք այն մտքերը, որոնք ես կդնեմ ձեր սրտում, և դուք ամոթով չեք մնա մարդկանց առաջ, քանզի այն նույն ժամին, այո, այն նույն պահին տրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք» (ՎևՈՒ 100.5–6):
Այս սուրբ գրությունները շեշտում են խստապահանջ և ճշգրիտ ձև ունկնդիրներին քարոզելու և օգնելու սովորել ճշմարտությունը: Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներները գիտեն, որ մենք չենք ուսուցանում դասեր, այլ ուսուցանում ենք մարդկանց: Մենք պարզապես չենք արտասանում կամ ներկայացնում անգիր սովորած ուղերձներ ավետարանական թեմաների վերաբերյալ: Մենք հրավիրում ենք ճշմարտություն որոնողներին զգալ սրտի հզոր փոփոխությունը: Մենք հասկանում ենք, որ միայն խոսելն ու պատմելը ուսուցանել չէ:
Տիրոջ ձևով ավետարանը քարոզելը ներառում է դիտարկելը, լսելը և զանազանելը որպես նախադրյալներ խոսելու համար: Այս չորս փոխկապակցված գործընթացների հերթականությունը կարևոր է: Խնդրում եմ ի նկատի ունեցեք, որ ակտիվ դիտարկումը և լսելը նախորդում է զանազանելուն և որ դիտարկելը, լսելը և զանազանելը գալիս են խոսելուց առաջ: Այս ձևը գործածելը հնարավորություն է տալիս միսիոներներին որոշել և ուսուցանել ըստ ունկնդիրների կարիքների:
Երբ մենք դիտարկում ենք, լսում և զանազանում, մեզ կտրվի «հենց նույն պահին ամեն մարդու համար չափված բաժինը» (ՎևՈՒ 84.85)–Այն ճշմարտությունները, որոնք պետք է շեշտադրել և այն պատասխանները, որոնք պետք է տրվեն, կբավարարեն տվյալ ունկնդրի առանձնահատուկ կարիքները: Միայն դիտարկելով, լսելով, և զանազանելով մենք կարող ենք առաջնորդվել Հոգու կողմից՝ ասելու և անելու այն բաները, որոնք ամենաօգտակարը կլինեն նրանց համար, ում մենք ծառայում ենք:
Դիտարկելը էական նախապատրաստություն է խորաթափանցության հոգևոր պարգևը ստանալու համար: Զանազանելը հոգևոր աչքերով տեսնելն է և սրտով զգալը՝ որևէ գաղափարի կեղծությունը տեսնելու և զգալու կարողությունը, մեկ այլ անձնավորության մեջ բարությունը կամ հաջորդ սկզբունքը տեսնելը, որն անհրաժեշտ է որևէ ունկնդրի օգնելու համար: Զանազանելը հոգևոր ականջներով լսելն է և սրտով զգալը՝ որևէ ակնարկում կամ դիտողությունում չասված մտահոգության կամ հարցի լսելն ու զգալը, որևէ վկայության կամ վարդապետության կամ հավաստիացման ու խաղաղության գալը Սուրբ Հոգու զորությամբ:
Քարոզիր Իմ Ավետարանի միսիոներները գործում են հավատքով և առաջնորդվում են Հոգու կողմից՝ օգնելու ունկնդիրներին սովորել ճշմարտությունը: Խնդրում ենք միշտ հիշեք Նրան, արժանի եղեք ներկայացնել Նրան, գանձեք Նրա խոսքը, թույլ տվեք Սուրբ Հոգին վկայի ամեն ճշմարտություն և դիտարկեք, լսեք և զանազանեք, երբ վկայեք Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտության ազնիվ որոնողներին:
Դուք կարող եք դա անել:
Դուք կարող եք կարդալ իմ ուղերձը և հավատալ, որ բոլոր մյուս երիտասարդները կարող են անել այն, ինչ ես նկարագրեցի: Բայց դուք գուցե երկմտեք, թե արդյոք կարող եք անել դա: Խնդրում եմ լսեք: Դուք կարող եք դա անել:
Իմ սրտի իղձն է, որ մի քանի րոպե տրամադրեի ձեզանից յուրաքանչյուրին անհատապես: Ես կսեղմեի ձեր ձեռքը, կմոտեցնեի ինձ, կնայեի ձեր աչքերի մեջ և կասեի՝ «Դուք կարող եք անել այդ: Տերը, ում դուք ներկայացնում եք և ծառայում, գիտի, որ դուք կարող եք դա անել: Ես գիտեմ, որ դուք կարող եք դա անել: Եվ որպես Նրա ծառա, ես խոստանում եմ ձեզ, դուք կունենաք Նրա օգնությունը: Խնդրում եմ, միշտ հիշեք, որ Նրա օգնությամբ և Նրա ուժով դուք կարող եք դա անել»:
Ես սիրում եմ ձեզ և աղոթում, որ երբ ձգտեք դառնալ ինչ դուք պետք է դառնաք, դուք ճանաչեք և արձագանքեք հավատքով Տիրոջ ձայնին և առաջնորդությանը: Այդ ժամանակ դուք իսկապես կդառնաք Տեր Հիսուս Քրիստոսի հզոր և արդյունավետ ներկայացուցիչները: