2013
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Արարիչ
Հոկտեմբեր 2013


Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Արարիչ

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և մտածեք, թե ինչով կարող եք կիսվել այն քույրերի հետ, ում այցելում եք: Ինչպե՞ս կարող է Փրկչի կյանքը և առաքելությունը հասկանալը մեծացնել Նրա հանդեպ ձեր հավատքը և օրհնել նրանց, ում համար դուք հոգ եք տանում: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք. reliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Հիսուս Քրիստոսը «ստեղծեց երկինքները և երկիրը» (3 Նեփի 9.15): Նա արեց դա քահանայության զորությամբ՝ Երկնային Հոր առաջնորդության ներքո (տես Մովսես 1.33):

«Որքան երախտապարտ պետք է լինենք մենք, որ իմաստուն Արարիչը ստեղծեց երկիրը և մեզ դրեց այստեղ, - ասել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, - որպեսզի անցնենք ժամանակի փորձությունով, փորձվելու հնարավորություն ունենանք և արժանի դառնանք այն ամենին, ինչ Աստված պատրաստել է մեզ համար»:1 Երբ մենք օգտագործում ենք մեր ընտրության իրավունքը և հնազանդվում ենք Աստծո պատվիրաններին և ապաշխարում ենք, մենք արժանի ենք դառնում, որ վերադառնանք և ապրենք Նրա հետ:

Արարման մասին Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, ասել է.

«Մենք ենք պատճառը, որ Նա ստեղծեց տիեզերքը: …

Սա է մարդու պարադոքսը. Աստծո հետ համեմատած՝ մարդը ոչինչ է, այնուամենայնիվ, մենք ամեն ինչ ենք Աստծո համար»:2 Իմանալը, որ Հիսուս Քրիստոսը ստեղծել է աշխարհը մեզ համար, քանի որ մենք ամեն ինչ ենք նշանակում Աստծո համար, կարող է օգնել մեզ մեծացնել մեր սերը Նրանց հանդեպ:

Սուրբ գրություններից

Հավհաննես Ա.3, Եբրայեցիս Ա.1–2, Մոսիա 3.8, Մովսես 1.30–33, 35–39, Աբրահամ 3.24–25

Մեր պատմությունից

Մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով (տես Մովսես 2.26–27), և մենք ունենք աստվածային ներուժ: Մարգարե Ջոզեֆ Սմիթը հորդորել է Սփոփող Միության քույրերին «ապրել [իրենց] արտոնություններին համաձայն»:3 Այդ քաջալերումն որպես հիմք ունենալով՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցու քույրերն ուսուցանվել են ապրել իրենց աստվածային ներուժին համաձայն՝ իրագործելով իրենց հետ կապված Աստծո նպատակները: «Երբ նրանք սկսում են հասկանալ, թե ովքեր են իրենք իրականում՝ Աստծո դուստրերը՝ սիրելու և հոգ տանելու բնածին ունակությամբ, նրանք հասնում են իրենց ներուժին որպես սուրբ կանայք»:4

«Դուք այժմ գտնվում եք մի իրավիճակում, երբ կարող եք գործել համաձայն այն կարեկցանքի, որն Աստված դրել է ձեր կրծքում»,- ասել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը: «Եթե դուք ապրեք այս սկզբունքների համաձայն, որքան հրաշալի և փառահեղ կլինի: Եթե դուք ապրեք ձեր արտոնությունների համաձայն, հրեշտակները չեն կարող հետ պահվել ձեր ընկերակցությունից»:5

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Կյանքի մրցավազք», Լիահոնա, մայիս 2012, 91:

  2. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դու կարևոր ես Նրա համար», Լիահոնա, նոյեմբեր 2011, 20:

  3. Joseph Fielding Smith, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 171.

  4. Daughters in My Kingdom, 171.

  5. Joseph Smith, Daughters in My Kingdom, 169.

Լուսանկարը՝ Christus՝ Դեյվիդ Նայսթըլ, ետին պլան՝ Hemera/Thinkstock