Մինչև նոր հանդիպում
Ես հայհոյում եմ …
Հայհոյելը այնպես ամուր էր կպչում իմ խոսքերին, ինչպես կռատուկի փուշը կպչում է շան մազերին:
Մորս դեմքի նայվածքը կոտրեց սիրտս: Ցնցում:Սարսափ: Հիասթափություն: Բոլորը լցվեցին նրա աչքերը մեկը մյուսի ետևից և հետո խառնվեցին մեկ զգացումի՝ դավաճանություն:
Չնայած Երկնային Հորը խոսքով և գործով պատվելու 15-ամյա նրա ուսուցանմանը, ահա կանգնած էի ես հանցավոր՝ թույլ տալով որոշակի վիրավորական խոսք դուրս պրծներ իմ շուրթերից:
Ես չէի ուզում հայհոյել: Այդ տարուց առաջ ես երբեք չէի օգտագործել կեղտոտ լեզու: Բայց այդ ամառ ես աշխատեցի Յուտայի Ձկնորսության և որսի բաժանմունքում և ձեռք բերեցի հայհոյելու սովորույթ մյուս տղաներից, ովքեր աշխատում էին իմ կողքին:
Մեր հիմնական աշխատանքն էր ճանապարհի երկու կողմերում աճած կռատուկը քաղհանելը: Մենք արագ որոշեցինք որ կռատուկը՝ Arctium minus-ը առանձնահատուկ չար մոլախոտ է: Այն աճում է առատորեն ուր պատահի և այն դուրս է մղում մյուս բույսերից մեծ մասին: Դրա փշերը կպչում են ամեն ինչի, որ մոտենում է նրան:
Բահերը ձեռքներիս մենք ճակատամարտում էինք այդ աղետի դեմ ողջ ամառ ուժասպառության աստիճանի և կեղտոտ բառերով: Սկզբում ես ընկերներիս բառապաշարը վիրավորական էի համարում: Հետո սկսեցի հանդուրժողական լինել դրա հանդեպ: Վերջում ես որդեգրեցի այն: Ամռան վերջում հայհոյանքը կպչում էր իմ բառերին այնպես ամուր, ինչպես կռատուկի փշերը շան մազերին:
Սակայն մայրիկիս արձագանքը լեզվի իմ սայթաքումին համոզեց ինձ, որ ես պետք է փոխվեի:
Դա հեշտ չէր: Հայհոյանքը ուղղակի բառերի ընտրություն չէ: Դա նաև մտածողության ձև է: Խոսակցությունները, որոնք մենք թույլ ենք տալիս մեր կյանքում, խոսքերը, որոնք մենք կարդում ենք և այն պատկերները, որոնք մենք տեսնում ենք, ձևավորում են մեր մտքերը: Ես շուտով իմացա, որ ես պետք է փոխեի այն, ինչ ես հրավիրել էի իմ միտք, եթե կամենում էի փոխել այն խոսքերը, որ ես օգտագործում էի:
Բարեբախտաբար, ես ակտիվ էի եկեղեցի և սեմինարիա հաճախելիս: Հայհոյանքը դուրս էր մղել ավելի բարձր մտքերը, բայց լինելով մի միջավայրում, որտեղ ես ենթարկվում էի այդ ավելի բարձր մտքերին, թույլ տվեցին, որ դրանք կրկին արմատակալեին: Ես կենտրոնացա ամեն օր սուրբ գրությունների ընթերցանության և աղոթելու վրա: Ես հեռու էի մնում կինոֆիլմերից և հեռուստածրագրերից, որոնք վերարտադրում էին խավար մտքեր:
Աստիճանաբար նկատեցի, որ խոսքս սկսում էր լավանալ: Մինչև տարվա վերջը ես ազատվեցի իմ հայհոյելու սովորույթից:
Այդ փորձառությունից սկսած ես սովորեցի շատ բաներ խոսքերի ուժի մասին: Խոսքերը կարող են ստեղծել և կործանել: Դրանք կարող են ցավ պատճառել և դրանք կարող են բժշկել: Դրանք կարող են մարդկանց տապալել կամ կարող են հույսի և սիրո սերմեր ցանել:
Ես հետաքրքիր եմ համարում, որ Փրկիչն Ինքը՝ երկնքի և երկրի Արարիչը, կոչվում է Խոսք (տես Հովհաննես Ա.1–4, ՎևՈՒ 93.6–11):
Ես իմացա, որ swearing բառը ունի ինչպես դրական իմաստ, այնպես և բացասական իմաստ: Մենք երդվում ենք ասել ճշմարտությունը դատարանում: Մենք հանդիսավոր խոստում ենք տալիս կամ երդվում պահել Աստծո պատվիրանները, երբ մենք մկրտվում ենք: Նմանապես մենք սրբազան խոստումներ ենք տալիս պահել մեր տաճարային ուխտերը, որպեսզի ստանանք Երկնային Հոր բարձրագույն օրհնությունները:
Եզրակացությունը սա է՝ Մենք ավելի ենք նմանվում Խոսքին, երբ մեր խոսքերը պատվում են Նրան և արտացոլում Նրա փառքը: