Մտքեր ընտանեկան երեկոյի համար
Այս համարը պարունակում է հոդվածներ և միջոցառումներ, որոնք կարող են օգտագործվել ընտանեկան երեկոյի համար: Ահա երկու օրինակ:
«Դառնալ Քարոզիր Իմ Ավետարանին համապատասխան միսիոներ», էջ 46. Կարող եք ընտանիքով քննարկել Քարոզիր Իմ Ավետարանում սահմանված միսիոներների հինգ հատկանիշները: Ապա փորձեք կիրառել այդ սկզբունքները: Կարող եք համառոտ միասին վերընթերցել Քարոզիր Իմ Ավետարանի մի բաժինը և խնդրել ընտանիքի անդամներին հերթով կիրառել միսիոներական դասերի ուսուցանում պարունակող մասերը, մինչ ընտանիքի մյուս անդամները կկատարեն հետաքրքրվողների դերերը: Կարող եք քննարկել միսիոներական աշխատանքի դժվարությունները և առաջարկել ուղիներ՝ զարգացնելու Երեց Դեյվիվ Ա. Բեդնարի նկարագրած հատկանիշները:
«Եղեք ուժեղ, եղեք առողջ, եղեք խելացի», էջ 52. Երեց Ադրիան Օչոայի հոդվածը կարդալուց հետո, կարող եք ծրագրել մի միջոցառում, որը թույլ կտա ձեր ընտանիքի անդամներին միասին ֆիզիկապես ակտիվ լինել: Կարող եք սպորտային խաղ կազմակերպել կամ միասին քայլել: Հետևեք, որ ձեր միջոցառումը համապատասխան լինի ընտանիքի անդամների տարիքին և ունակություններին (օրինակ, կարող եք խնդրել տարիքով ավելի մեծ երեխաներին օգնել փոքրերին միջոցառման ժամանակ): Միջոցառումից հետո ընտանիքով քննարկեք ֆիզիկական ակտիվ ապրելակերպի օգուտները: Կարող եք նաև ծրագրել ուղիներ շարունակելու աշխատել ընտանիքով, հետևելով մեր մարմինների համար հոգ տանելու մեր կենդանի մարգարեների խորհուրդներին:
Ձեր լեզվով
Լիահոնան և Եկեղեցու այլ նյութերը տարբեր լեզուներով մատչելի են languages.lds.org կայքում: