Ներս հրավիրել Փրկչին
«Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. Եթե մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, ես կմտնեմ նորա մօտ» (Հայտնություն Գ.20):
Երբ ես փոքրիկ տղա էի Սուրբ Ծննդի ժամանակ մայրս դնում էր դուռը թակող Փրկչի նկարը: Մենք դեռ Եկեղեցու անդամ չէինք, և ես միշտ հարցնում էի. «Ինչո՞ւ է Փրկիչը թակում դուռը: Ո՞վ է հակառակ կողմում»:
Մի քանի տարի անց ես հայտնաբերեցի, որ Փրկչի թակող դռան դրսի կողմում բռնակ չկար: Մարդը, որ ներսում էր, պետք է ինքը բացեր դուռը: Այժմ ես գիտեմ, թե ով է դռան հակառակ կողմում: Մենք ենք: Փրկիչը թակում է, և մենք բոլորս պետք է բացենք դուռը և Նրան ներս հրավիրենք մեր կյանք:
Երբ ես պատանի էի, ես որոշեցի ներս հրավիրել Փրկչին իմ կյանք՝ մկրտվելով և դառնալով Եկեղեցու անդամ: Իմ ընկերեները լավ օրինակ էին ինձ համար: Նույնպես և իմ տատիկը: Նա տաճարային աշխատող էր Լոս Անջելես Կալիֆոռնիա Տաճարում: Նա սովորաբար տնից դուրս էր գալիս առավոտյան ժամը 4:00 ծառայելու Տիրոջը տաճարում:
Իմ մկրտվելուց երկու տարի անց, ես որոշեցի, որ ցանկանում էի ծառայել Տիրոջը որպես լիաժամկետ միսիոներ: Իմ միսիայի ժամանակ ես օգնեցի շատ մարդկանց իմանալ Փրկչի մասին, որպեսզի նրանք կարողանային հրավիրել Նրան իրենց կյանք:
Հետագայում ես ծառայեցի որպես Սամոայի միսիայի նախագահ: Ես միշտ հարցնում էի նոր միսիոներներին, թե երբ էր, որ նրանք որոշեցին միսիա ծառայել: Շատերն ասացին, որ իրենք Երեխաների Միությունում էին, երբ որոշեցին ծառայել:
Երեխաների Միությունը կօգնի ձեզ նախապատրաստվել ծառայությանը: Սովորեք որքան հնարավոր է շատ: Նպատակ դրեք միսիա ծառայել: Այդ ժամանակ դուք էլ հնարավորություն կունենաք օգնել մարդկանց՝ հրավիրել Փրկչին իրենց կյանք: Միսիոներ լինելը կփոխի ձեր կյանքը, այն փոխեց իմը: