Հետևեք Նրա ոտնահետքերին
Փրկչի նման դառնալը աստիճանական կյանքի տևողությամբ գործընթաց է, և դուք կարող եք սկսել ամեն օր փոքրիկ քայլեր կատարելով:
Սուրբ գրությունները խրախուսում են մեզ դառնալ Հիսուս Քրիստոսի նման և «քայլել ճիշտ ինչպես Նա քայլեց» (Ա Հովհաննես Բ.6): Բայց այդ առաջին քայլը կարող է դժվար լինել–հատկապես, երբ դուք չգիտեք, թե ինչպես սկսել:
Դուք կարող եք օգնություն գտնել Քարոզիր Իմ Ավետարանը՝ Միսիոներական Ծառայության Ուղեցույցում: Դուք գուցե մտածեք, որ այն ուղղակի մի ձեռնարկ է լիաժամկետ միսիոներների համար, բայց այն իրականում սքանչելի միջոց է, որը կարող է օգնել ձեզ սկսել ձեր նպատակակետի վրա աշխատել՝ Փրչի նման դառնալու համար: Գլուխ 6-ը նախատեսված է օգնելու ձեզ հասկանալ և կիրառել ինը հատուկ Քրիստոսանման հատկանիշներ:
Ահա այստեղ կան մի քանի առաջարկներ, թե ինչպես օգտագործել Քարոզիր Իմ Ավետարանը գիրքը և սուրբ գրութունները, երբ դուք ձգտեք զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ:
-
Սկսելու համար գնացեք գլուխ 6-ի վերջում Վարժություն հատկանիշի վերաբերյալ բաժինը Քարոզիր Իմ Ավետարանը գրքում (141 էջը): Այս վարժությունը կարող է օգնել ձեզ որոշել, թե որ հատկանիշներն են ներկայումս ձեր հոգևոր ուժեղ կողմերը և որոնք են այն կողմերը, որոնց վրա դուք պետք է աշխատեք:
-
Վարժությունը վերջացնելուց հետո, աղոթքով ընտրեք մի հատկանիշ՝ դրա վրա կենտրոնոնալու համար: Մտածեք այդ հատկանիշի վերաբերյալ կարդալու մասին գլուխ 6-ի այդ բաժնում:
-
Դրեք հատուկ չափելի նպատակակետեր, որոնք կօգնեն ձեզ զարգացնել այս հատկանիշը: Ձեզ համար ժամանակահատված դրեք ձեր նպատակակետի վրա աշխատելու համար: Ապա գնահատեք ձեր առաջընթացը: Օրինակ, եթե փորձում եք լինել ավելի գթառատ, դուք կարող եք նպատակ դնել ասելու դրական բաներ ձեր եղբոր կամ քրոջ մասին մեկ շաբաթվա ընթացքում օրը երեք անգամ: Շաբաթվա վերջում դուք կգնահատեք, թե ինչպես կատարեցիք ձեր նպատակը և ուղղումներ կատարեցիք, որոնք կօգնեն ձեզ շարունակել բարեփոխվելը:
-
Քարոզիր Իմ Ավետարանը տալիս է սուրբ գրությունների հատվածներ յուրաքանչյուր հատկանիշն ուսումնասիրելու համար: Դուք կարող եք աղոթքով կարդալ ցուցակի սուրբ գրությունները և գրի առնել այն տպավորությունները, որոնք դուք ստացել եք կարդալիս:
-
Խնդրեք Երկնային Հորը օգնել ձեզ որևէ Քրիստոսանման հատկանիշ զարգացնել: Խնդրեք առանձնահատուկ օգնությյուն ինչպես օրինակ. «Խնդրում եմ տուր ինձ ուժ հաղթահարելու իմ զայրույթը, երբ իմ եղբայրներն ու քույրեը վերցնում են իմ իրերը»: Որքան ավելի հատուկ են ձեր աղոթքները, ավելի հեշտ կլինի ձեզ համար ընկալել Տիրոջ պատասխանները:
Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին նմանվելը աստիճանական գործընթաց է և ողջ կյանքի գործ: Երբեմն այն կարող է թվալ ավելի դժվար, քան բարձրագույն ֆիզիկան: Բայց մի վհատվեք: Տերը խոստանում է մեզ. «Նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում» (ՎևՈՒ 50.24): Երբ մենք ստանում ենք, ուսումնասիրում և կիրառում լույս և ճշմարտություն և շարունակում հետևել Աստծուն ամեն օր, մենք կարող ենք համոզված լինել, որ մենք ավելի նման կդառնանք մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին: