Երիտասարդներին զորացնելու համար
Եղեք ուժեղ, եղեք առողջ, եղեք խելացի
Ես ցանականում եմ ֆիզիկապես և էմոցիոնալ առումով ավելի լավ և ավելի համարձակ զգալ: Կանոնավորապես մարզվելը կօգնի:
Ես վերջերս մի հետաքրքիր տեսակետ կարդացի մարզանքի մասին: Ես կարդացի, որ եթե դուք վաղ եք վեր կենում առավոտյան, հագնում ձեր սպորտային հագուստները և մտածում. «Ես ուղղակի կհագնեմ այս, դուրս կգնամ քայլելու, և եթե ես լավ զգամ ես կսկսեմ դանդաղ քայլել», դուք ամենայն հավանականությամբ կստանաք լավ մարզանք, նույնիսկ նախքան դուք կգիտակցեք դա: Այսպիսի պարզ ծրագրով սկսելը կարող է օգնել ձեզ զարգացնել մարզման լավ սովորույթներ և խնամք ձեր մարմնի համար: Շատ մարդկանց համար սկսելը և հետևողական լինելը ամենադժվար մասն է: Եթե հիշեք, որ մարզվելն օրհնում է ոչ միայն ձեր մարմինը, այլև ձեր միտքն ու խելքը, այն կօգնի ձեզ ցանկություն ունենալ դառալ ֆիզիկապես ավելի առողջ: Երբ դուք մարզվեք, դուք կդառնաք առույգ մարդ, որը ուժեղ, վստահ և ապահով է զգում:
Ես հիշում եմ մի պատմություն թռչնի մասին, որը սկսեց փոխանակել իր փետուրները որդերի հետ: Այդ ձևով հեշտ էր ուտելիք ձեռք բերել և թռչունը մտածում էր, որ առատ փետուրներ ուներ: Երբ նա շարունակում էր փոխանակել իր փետուրները, թռչունը բավականություն էր ստանում, որ ստիպված չէր վաղ վեր կենալ որդեր որսալու համար: Նա կարող էր նստել իր բնում ողջ օրը և ոչ մի մկան չշարժել: Ի վերջո, թռչունը խիստ սովորեց այս ձևին և հասկացավ, որ չէր կարող այլևս թռչել, որովհետև նա կորցրել էր իր կենսականորեն կարևոր փետուրները:
Սա կարող է պատահել ամեն մեկի հետ, ով ընկնում է վատ սովորույթների, ծույլ սովորամոլության կամ հակում առաջացնող նյութերի օգտագործման թակարդը: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում մենք կարդում ենք, որ այս բաների օգտագործման դեպքում «կարող է վնասվել ձեր ֆիզիկական, մտավոր, [էմոցիոնալ] և հոգևոր բարօրությունը: Դրանք վնասում են ընտանեկան և ընկերական հարաբերություններին և նվազեցնում ձեր ինքնարժեքի զգացումը: Դրանք սահմանափակում են ձեր անհատական ընտրություններ կատարելու ունակությունը»:1 Ակտիվ լինելը և ճիշտ սնվելն օգնում է մեզ խուսափել այս վատ սովորույթներից: Եթե թռչունը շարունակեր թռչել և որսալ, նա երբեք չէր կորցնի իր փետուրները: Նմանապես, եթե մենք «թափահարենք մեր թևերը» և կանոնավորապես մարզվենք, մենք կզարգացնենք ունակություն խուսափելու հակումներից, որոնք վնասում են մեզ և տանում այլասերման:
Ճիշտ ինչպես որոշ անձնավորություններ մաքառում են ֆիզիկական առողջության խնդիրների դեմ, ուրիշներն էլ տառապում են էմոցիոնալ խնդիրներից: Կյանքը կարող է դժվար լինել և երբեմն մենք կարող է ունենանք նեղսրտվածության, ընկճվածության, ցածր ինքնագնահատականի զգացումներ: Բայց հիշեք, որ ինչպես ֆիզիկական, այնպես էլ էմոցիոնալ առողջության համար մարզանքն ու տքնաջան աշխատանքն օգնում է պահպանել դրական հեռանկար: Ձեր մարմնին խնամք տանելն օրհնում է նաև ձեր միտքը և օգնում ձեզ հիշել, որ դուք Աստծո զավակն եք և կարող եք վստահ լինել և երջանիկ: Մեր էմոցիոնալ, ֆիզիկական և հոգևոր կողմերը բոլորը կապված են միմյանց: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկն ուսուցանում է. «Ձեր էմոցիոնալ առղջական վիճակը նույնպես կարևոր է և կարող է ազդել ձեր հոգևոր և ֆիզիկական բարօրության վրա: Հիասթափությունն ու երբեմն տխրությունը այս մահկանացու կյանքի մասն է: Սակայն եթե դուք տխրության, հուսահատության, նեղսրտվածության կամ ընկճվածության երկարատև զգացումներ եք ունենում, խոսեք ձեր ծնողների և ձեր եպիսկոպոսի հետ և օգնություն որոնեք»:2
Ինչո՞ւ ենք տեսնում մեր շրջապատում մարդկանց, ովքեր ավելի եռանդուն և ուրախ են թվում: Հիմնական պատճառներից մեկը սովորույթներն են: Եթե մենք հետևենք մեր մարմնին հոգևոր տեսանկյունից և հասկանանք, որ այն «տաճար է, պարգև Աստծուց», մենք կսիրենք այն և սուրբ կպահենք:3
Ինձ համար, սրբազան նշանակում է մաքուր, սնուցված և ուժեղ: Մեր մարմինները սուրբ պահելու Երկնային Հոր ուղիներից մեկը Իմաստության Խոսքը տալն էր: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը բացատրում է. «Երբ հնազանդ լինեք [Իմաստության Խոսքին], դուք զերծ կմնաք վնասակար ազդեցություններից և կղեկավարեք ձեր կյանքը: Դուք կստանաք առողջ մարմնի, արթուն մտքի օրհնությունները և Սուրբ Հոգու առաջնորդությունը: Դուք պատրաստված կլինեք ծառայելու Տիրոջը: Երբեք թույլ մի տվեք սատանային կամ ուրիշներին համոզել ձեզ, որ Իմաստության Խոսքը խախտելով դուք ավելի երջանիկ կամ ավելի հրապուրիչ կդառնաք»:4 Երբ դուք հետևում եք Իմաստության Խոսքին, հիշեք որ խնամք եք տանում ինչպես ձեր մարմնին, այնպես էլ ձեր մտքին և, որ դա թույլ է տալիս ձեզ «գտնել իմաստություն և գիտության մեծ գանձեր» (ՎևՈՒ 89.19):
Ծուլորեն փետուրներ վաճառող թռչուն լինելու փոխարեն հագեք ձեր թենիսի կոշիկները և եղեք ակտիվ: Հետևողականորեն մարզվեք: Ցուցակագրվեք ձեր սիրելի սպորտաձևում կամ ընկերացեք մեկի հետ, որի հետ դուք կարող եք վազել կամ այլ զվարճալի խաղեր անցկացնել: Երբ ֆիզիկական վարժություններ կատարեք, մարզեք ինչպես ձեր մարմինը, այնպես էլ միտքը: Մարզումը ուժեղացնում է նաև էմոցիոնալ առողջական վիճակը: Հիշեք, որ ամենակարևոր բանը այն չէ, թե որքան արագ կամ մարզված եք դուք, այլ թե որքան կայուն եք: Երբ կանոնավորապես մարզվեք, դուք ոչ միայն ավելի երջանիկ կլինեք, այլև կդառնաք ավելի ուժեղ, ավելի առողջ և ավելի խելացի: