2013
Ես կկիսվեմ ավետարանով Աստծո բոլոր զավակների հետ
Հոկտեմբեր 2013


Տուն բերենք Երեխաների խմբի դասը

Ես կկիսվեմ ավետարանով Աստծո բոլոր զավակների հետ

Դուք երբևէ կերե՞լ եք ինչ որ բան, որն այնքան համեղ լիներ, որ դուք կամենայիք կիսվել դրանով: Մարգարե Լեքին մի անգամ երազ տեսավ, որ նա ուտում էր մի համեղ պտուղ: Այն այնքան լավ համ ուներ, որ «լցրեց [նրա] հոգին չափազանց մեծ ուրախությամբ» (1 Նեփի 8.12): Լեքին կամեցավ, որ իր ընտանիքը ևս ճաշակեր այդ համեղ պտղից:

Լեքիի երազի պտուղը նման է Երկնային Հոր սիրուն: Լեքին ուզում էր, որ իր ընտանիքը զգար Երկնային Հոր սերը: Նա ուզում էր կիսվել ավետարանով նրանց հետ, որովհետև նա գիտեր, որ դա նրանց երջանիկ կդարձներ:

Երեխաները հաճախ շատ լավ են կիսվում ավետարնով ուրիշների հետ:

Ութ տարեկան Մարիան տեսավ միսիոներների Էկվադորի փողոցներում: Նա հարցրեց նրանց, թե արդյոք նրանք կկամենայի՞ն ուսուցանել իրեն ավետարանը: Միսիոներները եկան Մարիայի տուն ուսուցանելու նրա ընտանիքին: Մարիան առաջինը մկրտվեց իր ընտանիքում: Նա շատ երջանիկ էր, երբ իր ողջ ընտանիքը ևս միացավ Եկեղեցուն:

Ինը տարեկան Էրիկը շատ հուզված էր Երեխաների խմբի հաղորդության ժողովի ներկայացմամբ, որին նա հրավիրեց գալ իր հարևաններին: Նրանք եկան

Այս երեխաներից երկուսն էլ կիսվեցին մի թանկարժեք բանով այն մարդկանց հետ, ում նրանք սիրում էին: Երբ կիսվեք ավետարանով, ձեր վկայությունը կաճի: Լեքիի նման դուք կզգաք «չափազանց մեծ ուրախություն»:

Ձախ նկարազարդումը՝ Մարկ Ջարմանի, աջից՝ ժամացույցի ուղղությամբ վերին ձախ կողմի նկարազարդումները՝ Ջիմ Մադսենի, Ջարեդ Բեքստրանդի, Էրիկ Բարքլեյի և Սելեստե Սմիթի