2013
Ես տանն էի
Հոկտեմբեր 2013


Ես տանն էի

Սթիվեն Սեյնսբըրի, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Մի ծառայության ծրագրի շրջանակներում բժիշկների խմբի հետ մեկնեցի Ռուանդա՝ բժշկական օգնություն տրամադրելու նպատակով: Երկու շաբաթ անց, իմ ճամփորդության ավարտին մոտ, տան կարոտը սկսեց տանջել ինձ: Կարոտել էի ընտանիքիս, իմ հարմարավետ անկողինը և իմ տունը:

Գործերս այնպես դասավորեցի, որպեսզի Աֆրիկայում անցկացրած իմ վերջին կիրակի օրն այցելեի եկեղեցի: Թեպետ Եկեղեցին դեռևս պաշտոնապես չէր ճանաչվել Ռուանդայում, ես կարողացա Եկեղեցու կայքէջում գտնել հավաքի ժամը և վայրը:

Այսպես էր նկարագրվում, թե ինչպես կարելի է գտնել այդ վայրը. «Քայլեք ներքև սալաքար ճանապարհով և անցեք Նախարարության շենքը: Այնտեղ կտեսնեք բաց դարբաս, ապա իջեք աստիճաններով ներքև»:

Այդ ցուցումներին հետևելով, գնացի և հեռվից լսեցի ծանոթ օրհներգի հնչյունները: Իջա աստիճաններով և ականջներիս հասան «Որքան ամուր է հիմքը» (Hymns, no. 85) օրհներգի խոսքերը: Աստիճանները տարան դեպի փոքր շենքը, որտ‑եղ ժպտացող դեմքով տասնյակ մարդիկ էին հավաքվել մուտքի մոտ: Չնայած այն հանգամանքին, որ ես օտար մարդ էի, այդ մարդկանց մեջ անմիջապես հարազատություն զգացի: Տասնյակ ռուանդացի եղբայրներ և քույրեր մոտեցան, որպեսզի ձեռքս սեղմեն, և այդ պահին ինձ ճնշող միայնակության բեռը վերցվեց իմ վրայից՝ ես տանն էի:

Մտնելով շենք, ես մասնակցեցի երեք ժամանոց ժողովին, որը չէր տարբերվում Կալիֆոռնիայում իմ հայրենի ծխում տեղի ունեցող ժողովից: Ահարոնյան Քահանայություն կրողները բաժանեցին հաղորդությունը, ելույթները կենտրոնացած էին Փրկչի վրա, և անգամ Կիրակնօրյա Դպրոցի դասն այն նույն դասն էր, որն ուսուցանվում էր իմ ծխում այդ կիրակի:

Ամենակարևորն այն էր, որ Տիրոջ Հոգին ներկա էր այդ ծառայություններին: Իրոք որ, Տերը բարեհաճ ժպտում էր այդ լավ մարդկանց, ովքեր փորձում էին հնարավորինս լավ ծառայել Իրեն: Ես իմացա, որ նախորդ տարի ընդամենը մի քանի ռուանդացիներ են մասնացել ծառայություններին այստեղ: Սակայն ես հաշվեցի ավելի քան 100 հոգի, որոնցից կեսը ժպտացող երեխաներ էին:

Այժմ, երբ Ռուանդան բաց է միսիոներական աշխատանքի համար, ես կարծում եմ, որ միսիոներները մեծ հաջողություն կունենան, քանի որ Հոգին վկայում է Ռուանդայում ավելացող հետաքրքվողներին, որ վերականգնված Եկեղեցին Աստծո արքայությունն է ողջ երկրի՝ յուրաքանչյուր մայրցամաքի, յուրաքանչյուր ժողովրդի և Աստծո յուրաքանչյուր զավակի համար: Որքան երախտապարտ եմ ես Եկեղեցու համար, լինի այն Կալիֆոռնիայի կենտրոնական ծովափում, թե՝ կենտրոնական Աֆրիկայի սալաքար ճանապարհի վերջում:

Տպել