2022
192-րդ ամենամյա գերագույն համաժողովի ամփոփում
Մայիս 2022


Բարի գալուստ այս թողարկում

192-րդ ամենամյա գերագույն համաժողովի ամփոփում

Ինչպիսի օրհնություն է այս դժվարին ժամանակներում ուղղորդում և խորհուրդ ստանալ Տեր Հիսուս Քրիստոսից, ով ղեկավարում է Իր վերականգնված Եկեղեցին ապրող մարգարեների և առաքյալների միջոցով։

Գերագույն համաժողովին Տերը հրավերներ է հղել Իր մարգարեի՝ նախագահ Ռասել Մ. Նելսոնի միջոցով: Ահա մի քանիսը․

1․ Կիսվեք Հիսուս Քրիստոսի զորությամբ և խաղաղությամբ

Նախագահ Նելսոնը անդամներին հիշեցրեց, որ «մենք սուրբ պատասխանատվություն ունենք կիսվելու Հիսուս Քրիստոսի զորությամբ ու խաղաղությամբ բոլոր նրանց հետ, ովքեր կլսեն»: Այս դժվարին ժամանակներում «յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու, թե որտեղ կարող է գտնել այն խաղաղությունը, որը «վեր է ամեն հասկացողությունից» [Փիլիպպեցիս 4․7

  • Կարդացեք բոլոր արժանի և կարող երիտասարդ տղամարդկանց ուղղված նախագահ Նելսոնի կոչը՝ միսիային նախապատրաստվելու և միսիայում ծառայելու մասին «Քարոզենք խաղաղության ավետարանը» ելույթում, էջ 6։

2․ Կառուցեք դրական հոգևոր առաջընթաց

Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Մենք երբեք ավելի շատ դրական հոգևոր առաջընթացի կարիք չենք ունեցել, քան այժմ՝ հակազդելու չարիքի ու ժամանակի մութ նշանների ուժգնացող արագությանը»։

  • Գտեք մեր հոգևոր առաջընթացը մեծացնելու հինգ որոշակի հրավեր Նախագահ Նելսոնից «Քարոզենք խաղաղության ավետարանը» ելույթում, էջ 6։

3․ Որոշեք, թե ինչպես եք ծախսելու ձեր ժամանակը

Նախագահ Նելսոնը բացատրում է, որ կան բաներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Սակայն կան բաներ, որոնք մենք կարող ենք վերահսկել, այդ թվում՝ ինչպես ենք մենք ծախսում մեր ժամանակը։

  • Կարդացեք մեր ժամանակը տաճարի օրհնությունների վրա կենտրոնացնելու Նախագահ Նելսոնի կոչը «Այժմ է ժամանակը» ելույթում, էջ 126։

Այս հրավերներն ուսումնասիրելիս և ըստ դրանց գործելիս մենք հրավիրում ենք ձեզ մյուսների հետ ձեր փորձառությամբ կիսվել Լիահոնայում։

Տպել