2022
Երեց Ջոնաթըն Ս․ Շմիտ
Մայիս 2022


Երեց Ջոնաթըն Ս․ Շմիտ, Լիահոնա, մայիս 2022

Երեց Ջոնաթըն Ս․ Շմիտ

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Ջոնաթան Ս. Շմիթը ասում է, որ «հասանելիությունն» այն է, ինչ նա բերում է իր կոչմանը՝ որպես նոր հաստատված Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական:

«Դա այն ամենն է, ինչ ես ունեմ», - ասում է նա։ «Կոտրված սիրտը և փշրված հոգին նշանակում է, որ դուք ձեր սիրտը դնում եք զոհասեղանին և թույլ եք տալիս, որ Տերը այսուհետ կատարի Իր կամքը»։

Երեց Շմիտը ավելացնում է․ «Տերը կարող է տալ մեզ ուժ, տաղանդներ և պարգևներ, որոնք մեզ անհրաժեշտ են Նրա աշխատանքը կատարելու համար։ Բայց եթե մենք մեզ հասանելի չենք դարձնում Նրան, ապա մենք ինքներս ենք ընտրում և հնարավորություն չենք տալիս Նրան օրհնել մեզ Իրեն ծառայելու մեր ջանքերում»։

Ջոնաթըն Ստեֆեն Շմիտը ծնվել է 1973 թ.-ի ապրիլի 16-ին Մեսայում (Արիզոնա, ԱՄՆ), Ռոբերտ Էդվարդս և Դայան Լայդա Շմիտների ընտանիքում: Նա մեծացել է Արիզոնա նահանգի Յումա քաղաքում: 1995 թ.-ի հուլիսի 21-ին նա ամուսնացել է Ալեքսիս Սվեյն Ուդալի հետ Մեսայի (Արիզոնա) տաճարում: Նրանք ունեն չորս զավակ:

Երեց Շմիտը 1997 թվականին ստացել է գիտության բակալավրի աստիճան գյուղատնտեսության և ռեսուրսների տնտեսագիտության բնագավառում, իսկ 2000-ին՝ իրավաբանության դոկտորի աստիճան, երկուսն էլ Արիզոնայի համալսարանում:

Արիզոնայի գերագույն դատարանում որպես գործավար աշխատելուց հետո նա աշխատել է որպես փաստաբան Akin Gump Strauss Hauer & Feld LLP միջազգային իրավաբանական ընկերությունում։ Հետագայում որպես փաստաբան և դատական խորհրդական աշխատել է Baker Hughes Incorporated ընկերությունում։ Նա նաև աշխատել է որպես Արիզոնայի պետական համալսարանի փոխնախագահի օգնական։

Յոթանասունի Բարձրագույն Իշխանաություն կանչվելու պահին Երեց Շմիտը ծառայում էր որպես Հյուսիսային Ամերիկայի Հարավարևմտյան տարածքի Տարածքային Յոթանասունական։ Նրա նախկին կոչումները ընդգրկում են՝ Կալիֆորնիա Սան Դիեգո միսիայի նախագահ՝ 2014-2017թթ․, ցցի նախագահ, եպիսկոպոս, ցցի նախագահության խորհրդական, բարձրագույն խորհրդական, երեցների քվորումի նախագահ, ծխի գործադիր քարտուղար, ցցի Երիտասարդ տղամարդկանց նախագահության խորհրդական, քահանայապետերի խմբի ղեկավար, ցցի միսիոներական նախապատրաստման ուսուցիչ և լիաժամկետ միսիոներ՝ Կալիֆորնիա Ֆրեզնո միսիայում։

Տպել