2022
Երեց Այզեկ Կ․ Մորիսոն
Մայիս 2022


Երեց Այզեկ Կ․ Մորիսոն, Լիահոնա, մայիս 2022

Երեց Այզեկ Կ․ Մորիսոն

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Այզեկ Կ․ Մորիսոնը պատմում է, որ ինքը և կինը գրեթե չեն քնել այն բանից հետո, երբ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կանչեց իրեն ծառայելու որպես Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական։

«Մենք գիտենք, որ սա մեզ համար ճամփորդություն է լինելու», - ասում է նա։ Մենք կվստահենք Տիրոջը, որ ցույց տա, թե ինչ պետք է անենք։

Երեց Մորիսը կանչվել է որպես ցցի նախագահ 2014թ․-ին, տարածքային յոթանասունական՝ 2018թ․-ին, և որպես Գանա Քեյփ Քոստ միսիայի նախագահ՝ 2020թ․-ին։

«Բոլոր հանձնարարությունները տրվել են այն պահին, երբ ես ամենաքիչն եմ սպասել», - ասում է նա։ «Բայց ես ապավինում եմ Տիրոջը և ոչ թե իմ կարողություններին»։

Երեց Մորիսոնը գիտության մագիստրոսի կոչում ունի ռազմավարական կառավարման և առաջնորդության ոլորտում, որը նրան շնորհվել է Գանայի Կվամե Նկրումահ գիտության և տեխնոլոգիայի համալսարանի կողմից: Նա աշխատել է Եկեղեցու տարբեր պաշտոններում սկսած 2004թ․-ից, ամենավերջին աշխատանքը՝ որպես Արևմտյան Աֆրիկայի ղեկավարման և աջակցման կառավարիչ։

Այզեկ Կոֆի Մորիսոնը ծնվել է 1977թ․ նոյեմբերի 25-ին Տակորադիում (Գանա), Ջոզեֆ Կոյո Մորիսոնի և Մերի Էֆու Օբուա Սարֆոյի ընտանիքում։

Երբ նա փոքր էր, ընտանիքի հետ հաճախում էին այլ կրոնի եկեղեցական ժողովների։ Երբ ավագ դպրոց հաճախելու համար տեղափոխվեց իր քեռու ընտանիքի մոտ, սկսեց նրանց հետ հաճախել Վերջին Օրերի Սրբերի ժողովներին, որից հետո՝ իր եկեղեցու ժողովներին։ Վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցիչը հրավիրեց նրան սեմինարիայի, որտեղ նա հանդիպեց Հաննա Նյարկոյին։

«Նա շատ խելացի էր և լավ դիտողություններ էր անում», - ասում է նա։ «Դա ինձ խրախուսում էր ավելի շատ սովորել»։ Այդ տարի Մորմոնի Գիրքը ուսումնասիրելուց հետո նա ասաց․ «Ես պատրաստ եմ մկրտությանը»։

2004 թ․ դեկտեմբերի 18-ին նա և Հաննան ամուսնացան Տակորադիում և երեք օր անց կնքվեցին Ակրայի (Գանա) տաճարում։ Նրանք ունեն երեք որդի:

Բացի իր մյուս կոչումներից՝ Երեց Մորիսոնը ծառայել է որպես ցցի նախագահության խորհրդական, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, երեցների քվորումի նախագահ, Ավետարանի վարդապետության ուսուցիչ, սեմինարիայի ուսուցիչ և լիաժամկետ միսիոներ Նիգերիայում։

Տպել