2022
Նորություններ տաճարներից
Մայիս 2022


Նորություններ տաճարներից

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց 17 հավելյալ տաճար կառուցելու ծրագրերի մասին՝ Եկեղեցու նախագահ դառնալուց հետո հայտարարված տաճարների թիվը հասցնելով 100-ի:

Տաճարները կկառուցվեն հետևյալ վայրերում կամ դրանց մոտակայքում․ Վելինգտոն (Նոր Զելանդիա), Բրացավիլ (Կոնգոյի Հանրապետություն), Բարսելոնա (Իսպանիա), Բիրմինգհեմ (Միացյալ Թագավորություն), Կուսկո (Պերու), Մաչեյո (Բրազիլիա), Սանտոս (Բրազիլիա), Սան Լուիս Պոտոսի (Մեքսիկա), Մեխիկո Սիթի Բենեմերիտո (Մեքսիկա), Տամպա (Ֆլորիդա, ԱՄՆ), Նոքսվիլ (Թեննեսի, ԱՄՆ), Քլիվլենդ (Օհայո, ԱՄՆ), Վիչիտա (Կանզաս, ԱՄՆ), Օստին (Տեխաս, ԱՄՆ), Միսսուլա (Մոնտանա, ԱՄՆ), Մոնպելյե (Այդահո, ԱՄՆ), Մոդեստո (Կալիֆորնիա, ԱՄՆ)։

Այլ թարմացումներ

Վերջին համաժողովից ի վեր նվիրագործվել կամ վերանվիրագործվել են տաճարներ, հայտարարվել են բաց դռների օրեր և կազմվել են կառուցման բացման ժամանակացույցեր աշխարհի տաբեր վայրերում։

Նվիրագործվել են՝ Վիննիպեգ Մանիտոբա տաճարը (Կանադա) և Պոկատելլո Այդահո տաճարը (ԱՄՆ), վերանվիրագործվել է Արիզոնա տաճարը (ԱՄՆ)։ Նվիրագործման և վերանվիրագործման ամսաթվերը և բաց դռների օրերը հայտարարվել են հետևյալ տաճարների համար՝ Յիգո (Գուամ), Պրայա Քեյփ Վերդե, Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա), Վաշինգտոն Կ․Տ․ (ԱՄՆ) և Տոկիո (Ճապոնիա)։

Հիմնարկեքի արարողությունը կատարվել է հետևյալ տաճարների համար՝ Կասպեր Վայոմինգ տաճար (ԱՄՆ), Պագո Պագո Ամերիկյան Սամոա տաճար, Բակոլոդ Ֆիլիպիններ տաճար և Ֆրիթաուն Սիեռա Լեոնե տաճար։ Հիմնարկեքը նախատեսված է տաճարների համար ԱՄՆ-ի հետևյալ վայրերում.․ Գրանդ Ջանքշըն՝ Կոլորադոյում, Լինդոն՝ Յուտայում, Ֆարմինգտոն՝ Նյու Մեխիկոյում, Ելկո՝ Նեվադայում, Բըրլի՝ Այդահոյում, Յորբա Լինդա՝ Կալիֆորնիայում և Սմիթֆիլդ՝ Յուտայում։

Հայտարարվել են՝ Քեյփ Թաուն Հարավային Աֆրիկա, Քերետարո Մեխիկո և Եփրեյմ Յուտա տաճարները վայրերը։

Վերանորոգումներ

Աշխարհում մի շարք տաճարներում շարունակվում են շինարարական և վերանորոգման աշխատանքները, այդ թվում՝ Սոլթ Լեյքի տաճարում և շրջակա տարածքում, նաև Եկեղեցու գրասենյակի շենքի հրապարակում։ Նախագիծը կմեծացնի, կթարմացնի և կգեղեցկացնի տաճարը և շրջակա տարածքները, կփոխարինի հնացած համակարգերը, կլուծի անվտանգության և սեյսմակայունության խնդիրները։

Տաճարը ամրացվում է 7,2 ուժգնությամբ երկրաշարժի դիմակայելու նպատակով, հիմքերը ամրացվում և կայունացվում են սեյսմիկ չափանիշներին համապատասխան, թարմացվում են էլեկտրականության և խողովակային համակարգերը, կառուցվում են նոր մուտքեր, հրապարակի վնասված ցեմենտային հատվածները փոխարինվում են, թեթևացվում է հողի շերտը՝ ստորգետնյա կառույցների վրա ճնշումը նվազեցնելու համար, տաճարի շրջակա տարածքը և գրասենյակի շենքի հրապարակը նոր ձևավորում են ստանում՝ ավելի բաց և հյուրընկալ միջավայր ստեղծելու նպատակով։ 2020 թ.-ին սկսված վերակառուցումը պետք է ավարտվի 2025թ․-ին։

Շարունակվում են վերանորոգվել Համիլթոն (Նոր Զելանդիա), Հոնկոնգ (Չինաստան), Կոլումբուս (Օհայո, ԱՄՆ) և Սենթ Ջորջ (Յուտա, ԱՄՆ) տաճարները: Մյուս տաճարների կառուցման կարգավիճակից տեղեկացեք ստորև տրված հղումով։

Վերադարձ բնականոն գործունեության

Եկեղեցու ղեկավարներին ուղղված 2022թ․ մարտի 15-ի նամակով Առաջին Նախագահությունը հայտարարեց, որ տաճարներն ամբողջ աշխարհում աստիճանաբար վերադառնում են բնականոն գործունեության: Դա նշանակում է, որ այլևս չեն կիրառվի դիմակներ կրելու կանոնները և տեղական այլ սահմանափակումներ։ Յուրաքանչյուր տաճարի համար բնականոն գործունեության վերադարձը կիրականացվի տաճարների նախագահների և տարածաշրջանի նախագահությունների կողմից, որոնք կխորհրդակցեն տաճարային բաժնի հետ:

Տպել