Սյուզան Հ. Փորթեր, Լիահոնա, մայիս 2022 թ.
Սյուզան Հ. Փորթեր
Երեխաների միության գերագույն նախագահ
«Անցած տարի մի միտք էր ինձ անընդհատ անհանգստացնում՝ մենք ինչպե՞ս կարող ենք հոգևորապես ամրացնել մեր երեխաներին», - ասում է Քույր Սյուզան Հ. Փորթերը։ «Երբ մենք խոսում ենք աճող սերնդի հավատքը ամրացնելու մասին, դա պետք է սկսվի Երեխաների միությունից»:
Քույր Փորթերը տեսնում է, թե ինչ օրհնություններ են ստանում մկրտված երեխաները, երբ մասնակցում են Եկեղեցում որպես ուխտի անդամներ։
«Հաճախ գործելով և ծառայելով են մեր վկայություններն աճում» -, բացատրում է նա։ «Երեխաները կարող են սովորել ոգեշնչում ստանալ երկնքից»:
Երեխաների միության գերագույն նախագահ կանչվելուց առաջ նախագահ Փորթերը մեկ տարի ծառայել է որպես Երեխաների միության գերագույն նախագահության առաջին խորհրդական։
Նա ասում է, որ շատ երեխաներ չէին կարողանում մասնակցել Երեխաների խմբին COVID-19-ի պատճառով։ Նա նաև տեսել և գիտակցում է, թե ինչ դժվարությունների են բախվել կանայք։ Նրա ամուսինը՝ Յոթանասունից Երեց Բրյուս Դ․ Փորթերը, մահացել է 2016թ․-ին։
«Եղել են շատ կիրակիներ, երբ ես հաղորդություն չեմ ընդունել», - ասում է նա։
Երբ նա կիսվում էր իր փորձառություններով, կանայք ասում էին նրան․ «Այն փաստը, որ Դուք ծառայում եք Եկեղեցում, ինձ ավելի հստակ ցույց է տալիս, որ Եկեղեցին իմ կարիքը նույնպես ունի»։
Սյուզան Էլիզաբեթ Հոլլանդ Փորթերը ծնվել է 1955 թվականի հուլիսի 31-ին ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Պոնկա Սիթի-ում, Հանս Ջ․ և Շարլին Քոլման Հոլլանդների ընտանիքում, մեծացել է Նյու Յորքում (ԱՄՆ):
1977 թ․ փետրվարի 2-ին նա ամուսնացել է Երեց Փորթերի հետ Վաշինգտոն Կ․Շ․ տաճարում: Նրանք մեծացրել են չորս երեխա Միացյալ Նահանգներում, Գերմանիայում և Յուտայում, և Եկեղեցու հանձնարարություններով եղել են Արևելյան Եվրոպայի տարածքում։
Քույր Փորթերը ավարտել է Բրիգամ Յանգ Համալսարանը` բակալավրի աստիճան ստանալով քիմիայի գծով: Նա աշխատել է որպես օգնական-լաբորանտ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում և որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Նա նաև կամավոր աշխատանք է կատարել տարբեր համայնքներում և քաղաքացիական կազմակերպություններում։
Քույր Փորթերը ծառայել է Սփոփող միության խորհրդատվական գերագույն խորհրդում, իսկ նախորդ կոչումներն ընդգրկում են՝ ցցի Սփոփող միության նախագահի խորհրդական, ծխի Սփոփող միության և Երիտասարդ կանանց նախագահ, Ավետարանի վարդապետության ուսուցիչ և Երեխաների միության երաժշտության ղեկավար: