2022
Երեց Ռայըն Կ․ Օլսեն
Մայիս 2022


Երեց Ռայըն Կ․ Օլսեն, Լիահոնա, մայիս 2022

Երեց Ռայըն Կ․ Օլսեն

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երբ Երեց Ռայըն Կ․ Օլսենը մեծանում էր Սենդի քաղաքում (Յուտա, ԱՄՆ), նրա ծնողները երբեք չէին թույլ տալիս, որ նա դուրս գա տնից` առանց այս կարևոր հիշեցման․ «Հիշիր, թե ով ես դու»։

«Երբ երիտասարդ տղա էի, դա ինձ չափից դուրս նյարդայնացնում էր», - ասում է նա ծիծաղելով։ «Բայց այդ խոսքերը օգնեցին ինձ հիշել իմ աստվածային ինքնությունը։ Դրանք օգնեցին ինձ հիշել, որ ես ունեմ Երկնային Հայր, որը սիրում է ինձ, և Փրկիչը իմ լավագույն ընկերն է։ Միայն Նրա միջոցով է, որ մենք կարող ենք հուսալ անել կամ իրականացնել ինչ-որ բան»։

Ծնողների, գործընկեր միսիոներների, Եկեղեցու աշխատակիցների և բիզնեսում իմաստուն մենթորների օրինակը և այդ վերահաստատող ինքնակողմնորոշումը արժեքավոր գործիքներ են, որոնք Երեց Օլսենը կօգտագործի՝ որպես Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական իր ծառայության մեջ։

Ռայըն Քըրկ Օլսենը ծնվել է 1974թ․-ի հոկտեմբերի 11-ին և մեծացել է Յուտայի Սոլթ Լեյք Հովտում, Քըրկ և Քեթի Օլսենների ընտանիքում։

Լատինական Ամերիկայի և իսպաներենի հանդեպ Երեց Օլսենի սերն ավելի ամրապնդվեց, երբ նա լիաժամկետ միսիա ծառայեց Արգենտինա Ռեզիզտենցիա միսիայում։ Ավելի ուշ նա իր կնոջ՝ Ջուլի Դորրինմգտոն Օլսենի հետ 2016–2010 թթ․-ին նախագահեց Ուրուգվայ Մոնտեվիդեո Վեստ միսիայում:

Նա և Քույր Օլսենը ամուսնացել են 1998թ. նոյեմբերի 20-ին Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն չորս զավակներ:

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական կանչվելու պահին Երեց Օլսենը ծառայում էր որպես Տարածքային Յոթանասունական։ Նա նաև ծառայել է որպես ցցի նախագահ, ցցի միսիայի նախագահ, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական և ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահության խորհրդական։

Երեց Օլսենը հանրային հաղորդակցման գծով աստիճան է ստացել Յուտայի Համալսարանում, աշխատել է բիզնեսի դաշտում տարբեր ոլորտներում։ Միսիայի նախագահ կանչվելուց առաջ նա եղել է Arthur J. Gallagher & Co. Միջազգային ապահովագրական ընկերության տարածքային նախագահը։ Որպես Յոթանասունական կանչվելու պահին նա աշխատում էր որպես այդ ընկերության տարածքային ավագ փոխնախագահ:

Տպել