2022
Ձեռք մեկնել ողջ աշխարհին
Մայիս 2022


Ձեռք մեկնել ողջ աշխարհին

Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները շարունակում են իրենց սպասավորությունը որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ՝ ողջ աշխարհին վկայելով ավետարանի Վերականգնման և Փրկիչին հետևելու օրհնությունների մասին։ Ահա մի քանի նախաձեռնություն, որոնք ի կատար են ածվել նախորդ համաժողովից հետո։

Առաջին Նախագահության անդամներ

Նախորդ համաժողովից հետո նախագահ Նելսոնի կատարած սպասավորության ամփոփումը կարող եք գտնել էջ 135-ում։

Հռոմում (Իտալիա) համալսարանի միջոցառմանը ելույթ ունենալով՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդական նախագահ Դալլին Հ. Օուքսն ասաց, որ կրոնական ազատությունները հասարակությանը շատ օգուտներ են բերում, և խրախուսեց հավատքի մարդկանց գտնել միմյանցից սովորելու եղանակներ և ամրապնդելու ընդհանուր գաղափարները, որոնք մեզ միասին են պահում։

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները

Գործող նախագահ Մ. Ռասսել Բալլարդը, երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը և երեց Քվենթին Լ. Քուքը սպասավորություն կատարեցին Մեծ Բրիտանիայում, որտեղ հանդիպեցին միսիոներների և Եկեղեցու անդամների հետ։ Երիտասարդ տարիքում երեքն էլ իրենց միսիաները ծառայել են Միացյալ Թագավորությունում, իսկ Երեց Հոլլանդը և Երեց Քուքը զուգընկերներ են եղել։

Երեց Դեյվիդ Ա, Բեդնարը ելույթ է ունեցել հոգևոր հավաքին Հորդանանում։ Միացյալ Արաբական Էմիրություններում նա հանդիպել է Աբու Դաբի ցցի ղեկավարների հետ, այցելել է ցուցահանդեսի տարածքը, որտեղ մի օր տաճարն է գտնվելու։ Բահրեյնում նա հանդիպել է Մանամա ծխի անդամների հետ և հոգևոր երեկո է անցկացրել երիտասարդների հետ։

Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը դարձավ Գամբիայի Հանրապետություն այցելած առաջին առաքյալը։ Նա հանդիպել է հանրապետության նախագահի, առաջին տիկնոջ և փոխնախագահի հետ և քննարկել է համագործակցության հնարավորությունները Եկեղեցու և առաջին տիկնոջ հիմնադրամի միջև՝ կարիքավորներին օգնելու նպատակով։ Երեց Քրիստոֆերսոնը այցելել է նաև Այվորի Քոստ, Նիգերիա և Գանա:

Կոլումբիայում և Էկվադորում հանդիպումների և ուսուցման ժամանակ Երեց Նիլ Լ. Անդերսենը հիշեց Եկեղեցու անդամներին, ովքեր մահացել էին COVID-ի հետևանքով։ Նա հանդիպումներ է ունեցել միսիոներների, 36 միսիաների նախագահների և նրանց կանանց, նաև ցցերի ղեկավարների հետ։ Հաճախ շփման լեզուն եղել է իսպաներենը։ Կոլումբիայում հոգևոր հավաքի ժամանակ նա խոսել է ամուսնությունը և ընտանիքը ամրացնելու մասին։

Պանամայում Երեց Գարի Ե. Սթիվենսոնը դարձավ առաջին առաքյալը, ով այցելեց Քարտի Տուպիլ կղզին Սան Բլասում, որը գտնվում է Գունա Յալա տարածքում՝ Պանամա Սիթիից երկուսուկես ժամ հեռավորության վրա։

Երեց Գերիթ Վ. Գոնգը Ֆիլիպիններում խոսել է իմաստուն որոշումներ կայացնելու և Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու մասին։ Նա հանդիպել է միսիոներների հետ և հեռարձակման միջոցով դիմել է երիտասարդ չափահասներին։

Իր հայրենի երկրում՝ Բրազիլիայում, երեց Ուլիսես Սոարեսը խորհուրդ է տվել երիտասարդ չափահասներին կենտրոնացնել իրենց կյանքը Փրկիչի շուրջը։ Նա հորդորել է միսիոներներին հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս և կայուն մնալ ճշմարտության մեջ։ Մի քանի ամիս անց Երեց Սոարեսը վերադարձավ Բրազիլիա՝ մասնակցելու կրոնական ազատությանը նվիրված գիտաժողովին։ Նա նաև հանդիպեց Դոմինիկյան Հանրապետության փոխնախագահի և այդ երկրում Կուբայի դեսպանի հետ։ Եկեղեցին Կուբայում ունի մեկ շրջան և չորս ճյուղ։

Համացանցային ժողովների միջոցով երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը խոսեց Ասիայի երիտասարդների, միսիոներների և Եկեղեցու ղեկավարների հետ, երեց Քվենթին Լ. Քուքը՝ Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի, Աֆրիկայի և Միջին Արևելքի տարածքի երիտասարդ չափահասների հետ, երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը՝ պորտուգալախոս երիտասարդ չափահասների հետ, երեց նիլ Լ. Անդերսենը՝ Լատինական Ամերիկայի և Իսպանիայի երիտասարդ չափահասների հետ, երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը՝ անգլախոս երիտասարդ չափահասների հետ, երեց Դեյլ Գ. Ռենլանդը՝ ֆրանսախոս երիտասարդ չափահասների հետ։

Տպել