2022
Ջ․ Անեթ Դեննիս
Մայիս 2022


Ջ․ Անեթ Դեննիս, Լիահոնա, մայիս 2022

Ջ․ Անեթ Դեննիս

Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդական

ԱՄՆ-ի տարբեր վայրերում իր մանկությունն անցկացնելուց հետո Քույր Ջ․ Անեթ Դեննիսը մտածեց, թե իր երազանքը վերջապես կատարվեց, երբ ընտանիքով տեղափոխվեցին Քոթոնվուդ Հեյթս, Յուտա։

«Ես կարծում էի, թե Յուտայում բոլորը Եկեղեցու անդամ էին, և որ դա պետք է դրախտ լիներ», - ասում է նա։

Իններորդ դասարանում մի քանի օր սովորելուց հետո նրան երեկույթի հրավիրեցին։ Բայց մի աղջիկ, որը դարձավ նրա լավագույն ընկերուհին, զգուշացրեց, որ երեկույթին թմրանյութեր են օգտագործելու։

«Ես արագ սովորեցի, որ աշխարհը ամենուրեք է», - ասում է նա։ Ինչևէ, նրա վկայությունը և ավետարանակենտրոն տունը ամուր պաշտպանում էին նրան ավագ դպրոցում։

Ջ․ Անեթ Դեննիսը ծնվել է 1960 թ․-ի հունիսին, նա Քըրտիս Լամար և Պատրիշա Ջոան Հերրինների յոթ զավակներից ավագն է։ Հոր աշխատանքը տարավ նրանց Միսիսիպի, Թենեսի, Յովա, Նեբրասկա և Յուտա։

Նա սովորել է Բրիգամ Յանգի Համալսարանում նախնական կրթության գծով, նաև որպես երկրորդ մասնագիտություն՝ իսպաներեն։ Մեքսիկա կատարած ուսանողական այցի ժամանակ նա հանդիպել է Ջորջ Դեննիսին, և նրանք սկսել են հաղորդակցվել։

Մեկ տարի անց, երբ նա ուսման համար տեղափոխվեց Սոլթ Լեյք Սիթի, նրանք սկսեցին ժամադրվել։ Մի քանի ամիս անց նրանք նշանվեցին: Նրանք ամուսնացան Սոլթ Լեյքի տաճարում՝ 1980թ. սեպտեմբերի 4-ին: Նրանք ունեն չորս երեխա և ինը թոռ: Նրանք ապրում են Բաունթիֆուլում, Յուտա։

Քույր Դեննիսը հաստատվել է ապրիլի 2-ին և Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդականի իր ծառայությունը կսկսի օգոստոսի 1-ից։ Նա ծառայում է Սփոփող միության խորհրդատվական գերագույն խորհրդում, իսկ ամուսնու հետ՝ Դեյվիս Քաունթիի հաղորդակցման խորհրդում։

2013–2016 թթ. նա ծառայել է իր ամուսնու հետ, երբ ամուսինը նախագահում էր Էկվադոր Գուայաքիլ Վեստ միսիայում։ Նրա նախկին կոչումներն են եղել՝ Գուայաքիլ Էկվադոր տաճարի մայրապետ, ցցի Սփոփող միության քարտուղար, ծխի Երեխաների միության նախագահ, ծխի Սփոփող միության և Երիտասարդ կանանց նախագահության խորհրդական, Սփոփող միության ուսուցիչ և տաճարային աշխատող։

Տպել